ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ.STEM ոլորտում ներգրավված կանանց դրամաշնորհի մրցույթի

Հուլիս ամսին Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարել էր դրամաշնորհի մրցույթ STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի) ոլորտի կանանց ու աղջիկների գաղափարները խրախուսելու համար: Դրամաշնորհի նպատակն էր խթանել կանանց ներգրավվածությունը այդ ոլորտներում, նպաստել նրանց ծրագրերի իրագործմանը:

Հիմնադրամը ստացել էր 13 հայտ: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ անցկացվել են հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրվել են հետևյալ 5 ծրագրերը.

  1. FemPower նախաձեռնություն – աղջիկների այս նախաձեռնությունը պատրաստվում է ստեղծել հավելված, որը կմոտիվացնի կանանց ու աղջիկներին նպատակներ սահմանել և քայլ առ քայլ հասնել դրանց: Հավելվածը կունենա ֆեմինիստական ուղղվածություն, կընդգրկի մոտիվացնող արտահայտություններ հայտնի կանանցից:
  2. Girls in Tech Armenia – ՏՏ ոլորտի կանանց ու աղջիկներին միավորող այս կազմակերպությունը պատրաստելու է 15 պատմություն գիտության և տեխնոլոգիաների տարբեր ճյուղերով զբաղվող, տարբեր տարիքի և տարբեր մարզերում բնակվող կանանց ու աղջիկների մասին:
  3. Անի Պետրոսյան – Girlopolis հաքաթոն ՏՏ ոլորտի աղջիկների համար: Անին մեկ անգամ արդեն կազմակերպել է համանուն հաքաթոն Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ: Այս անգամ միջոցառումը կլինի օֆլայն և ավելի մասշտաբային:
  4. Արևիկ Գրիգորյան – հավելվածի ստեղծում, որն ամենօրյա ռեժիմով էներգիա և ջուր խնայել, ինչպես նաև աղբի տեսակավորում կսովորեցնի: Հավելվածում կլինեն կերպարներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար՝ նրանց մոտիվացնելու նպատակով: Հավելվածը կընդգրկի նաև թեժ գիծի համարներ, որոնք պետքական են հատկապես կանանց ու աղջիկների համար:
  5. Արփի Ադամյան – Start կանանց նախաձեռնող խումբ, որում ընգրկված են պատերազմից տուժած և Մեղրիում հաստատված կանայք: Նախաձեռնող խումբն այդ կանանց համար եռամսյա դասընթացներ կկազմակերպի վեբ դիզայնի, վեբ խաղ-թեստերի, կայքերի պատրաստման, վիդեո գովազդի և մարքեթինգի թեմաներով: Ստացած հմտությունների շնորհիվ կանայք կկարողանան գովազդի պատրաստուման ծառայություն մատուցել:

Շնորհավորում ենք հաղթող նախագծերին և մաղթում արդյունավետ համագործակցություն: Ինչպես միշտ, մեր սոցիալական մեդիայի էջերում պարբերաբար կտեղեկացնենք նշված ծրագրերի նորությունների մասին:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.