You are currently viewing Քաղցկեղի վերաբերյալ իրազեկում Սյունիքում. «Տարոն» Երիտասարդական Զարգացման ՀԿ

Քաղցկեղի վերաբերյալ իրազեկում Սյունիքում. «Տարոն» Երիտասարդական Զարգացման ՀԿ

  • Post author:
  • Post category:Uncategorized
  • Post comments:0 Comments

«Տարոն» ՀԿ-ն զբաղվում է երիտասարդական  միջոցառումների, դասընթացների, թրեյնինգների կազմակերպմամբ, բնապահպանական նորմերի պահպանմամբ և ոլորտում ծրագրերի իրականացմամբ,կանանց հզորացման զարգացմամբ,միջազգային դասընթացների, վորքշոփերի և ծրագրերի իրականացմամբ:

«Հայաստանի Կանանց Հիմնադրամի մասին տեղեկացել ենք համացանցից: Իրականացրել ենք քաղցկեղի իրազեկման դասընթացներ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և Գորիսի տարածաշրջանի 10 համայնքներում: Դասընթացից հետո եղել են կանայք, ում իսկապես օգտակար է եղել դասընթացի գիտելիքները,ժամանակին հասկանալու խնդիրը»,- պատմում է կազմակերպության ղեկավար Հերմինե Դիլանչյանը :

Հայաստանում, ինչպես նաև Սյունիքի մարզում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում գրավում է առաջին տեղը քաղցկեղային հիվանդությունների շարքում, իսկ բոլոր տեսակի քաղցկեղային հիվանդությունների շարքում Սյունիքը 53%-ով երկրորդ տեղն է գրավում Հայաստանում՝ զիջելով միայն Լոռու մարզին:

 Կազմակերպության նպատակն է սույն ծրագրի շրջանակներում իրազեկել և կանանց մոտ զարգացնել իրենց առողջության վերաբերյալ գիտելիքներ, ինչը կօգնի նրանց հասկանալու առողջությունը պահպանելու կարևորությունը և հնարավորություն կտա ժամանակին կանխորոշել հիվանդությունը:

«Նախատեսում ենք այս նախաձեռնությունն իրականացնել Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների գյուղական համայնքներում, որտեղ ընդհանրապես բացակայում է համայնքային տրանսպորտը, շատ կանայք ընտանիքներում չունեն համակարգիչ և ինտերնետ կապ՝ ինքնուրույն կերպով ինֆորմացիա փնտրելու և ստանալու համար, կամ կենցաղային խնդիրների ծանրաբեռնվածության պատճառով պատկերացում էլ չունեն այս խնդրի վերաբերյալ»:

Կազմակերպությունը դեռևս չունի առանձին աշխատատեղ, վայր, չունեն նոր ծրագրեր, երբեմն գյուղական վայրերում կանաց խնդիրների հետ կապված ծրագրերում լինում են դժվարություններ: «Ապրելով գյուղական վայրում, ունենալով տարբեր մտածելակերպ և փորձելով լինել փոփոխություն կատարող՝ շատ դժվար է, դու միշտ տարօրինակ ես բոլորի համար: Բոլորին հետաքրքիր ես.ուր գնացիր, ինչ արեցիր: Ես նկատի ունեմ, որ ինչքան էլ հասարակությունը զարգանա, մարդկանց մտածելակերպը չի փոխվում»,- նշում է Հերմինեն:

 

2020թ. Հերմինեն մեկ այլ աջակցություն է ստացել Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից, որի շնորհիվ Ներքին Խնձորեսկում հիմնել է հացի փուռ: Այս ծրագրի նպատակն է աշխատանքով ապահովել համայնքի կանանց: Պատերազմի օրերին փռի տարածքը որպես ապաստարան է ծառայել գյուղացիների համար: Այժմ շինարարական աշխատանքները գրեթե ավարտին են հասել, և փուռը շուտով կսկսի  գործել: 

Leave a Reply