You are currently viewing «Բարոյականություն և սեռականություն».խոսույթներ և պրակտիկաներ (մեջբերումներ հետազոտությունից)

«Բարոյականություն և սեռականություն».խոսույթներ և պրակտիկաներ (մեջբերումներ հետազոտությունից)

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը  Women’s Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն ֊ի և YSU Center for Gender and Leadership Studies ֊ի աջակցությամբ իրականացրել է «Բարոյականություն և սեռականություն.խոսույթներ ու պրակտիկաներ» թեմայով հետազոտություն, որից մեջբերումներ կանենք սույն հոդվածում:

«Ներկայացվող հետազոտությունը փորձ է նախաձեռնելու և հետաքրքրություն առաջացնելու այս խնդրի շուրջ մի քանի նպատակով: Նախ, բարոյական ընկալումներն ու խոսույթները հիմնարար նշանակություն ունեն հասարակական համակեցության կազմակերպման, հասարակական ու մշակութային բարեկեցիկ միջավայրի, հանրային բարիքների և ընդհանրապես արդյունավետ ու միջազգային մակարդակով մրցունակ հասարակության ու պետության ձևավորման համար»:

Հետազոտությունն իրականցվել է որակական հետազոտական մեթոդներով: Անցկացվել են 33 անհատական խորացված, 12 փորձագիտական հարցազրույցներ, 2 ֆոկուս խումբ ու ներգրավված դիտարկումներ: Հարցազրույցներն իրականացվել են Երևան քաղաքում, մեկ միջին քաղաքում՝ Գյումրիում, և չորս փոքր քաղաքներում՝ Արմավիրում, Արթիկում, Սիսիանում և Իջևանում:

Բարոյականության ընկալումներում և մեկնաբանություններում առավել տարածված է այն կնոջ սեռական վարքագծի հետ կապելը: Այս պատկերացումն այնքան է արմատավորված, որ հաճախ «բարոյականություն» բառը ամբողջովին նույնականացվում է կնոջ սեռական վարքագիծը սահմանափակող և պիտակավորող մեկնաբանությունների հետ:

Ի տարբերություն կանանց՝ տղամարդը շատ ավելի հազվադեպ է թիրախավորվում և ձևակերպվում որպես «անբարոյական»: Տղամարդու սեքսուալ կյանքն ու վարքագիծը նույնպես, շատ հազվադեպ իրավիճակներում է, որ կարող է ենթարկվել քննադատության կամ պախարակության:

Բարոյականության վերը նկարագրված ընկալումները, մեկնաբանությունները և խոսույթները արտացոլվում են մարդկանց վարքագծում՝ ձևավորելով համապատասխան պրակտիկաներ:

Կանացի և տղամարդկային սեռականության իրացման պրակտիկաները և դրանց բարոյականացման առանձնահատկությունները.

Ի տարբերություն կանանց ՝ տղամարդկանց համար մինչամուսնական սեռական կյանքով ապրելը չի բարոյականացվում : Ավելին ՝ այն տղաները , ովքեր առավել հարուստ սեռական փորձառություն ունեն , հասակակիցների միջավայրում ավելի բարձր վարկանիշ ունեն , իսկ նրանց փորձառությունը համարվում է նախանձելի:

Տղաների միջավայրում ընդունված և շրջանառվող նորմերը հիմնականում վերաբերում են ըստ սեքսուալության հատկանիշի պիտակավորվող աղջիկների հետ հարաբերությունների կառուցման պրակտիկաների:

Տղաների աշխարհում տիրապետող նորմերին ու պրակտիաներին հետևողները միատարր չեն: Գրանցված հետազոտական տվյալների հիման վրա առանձնացվել ենք հետևյալ խմբերը.

Գրացված հետազոտական նյութերը թույլ են տալիս ասել, որ հայաստանյան ներկա հասարակությունը բարոյական ընկալումների, սեքսուալության բարոյականացման տեսանկյունից բաժանվում է մի քանի հիմնական խմբերի: Այդ խմբերին պայմանականորեն տվել ենք հետևյալ անվանումները. 1.Ծայրահեղ պահպանողականներ, 2. Պահպանողականների համակիրներ, 3.Կասկածողներ, 4.Տարբերներ (այլակենցաղներ), 5.Հեղափոխականներ:

Հետազոտությունը թույլ է տալիս ասել, որ այն պատկերացումները, թե բարոյական ընկալումների ու նորմերի տեսանկյունից հայաստանյան հասարակությունը միատարր է, չեն համապատասխանում իրականությանը: Ար դի հասարակությունը որպես միատիպ ներկայացնելը խիստ արհեստական ու շինծու է : Իրականում բարոյականության ընկալումներն ու պրակտիկաները, դրան վերաբերող խոսույթները արդի հայաստանյան հասարակությունում բավականին բազմազան են ու գտնվում են շարունակական փոխակերպումների մեջ: Դրանք տատանվում են ծայրահեղ պահպանողականից մինչև խիստ ազատականը, ծայրահեղ ավտորիտարից մինչև հումանիստականը: Հենց այս բազմազանությունն էլ կազմում է ներկայիս ազգային բարոյական ընկալումների տարրապատկերը : Ստեղծված իրավիճակում ազգայինը բացառապես պահպանողական բարոյական նորմերին ու պրակտիկաներին հանգեցնելու և ազգայինը որպես պահպանողական ներկայացնելու փորձերը իրականության խեղաթյուրված ընկալման ու մեկնաբանության հետևանք են: Հասարակությունում

Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://womenofarmenia.org/wp-content/uploads/2020/01/%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BD%D5%AB-%D4%B9%D5%A1%D5%A4%D6%87%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B2%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf?fbclid=IwAR3hSdo0NYvV5kpXa0LayOmRhKa1ufg5WOHULS-skmtOBJmauo88JzUTMiY

Leave a Reply