Կանանց աշխատանքային իրավունքների առաջխաղացումը կարողությունների զարգացման և համայնքային նախաձեռնությունների միջոցով

Շարունակելով մեր համագործակցությունը KVINFO-ի հետ՝ այս տարի մեր ուշադրության կենտրոնում կանանց աշխատանքային իրավունքներն են։ Նախքան մեր գործընկեր կազմակերպությունների կողմից ծրագրերի մշակումը՝ կազմակերպել էինք եռօրյա կարողությունների զարգացման դասընթաց՝ նվիրված կանանց աշխատանքային իրավունքներին և աշխատավայրում հավասարությանը։ Դասընթացը խորքային պատկերացում տվեց կանանց աշխատանքային իրավունքների մասին՝ սոցիալական արդարության, գենդերային հավասարության և աշխատանքի միջազգային չափանիշների տեսանկյունից: Քննարկվեցին հիմնարար աշխատանքային իրավունքները, […]
Ֆեմինիստական նախաձեռնությունների առաջխաղացումը Հայաստանում․մեր համագործակցությունը Sigrid Rausing Trust-ի հետ (2025–2026)

2025–2026 թվականներին Sigrid Rausing Trust-ի հետ համագործակցությամբ Հայաստանում կանանց հիմնադրամը շարունակել է աջակցել տեղական կազմակերպությունների, ակտիվիստական խմբերի և անհատների կողմից իրականացվող բազմազան ֆեմինիստական նախաձեռնություններին։ Նախաձեռնություններն անդրադարձել են գենդերային բռնությանը, ուժեղացրել իրավունքների և ծառայությունների հասանելիությունը, աջակցել կանանց ստեղծագործ արտահայտմանը և նպաստել ավելի ամուր ու փոխկապակցված համայնքների ձևավորմանը։ Արվեստ, ֆեմինիստական նախաձեռնությունր և կոլեկտիվ ամոքում Մի շարք ծրագրեր […]
Ապրիլը՝ որպես սեռական բռնության վերաբերյալ իրազեկման և ջատագովության ամիս. ՀԿՀ աջակցությամբ իրականացվող ծրագրեր

Ապրիլ ամիսը կոլեկտիվ մտորումների, գործողությունների և համերաշխության ամրապնդման ամիս է սեռական բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Ամսվա ընթացքում ամենատարբեր գործողությունների միջոցով ևս մեկ անգամ ամրապնդվում է սեռական բռնության բոլոր ձևերին վերջ դնելու պատրաստակամությունը։ Այս տարի Հայաստանում կանանց հիմնադրամը Ֆեմինիստական միջոցառումների ֆինանսավորման բաց կանչի շրջանակներում աջակցում է 5 նախաձեռնության, որոն ընտրվել են Ապրիլ ամսվա թեմատիկայով առաջարկված […]