Դրամաշնորհի մրցույթ դեռահաս աղջիկների համար (2022)

Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ դեռահաս աղջիկների համար: Եթե դու 15-21տ. աղջիկ ես, ապրում ես Հայաստանում, ունես գաղափար, որի նպատակը քո և քո նման աղջիկների կյանքի բարելավումն է, այս կամ այն խնդրի լուծումը, համախմբումը, ապա մենք պատրաստ ենք օգնել քեզ: 

Ի՞նչ է քեզանից պահանջվում. ✅նկարի՛ր 3-5ր տևողությամբ տեսահոլովակ՝ պատմելով քո և քո գաղափարի մասին ✅ուղարկի՛ր contact@womenfundarmenia.org Էլ.հասցեին՝ նշելով կոնտակտային տվյալներդ:

Հայաստանում կանանց հիմնադրամը խրախուսում է հատկապես մարզաբնակ դեռահաս աղջիկների մասնակցությունը, ինչպես նաև ֆեմինիստական ուղղվածության գաղափարներն ու ամենահամարձակ ծրագրերը։ 

Սպասում ենք քո հետաքրքիր գաղափարներին ու առաջարկներին տեսահոլովակի տեսքով: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:

Հաղթող գաղափարները կստանան մինչև 400.000դր աջակցություն Հիմնադրամի կողմից: