Կազմակերպությունը ձգտում է ստեղծել մի հասարակություն, որտեղ Հայաստանում բնակվող և
Արցախից տեղահանված կանայք կապրեն առանց բռնության և կունենան հավասար հնարավորություններ, մասնակցելու և որոշումներ կայացնելու կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքից մինչև համայնք, մշակույթ, քաղաքականություն և տնտեսություն։ Կազմակերպության առաքելությունն է աջակցել բռնության և պատերազմի հետևանքները կրող կանանց ու աղջիկներին: Աջակցությունն իրականացվում է կանանց և աղջիկներին տրամադրելով կրթական ու կարողությունների զարգացման ծրագրեր, նաև կարևորելով հոգեբանական աջակցությունն ու ապահովության զգացումը, որպեսզի նրանք կարողանան լիարժեք ներգրավվել հասարակական կյանքում։
Կանանց հիմնադրամի հետ համագործակցությունը սկսվել է 2019 թվականից: