You are currently viewing Ֆեմպատում ծրագրի դասընթացների մեկնարկ

Ֆեմպատում ծրագրի դասընթացների մեկնարկ

Հունիսի 20-ին, 22-ին և 23-ին «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆեմինիստական մեթոդաբանություն և բանավոր պատմությունների հավաքագրում» խորագրով եռօրյա դասընթացը: Դասընթացի ընթացքում Երևանից և տարբեր մարզերից շուրջ 30 ապագա հարցազրուցավարներ ծանոթացան ֆեմինիստական հետազոտական մեթոդաբանությանը և էթիկային, ֆեմինիստական բանավոր պատմությունների մեթոդին, ինչպես նաև Ֆեմպատում նախագծի ընթացակարգերին: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են բանավոր պատմությունը որպես նարատիվ ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին, որպես հետազոտողներ մեր սոցիալական դիրքի և իշխանության վերաբերյալ ռեֆլեքսիա, ինչպես նաև ֆեմինիստական էթիկային վերաբերվող այլ հարցեր: