Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում և Ուկրաինայում զուգահեռ՝ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Նպատակն է ուսումնասիրել նշված երկրներում կանանց հիմնադրամների և կազմակերպությունների դիմակայունության աստիճանը և ճգնաժամերի նկատմամբ պատրաստավածությունն ու տեսլականները։ Հետազոտության ամբողջական
տարբերակը ներառում է բոլոր երկրների մասին մանրամասն վերլուծություն և առանձին մասերով նաև հարցաշարի մանրամասն ներկայացում։ Մեզ և մեր,լսարանին հասանելի է Հայաստանի մասին ստացված տեղեկատվությունը: