Ֆեմինիստական ֆիլմեր.կանանց մասին, կանանց համար

Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք ֆիլմեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ է նշանակում լինել անկախ կին, միաժամանակ պարգևում ծիծաղ, լաց ու վայելք: Անհնար է այս ֆիլմերի հերոսուհիներին հետևել առանց ժպիտի:

Դե ինչ, բարի ժամա՜նց:

Thelma And Louise (1991)/ Тельма и Луиза/ Թելմա և Լուիզա/

Երկու ընկերուհիներ՝ Թելման և Լուիզան, իրենց առօրյայից կտրվելու համար դուրս են գալիս ճամփորդության և գնում արկածների հետևից, որն անսպասելի շրջադարձեր է ընդունում:

Nine to five (1980) / С девяти до пяти / Իննից հինգ

Սա առաջին ֆիլմերից է, որոնցում ցուցադրվել է տղամարդկանց կողմից կանանց շահագործումը: Ֆիլմի երեք գլխավոր հերոսուհիներն աշխատում են մի սեքսիստ գործատուի մոտ, որը շահագործում է իր աշխատակցուհիներին ու վատ վերաբերմունքի արժանացնում: Սակայն մեր հերոսուհիներին հաջողվում է լուծում գտնել:

The Color Purple (1985)/ Цветы лиловые полей/ Մանուշակագույնը

Հիմնված նույնանուն գրքի վրա՝ այս ֆիլմը պատմում է մի երիտասարդ սևամորթ կնոջ՝ Սեսիլ Ջոնսոնի կյանքի պատմությունը, որը փորձում է գտնել իրեն այս կյանքում՝ ազատվելով տարիներ շարունակ իր կյանքում ունեցած բռնարար տղամարդկանցից:

The Hours (2002)/ Чaсы/ Ժամեր

Աստղային դերասանական կազմով այս ֆիլմը ներկայացնում է երեք կնոջ պատմություն, որոնց կյանքը պտտվում է Վիրջինիա Վուլֆի Միսս Դելոուեի շուրջ: Մի քանի սերունդների կյանք ներկայացնող ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր ժամանակաշրջանների մարդկանց կապում նույն անհանգստությունները, անձնական պայքարը:

If These Walls Could Talk (1996)/ Если бы эти стены могли говорить/ Եթե այս պատերը խոսել իմանային

Հասարակական երեք տարբեր կլիմաներում (1950-ական, 1970-ական և 1990-ական թթ.) գտնվող երեք կանայք բախվում են չպլանավորած հղիության խնդրին: Այս ֆիլմը նայելով կարելի է հասկանալ, թե ինչքան բան է փոխվել վերջին դարաշրջանում, և, ցավոք, որքան բան դեռ նույնն է մնացել:

The Stepford Wives (1975)/ Степфордские жены/ Սթեփֆորդի կանայք

Ի՞նչ է պատահում կանանց, երբ ամեն բան չափազանց հրաշալի է: Պատասխանը գուցե ուրախացնիի նրանց ամուսիններին, սակայն այն, ինչ իրականում տեղի է ունենում, ավելի շուտ սարսափեցնող է: Սթեփֆորդ քաղաքի կանանց կյանքի մասին պատմող այս ֆիլմը կանանց ազատագրման հրաշալի օրինակ է:

Miss Representation (2011)/ Мисс Представление/ Միսս Ներկայացուցչություն

Սա փաստագրական ֆիլմ է այն մասին, թե ինչպես են կանանց պատկերում մեդիայում, ինչ կերպարներ են նրանց պարտադրվում: Կարելի է համեմատություն անել, թե 2011թ.-ից ի վեր որքան բան է փոխվել կամ նույնը մնացել:

Whale Rider (2002)/ Оседлавший кита/ Կետ սանձողը

Սա պատմություն է մի աղջկա մասին, որն ապրում է տղամարդկանց գերիշխանության տակ գտնվող Մաորի ցեղախմբում՝ Նոր Զելանդիայում, և պիտի շահի իր խիստ պահպանողական պապի սիրտը՝ ապրելու իրավունք ստանալու համար:

North Country (2005)/ Северная страна/ Հյուսիսի երկիրը

Այս ֆիլմը գեղարվեստական արտացոլումն է Միացյալ Նահանգներում սեռական բռնության առաջին դեպքի, որը հաջող ավարտ ունեցավ: Ֆիլմը պատմում է կiն հանքափորների մասին, որոնք պայքարում են աշխատելու իրենց իրավունքի համար՝ միաժամանակ չարաշահման ենթարկվելով իրենց տղամարդ գործընկերների կողմից:

Clueless (1995)/ Бестолковая / Հիմարիկ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ֆիլմը իրենցից ոչինչ չներկայացնող աղջիկների մասին է, որոնց հետաքրքրում է միայն տղաների հետ ժամադրվելն ու լավ հագնվելը: Սակայն իրականում շատ կարևոր բացահայտումներ կան, որոնց հանգում է նաև հերոսուհին:

Նյութի աղբյուրը՝ bustle.com

Leave a Reply