Աշխատանքի հայտարարություն․ Հարցազրուցավար ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ համար

Պաշտոնի անվանումը․ Հարցազրուցավար ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ համար Տեղակայումը․ ՀՀ Տևողությունը․ ազատ գրաֆիկ Դիմելու վերջնաժամկետ․ 10.11.2025  Ծրագրի մասին  Ֆեմպատում նախագիծը իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից և նպատակ ունի տարածելու ֆեմինիստական մեթոդաբանության կիրարկումը և դրա օգնությամբ հայրիշխանական համակարգի կողմից լռեցված և հաճախ չլսված պատմությունների վերհանումը:   Պարտականություններ  Պլանավորել և իրականացնել խորքային հարցազրույցներ կանանց* հետ։  Նախապատրաստել հարցաշարեր ձեռք բերել պայմանավորվածություններ հարցազրույցի համար  Հետևել ֆեմինիստական և էթիկական մոտեցումներին հարցազրույցների ընթացքում (գիտակցված համաձայնություն, գաղտնիություն, զգայունություն)։  Ձայնագրել, սղագրել հարցազրույցները արխիվացման համար։  Համագործակցել արխիվացնող թիմի հետ՝ ապահովելու նյութերի պահպանումն ու հասանելիությունը։  Որակավորումներ  Փորձ հարցազրույցների, բանավոր պատմությունների, լրագրության, սոցիալական հետազոտության կամ հարակից ոլորտներում։  Ֆեմինիստական արժեքների և մարդու իրավունքների սկզբունքների հանդեպ նվիրվածություն։  Զգայուն վերաբերմունք տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների հանդեպ։  Ինչպես դիմել  Խնդրում ենք մինչև նոյեմբերի 10-ը ուղարկել Ձեր կենսագրությունը (CV) և կարճ մոտիվացիոն նամակը info@womenfundarmenia.org էլ. փոստով՝ թեմայի դաշտում գրելով․ Դիմում – Հարցազրուցավար ֆեմինիստական արխիվի համար։  

Հայտարարություն.Հայաստանի դեռահաս աղջիկների կարողությունների ամրապնդում

Նորից ողջու՜յն, Հայաստանում ապրող հիասքանչ աղջիկներ։Անհամբեր ուզում եք ձեր համայնքների աղջիկների կյանքում փոփոխություննե՞ր բերել: Ունե՞ք հրաշալի գաղափարներ, որոնցով կարող եք օգնել ձեզ նման աղջիկներին` հասնելու իրենց երազանքներին և նպատակներին։ Ուրեմն Կանանց հիմնադրամի այս հայտարարությունը ձեզ համար է:Մենք հավատում ենք, որ ձեր մտքերը և գաղափարները մեծ ուժ ու ազդեցություն ունեն, և ուզում ենք դրանք իրականացնելու հնարավորություն ընձեռել ձեզ։ […]

Հանգստի 7 տարբերակ սեփական ժամանակն ու էներգիան արժևորելու համար

Հանգիստը սեփական բարօրությունը կենտրոնում դնելու գործողություն է, ռադիկալ և գիտակցված քայլ՝ ապահովելու ֆիզիկական, մտավոր, հոգևոր և էմոցիոնալ առողջությունը։ Դեմ գնալով կապիտալիստական համակարգերին և կնոջը որպես արտադրողական գործիք համարող ընկալումներին՝ դուք հանգիստը վերածում եք քաղաքական ակտի՝ վերագտնելով ձեր ինքնիշխանությունն ու երբեմն «օգտակար» չլինելու անհրաժեշտությունը։ Մեզ տարիներ շարունակ համոզել են, որ հանգիստը (և հատկապես ամառը) արժեքավոր է […]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.