Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Գործընկերուհիների հրապարակումները

«ազգ, բանակ, հաղթանակ…». ռազմականացումը որպես գենդերացված և գերառնական գործընթաց

Տաթև Բալդրյանի «ազգ, բանակ, հաղթանակ…» էսսեն ուսումնասիրում է ազգայնականության, ռազմականցան և առնականության կապը, դրանց դեմ ֆեմինիստական պայքարներն ու կանանց և ԼԳԲՏ անձանց կյանքի որակի վրա ազդեցությունը: Ռազմական օրակարգերի ու զինված հակամարտությունների ստեղծած գենդերային դիսկուրսները մանրամասն քննվում են այս էսսեում, բացահայտում կանանց որպես գործիք օգտագործելու պատճառներն ու հետևանքները։

Պատերազմի առևտրայնացումը (կոմերցիալիզացիան) և դրա գենդերային բաղկացուցիչը

Էվիյա Հովհաննիսյանի էսսեն ուսումնասիրում է ազգայնական, գաղափարական և այլ քաղաքական ու մեդիա արշավների միջոցով պատերազմի առևտրայնացումը, տրավմատիկ իրադարձությունը, մասնավորապես՝ երկրորդ արցախյան պատերազմը որպես մարքեթինգային գործիք օգտագործելու պրակտիկաները՝ «ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացի և Հադրութի փախլավայի» վաճառքից մինչև «Հաղթելու ենք» ու «Գնի՛ր հայկականը» կարգախոսների օգտագործումը տարատեսակ գովազդային արշավներում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությունը ԽՍՀՄ պրոնատալիստական և ընտանեկան քաղաքականության վրա

Սույն էսսեն ուսումնասիրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությունը գենդերային, ընտանեկան հարաբերությունների և ԽՍՀՄ քաղաքացիների վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) վարքի վրա, ներկայացնում պատերազմից հետո ընդունված հրամանագրերի հետևանքները կանանց, երեխաների և հասարակության վրա։

Հյուսված պատմություններ Սյունիքից

«Հյուսված պատմություններ Սյունիքից» զինում մի խումբ դեռահաս աղջիկներ սահմանամերձ Տեղ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերից կիսում են իրենց փորձառություններն ու հայացքները պատերազմի, խաղաղության եւ երկուսի արանքում եղած իրականությունների մասին։

Սրբազնացումից մինչև բռնության մշակույթ. գենդերին վերաբերող հասկացությունների ծայրահեղացումը կենցաղում, մեդիայում և հումորում

Դարերի ընթացքում որպես ծայրահեղ բևեռներ իրար են հակադրվել ինչպես գենդերները՝ որպես բինար համակարգ («կանայք Վեներայից են, տղամարդիկ՝ Մարսից»), այնպես էլ նույն գենդերին վերաբերող բևեռացված, ծայրահեղացված հասկացություններ։ Այդ հասկացությունների շուրջ են պտտվում սեքսիզմի երկու հակառակ դրսևորումները՝ «բարյացկամ» և «թշնամական» սեքսիզմը։

Ուսումնասիրությունն իրականացվել է «­Հայաս­տա­նո­ւմ կա­նա­նց հիմ­նադ­րամի» ֆինան­սա­կան ա­ջակ­ցու­թյա­մբ:

խաղաղասիրության հեռանկարներ

ներկայացվող ուսումնասիրության հիմնական նպատակն է դիտարկել հայաստանում խաղաղասիրական և իրավապաշտպանական «հանրույթի» ներկայիս հանգրվանը՝ ոլորտում փորձառած կին նույնականացող անձանց տեսանկյունից, վերհանել հայաստանյան խաղաղասիրական և իրավապաշտպանական «հանրույթի» տեսլականը տարածաշրջանային խաղաղասիրական շարժման ձևավորման հնարավորությունների և դրանց նպաստող գործընթացների մասին։

Ուսումնասիրությունն իրականացվել է «­Հայաս­տա­նո­ւմ կա­նա­նց հիմ­նադ­րամի» ֆինան­սա­կան ա­ջակ­ցու­թյա­մբ:

­Հա­կա­գեն­դե­րային ար­շավ­նե­րի գոր­ծու­նե­ությու­նը, հռե­տո­րա­բա­նո­ւթյու­նը և նպա­տակ­նե­րը հետ­հե­ղա­փո­խա­կան Հայաս­տա­նո­ւմ

Վեր­լու­ծա­կան զե­կույ­ցը հի­մն­ված է սո­ցի­ո­լո­գի­ա­կան հե­տա­զո­տու­թյան վրա, որն ի­րակա­նաց­րել է «­Սո­ցի­ոս­կոպ» հա­սա­րա­կա­կան ու­սո­ւմ­նա­սի­րու­թյո­ւն­նե­րի և խորհրդատվու­թյան կե­ն-տ­րոն ՀԿ–ն՝ «­Հայաս­տա­նո­ւմ կա­նա­նց հիմ­նադ­րամ»­–ի ֆինան­սա­կան ա­ջակ­ցու­թյա­մբ:

Կորոնավիրուսի ազդեցությունը կին բուժաշխատողների վրա

2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ (այսուհետ նաև՝ COVID-19), որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը 2020 թվականի մարտի 13-ին COVID-19-ը որակեց որպես պանդեմիա։ Այս իրավիճակում ամենախոցելի խմբերից մեկը բուժաշխատողներն էին։

Ջավախահայերի գենդերային խնդիրները. ամուսնական պրակտիկաներ

Հետազոտության մեջ նախևառաջ ուսումնասիրվել է գենդերային փոխհարաբերությունների արդիականությունը, ընտանիքի և ամուսնության ինստիտուտը, ինչպես նաև պատմական ակնարկ է արվել՝ բացահայտելու համար գենդերային փոխհարաբերությունները հայոց մեջ և Ջավախքում։ Խնդիրները բացահայտելու և վեր հանելու համար ուսումնասիրվել են չորս սերունդների կանանց կենսափորձերը՝ հասկանալու համար, թե ինչպես են մեծ սերնդի կանայք ընդունում նոր սերնդի կանանց, ինչպես են կապ հաստատում նրանց հետ և հակառակը։

Սիպիլը որպես ֆեմինիստ ֆիլանտրոպիստ և նրա «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը»

Ֆեմինիստական ֆիլանտրոպիան երկար պատմություն ունի, սակայն այս տերմինը իր ավելի լայն ընկալումով վերջին տասնամյակում կարևոր է դարձել նաև հայկական ֆեմինիստական ուսումնասիրությունների համար։ Ֆիլանտրոպիայի մասին ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հայ կանայք, կանանց միություններն ու ընկերությունները բազմազան գործունեություն են ծավալել, ընդ որում և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայաստանում ու Կոստանդնուպոլսում

Իշխանուհի Մարիամ Թումանյանի ֆիլանտրոպիստական գործունեությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին

Ֆեմինիստական ֆիլանտրոպիան որպես կոնցեպտ թերևս խորթ է հնչում մերօրյա հայ հասարակությունում, սակայն դրա բազմազան դրսևորումները դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից եղել են թե՛ Արևմտյան և թե՛ Արևելյան Հայաստանում: 1850-ական թվականներին, արևմուտքում և Եվրոպայում կանանց ազատագրմանը, հասարակություն մեջ նրանց դերի բարձրացմանը և գործունեությանը կարևորություն տալու միտումները հասնում են նաև հայկական միջավայր` խթանելով հայ կանանց մասնակցությունը համայնքային կյանքի կազմակերպմանը:

Գենդերը նշանակություն ունի. կանանց ֆիլանթրոպիայի զարգացման ուղեցույց

Կանանց ֆիլանթրոպիայի ինստիտուտում հաճախ ենք անդրադառնում ֆիլանթրոպիայում գենդերային ասպեկտի նշանակությանը։ Կանանց ու տղամարդկանց մոտ նվիրատվության մոտիվացիաները և ձևերը տարբեր են։ Մեկը մյուսին չի զիջում, պարզապես տարբերվում են։ Քեթլին Լոհերը իր գրքում ոչ միայն
շեշտում է այդ թեզը, այլև հիմնավոր պնդում, որ ժամանակն է որպես ֆիլանթրոպներ ավելի մեծ ուշադրություն դարձնելու կանանց։
Գիրքը թարգմանել է Աննա Աթոյանը:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.