18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի Եվրոպայում բուրժուական
հանրային ոլորտը կայանում էր քաղաքային միջին և բարձր խավի
տղամարդկանց հանրային-քաղաքական, մշակութային ակտիվ գործունեությամբ։ Բուրժուա տղամարդու սոցիալական և մշակութային գերիշխանությունը հանրային ոլորտում անառարկելի էր։