Համագործակցություն Filia հիմնադրամի հետ

2024թ. Filia հիմնադրամի հետ համագործակցությամբ մեր որոշ գործընկերների տրամադրել ենք ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհներ:

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ – 2024 թվականին «Սոցիոսկոպ» ՀԿ-ն Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանասական աջակցությամբ իրականացրել է «Ուժեղացնելով կանանց իրավապաշտպան կազմակերպությունների դիմակայունությունը» ծրագիրը, որի նպատակը կազմակերպության կայունությունը ապահովելն էր։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից էր նաև կազմակերպության աշխատակիցների բարօրության բարձրացումը։

«Ծնողներ հանուն հավասարության» իրավապաշտպան ՀԿ – Դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Ծնողական ճամբար. թիմի և ակտիվ ծնողների բարօրություն» ծրագիրը, որը ենթադրոժում էր 5-օրյա կարողությունների զարգացման, վերականգնման ճամբար Վրաստանում՝ Քոբուլեթի քաղաքում։

«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ – Սույն դրամաշնորհի շրջանակներում «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն իրականացրել է «Կայունություն, ապահով ընթացք, բարօրություն» 3-ամսյա ծրագիրը: Ծրագրի նպատակն էր նպաստել «Կանանի» ՀԿ-ի դիմակայության և թիմի բարօրության բարձրացմանը: 

Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ – Ծրագրի շրջանակում հիմնադրամը աշխատանքներ է իրականացրել՝ ուղղված կազմակերպության կայունության ապահովմանն ու տեխնիկական համալրմանը։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.