Դրամաշնորհի մրցույթ ուսանողների համար.ֆեմինիստական և գենդերային ուսումնասիրություններ

Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ ֆեմինիստական և գենդերային ուսումնասիրություններով հետաքրքրվող ուսանողների համար: 

Դրամաշնորհի նպատակն է խթանել հատկապես այն ծրագրերը, որոնք ուղղված են հակագենդերային, հակաֆեմինիստական, ծայրահեղ աջական, ազգայնական և հակաժողովրդավարական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված միտումների և շարժումների ուսումնասիրությանը և նոր դրսևորումների ու դրանց ազդեցությունների բացահայտմանը Հայաստանում։

Ծրագրի նպատակներից են.

  • Բարելավել ֆեմինիստական ու մարդու իրավունքների պաշտպանների շարժումների (ակտիվիստներ, խմբեր, կազմակերպություններ, ցանցեր) կարողությունները՝ ի պատասխան ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ կատարվող հարձակումների:
  • Բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ կատարվող հարձակումների վերաբերյալ։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մեզ ուղարկել ձեր կողմից առաջարկվող ծրագրի գաղափարը և բյուջեն: Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 470 000 ՀՀ դրամը (հարկերը ներառյալ):

Մրցույթին հայտ կարող են ներկայացնել այն ուսանողները, ովքեր իրենց հետազոտական աշխատանքները իրականացնում են հակագենդերային, հակաֆեմինիստական, ծայրահեղ աջական, ազգայնական և հակաժողովրդավարական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված միտումների և շարժումների ուսումնասիրության շրջանակներում։

Ծրագրերում խրախուսվում է ստեղծարարությունը և ժամանակակից ֆեմինիստական մարտահրավերներին դիմակայելու նորարար մոտեցումների կիրառումը։ Ձեր գաղափարները ուղարկեք contact@womenfundarmenia.org հասցեով.հայտադիմումի ձևը կարող եք գտնել այստեղ: Խնդրում ենք ներբեռնել հայտադիմումի ձևը և ապա լրացնել: Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10:

Հարցերի և մանրամասների դեպքում կարող եք ուղարկել նամակ contact@womenfundarmenia.org էլ.հասցեին կամ զանգահարել 098 244 933 հեռախոսահամարով։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.