«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տրանս և սեքս
աշխատողների առաջին համայնքային կազմակերպությունն է Հայաստանում և տարածաշրջանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականն Տրանս ակտիվիստների կողմից և դրանից ի վեր ուղղել է իր ջանքերը Տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների իրավունքների պաշտպանությանը և առողջության ապահովմանը, քաղաքականության բարեփոխումների ջատագովությանը և համայնքների տեսանելիությունն ու մոբիլիզացիայի բարձրացնելուն: Մեր առաքելությունն է՝ արձագանքել տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների առջև ծառացած մարտահրավերներին՝ շահերի պաշտպանության, տեսանելիության բարձրացման, զարգացման և աջակցման ծրագրերի միջոցով։ Մեր տեսլականն է ունենալ գենդերային արդարության վրա հիմնված հասարակություն, որտեղ տրանսգենդեր անձինք և սեքս աշխատողները պաշտպանված են ու ապրում են բարօրության մեջ։ Կազմակերպությունը աշխատում է հասրակությունում բազմազան գենդերային ինքնությունների
նկատմամբ բացասական վերաբերմունքի նվազեցման, համայնքների և նրանց խնդիրների վերաբերյալ տեսանելիության բարձրացման, գենդերային ինքնության կամ սեռական կողմնորաշման և զբաղվածության հետ կապված խարանի հիմքով խտրականության ու բռնության բացառման, համայնքների սոցիալական ներգրավվածության և այլ հիմնախնդիրների շուրջ։
Կանանց հիմնադրամի հետ համագործակցությունը սկսվել է 2025 թվականից: