You are currently viewing Մարդու, կանանց իրավունքների ոլորտում ֆինանսավորման հիմնական սկզբունքներ

Մարդու, կանանց իրավունքների ոլորտում ֆինանսավորման հիմնական սկզբունքներ

Գոյություն ունեն մի շարք սկզբունքներ, որոնց պահպանումը անչափ կարևոր է մարդու, կանանց իրավունքների ոլորտում ծրագրեր/նախաձեռնություններ իրականացնելիս, և որոնց մեծ ուշադրություն են դարձնում դոնոր կազմակերպությունները/անհատները: Հայաստանում կանանց հիմնադրամը ևս կարևորում է այդ սկզբունքները և հորդորում իր ներկա և ապագա շահառուներին ու գործընկերներին առաջնորդվել այդ սկզբունքներով: Դրանք են.

1.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ/ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար կազմակերպությունները, հիմնադրամները հաշվետու են իրենց դոնորների, բայց ոչ շահառուների առաջ: Սակայն իրականում ուժային դինամիկան կոտրելու և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պատասխանատվության դաշտ բերել բոլոր օղակներին: Հայաստանում կանանց հիմնադրամը, լինելով հաշվետու ու թափանցիկ իր գործունեության մեջ, նույնն ակնկալում է նաև իր շահառուներից: Ցանկացած ծրագիր/նախաձեռնություն ցանկալի արդյունքի կարող է հասնել միայն փոխադարձ հաշվետվողականության և վստահության պարագայում:

2.ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների ոլորտում ֆինանսավորողները գիտակցում են, որ անարդարության ենթարկվող անհատներն ու համայքներն իրենք պետք է առաջնորդեն փոփոխության այն շարժումը, որին ուզում են հասնել: Նույն սկզբունքը կարևորում ենք նաև մենք.համայնքներն ու խմբերը պիտի լինեն դրամաշնորհի ակնկալիք ունեցող ծրագրերի կենտրոնում: Մասնակցությունն ու ներառականությունը պետք է պարտադիր սկզբունք լինեն ցանկացած ծրագրի համար՝ այդպիսով ապահովելով որոշումների ընդունման գործընթացում շարունակ անտեսվող անհատների ու խմբերի ընգրկվածությունը:

3.ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական փոփոխության հասնելը խիզախություն է պահանջում ու ռիսկի մեծ չափաբաժին պարունակում: Տրավման, բռնությունը, անվտանգությունն ու ապահովությունը մարդու/կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների մշտական խնդիրներից են: Դոնորները պետք է հոգատարություն ցուցաբերեն մարդկանց հանդեպ՝ այդպիսով օգնելով փոփոխություն բերել համայնքում և դարձնել այն ուժեղ ու ճկուն: Մենք շարունակ ուշադրություն ենք դարձնում մեր շահառուների ֆիզիկական ու հոգեկան առողջությանը՝ ակնկալելով, որ դուք էլ նույնն ենք անում ձեր շահառուների հարցում:

4.ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտակցում ենք ռիսկի դիմելու, նորարար լինելու կարևորությունը սոցիալական փոփոխության հասնելու գործում:  Ռիսկի դիմելը պահանջում է սեփական գործունեության մեջ քաջություն՝ ներառյալ նոր ու չփորձած լուծումներ գտնելը, հարմարավետության զոնայից դուրս գալը, իշխանություն զիջելն ու ռազմավարություն մշակելը: Հարկավոր է զարգացնել սեփական ձախողումների, անսպասելի արդյունքների ու սխալների մասին անկեղծ խոսելու մշակույթ: Նման անկեղծությունը նպաստում է խնդիրները նոր լույսի ներքո տեսնելուն և դրանց նոր կողմից մոտենալուն:

5.ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառուցվածքային փոփոխության հասնելն անհար է առանց խմբերի՝ և՛ հովանավորող, և՛ ակտիվիստական, համագործակցության: Այն ներառում է ռազմավարական դաշինքներ, կոալիցիաներ կազմելը և համագործակցություն նախաձեռնելը՝ վստահություն խթանելով և բալանսավորելով ուժերն ու ստրատեգիաները: Մեր համագործակցությունների մեջ մենք փնտրում ենք մոտեցումների ու հեռանկարների բազմազանություն: Մենք գնահատում ենք հարգանքը բազմազանության ու հավասարության հանդեպ:

Leave a Reply