Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ սեռական և վերարտադրողական առողջության թեմաներով ծրագրերի համար:
Ծրագիր-առաջարկները պետք է լինեն հետևյալ թեմաներից մեկով.
- կանանց վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում․ ճգնաժամի ազդեցությունը կանանց առողջության վրա, հիվանդությունների և վարքային փոփոխությունների առաջացում և այլն,
- դեռահաս աղջիկների վերարտադրողական առողջությունը,
- փոքր որակական հետազոտություններ, հարցազրույցներ վերարտադրողական վարքի վերաբերյալ դիրքորոշումների փոփոխությունների վերաբերյալ․ տղա/աղջիկ երեխաներին տրվող նախապատվություններ կամ ընդհանրապես երեխա ունենալու պլանավորման հնարավոր փոփոխություններ և այլն,
- դասընթացներ, քննարկումներ, տեղական TV-ների հետ համագործակցության ծրագրեր՝ սեռական և վերարտադրողական առողջության տարբեր թեմաներ բարձրաձայնելու նպատակով,
- սեռական և վերարտադրողական առողջությանը և իրավունքներին առնչվող այլ ծրագրեր:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս.թ. փետրվարի 1-ը contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել հայտադիմումը և ծրագրի բյուջեն: Համապատասխան ձևաթղթերը կարող եք գտնել այստեղ:
Հաղթող նախագծերը կստանան 1000 USD-ին համարժեք դրամական աջակցություն (ներառյալ հարկերը): Հաղթող նախագծերի խմբերը/անհատները պարտադիր պետք է մասնակցեն Հիմնադրամի կողմից կազմակերպվող կարողությունների զարգացման դասընթացներին։