Դրամաշնորհի մրցույթ դեռահաս աղջիկների համար

Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ դեռահաս աղջիկների համար: Եթե դու 15-21տ. աղջիկ ես, ապրում ես Հայաստանում, ունես գաղափար, որի նպատակը քո և քո նման աղջիկների կյանքի բարելավումն է, այս կամ այն խնդրի լուծումը, համախմբումը, ապա մենք պատրաստ ենք օգնել քեզ: 

Ի՞նչ է քեզանից պահանջվում.

  • նկարի՛ր 3-5ր տևողությամբ տեսահոլովակ՝ պատմելով քո և քո գաղափարի մասին,
  • ուղարկի՛ր contact@womenfundarmenia.org Էլ.հասցեին՝ նշելով կոնտակտային տվյալներդ:

Հայաստանում կանանց հիմնադրամը խրախուսում է հատկապես մարզաբնակ դեռահաս աղջիկների մասնակցությունը, ինչպես նաև այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք ուղղված կլինեն արցախցի աղջիկներին համախմբելուն, նրանց ակտիվորեն ընդգրկելուն տարբեր ձևաչափերում: 

Սպասում ենք քո հետաքրքիր գաղափարներին ու առաջարկներին տեսահոլովակի տեսքով: Դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է:


Հաղթող գաղափարները կստանանք մինչև 450.000դր. աջակցություն Հիմնադրամի կողմից: