Կան ֆիլմեր, որոնք երկար ժամանակ մեզ մտածելու տեղիք են տալիս, և ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն սիրո մասին, որպեսզի գրավեն մեզ: Ստորև ձեզ ենք ներկայացնում 10 ֆիլմ, որ դեռ երկար կտպավորեն ձեզ:

Ֆրանսիական դիվա Էդիթ Պիաֆի անձնական կյանքը պատկերող այս զգացմունքային ֆիլմը մի շարք հարցեր է հարուցում ապրելու, երգելու և սիրելու իրավունքի մասին: Այս գլուխգործոցը պատկերում է փարիզյան մթնոլորտը Պիաֆի ժամանակներում: Այստեղ տեսնում ենք, թե ինչպես է Լույսի քաղաքը բարի ու ռոմանտիկ բոլոր նրանց հանդեպ, ովքեր այն չեն ճանաչում:

Սա, հավանաբար, այն սակավաթիվ ֆիլմերից է, որոնք մեզ ցույց են տալիս, թե որն է մարդկային ոգու իրական ուժը, իսկ տվյալ դեպքում՝ կնոջ օրինակով: Դեմի Մուրի մասնակցությամբ այս ֆիլմը սեփական ուժերին հավատալու և ոգեշնչվելու իսկական աղբյուր է:

Այս ֆիլմը ձեզ կսովորեցնի արժանապատվության, խիզախության ու սկզբունքների վճռականության արժեքը: Սակայն սա ամենակարևորը չէ, որ հարկավոր է իմանալ այս ֆիլմի մասին.այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է սեփական անձի մասին հոգ տանելը: Շնորհիվ դրա և աննկարագրելի դերասանական կազմի՝ Մոնալ Լիզայի ժպիտը ձեռք է բերել համաշխարհային նշանակություն, ոչ միայն ֆեմինիստական:

Սա իրապես գրավիչ ֆիլմ է, որն արդարացիորեն պատկերում է իրականությունը: Այն ցույց է տալիս կյանքի դաժանությունն ու խստությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Կյանքը երբեմն մարտահրավերներ է նետում, որոնք հաղաթահարում են միայն վճռական, անվախ ու անկոտրում անձինք: Պատմության կենտրոնում երիտասարդ աղջիկ է, որը փորձում է դառնալ բոքսի չեմպիոն:

Նորաձևության աշխարհն անվիճելիորեն գեղեցիկ է: Սակայն այն նաև հավասարապես դաժան է: Անգամ ամենափոքր ձախողումը կստիպի ներքև ցատկել դրա բարձունքներից: Մերիլ Սթրիփի և Էնն Հեթըվեյի մասնակցությամբ այս ֆիլմը թեթև, զվարճալի, բայց միաժամանակ մտածելու տեղիք տվող սյուժե ունի:

Եթե կարծում եք, որ երկու երեխա ունեցող կնոջ ու ամուսնու՝ 20-րդ դարակեսի Ամերիկայում ճգնաժամի միջով անցնելու մասին պատմությունը դժվար թե ոգեշնչող լինի, ապա սխալվում եք: Փոփոխությունների ճանապարհի վերջում կզարմանաք բացահայտելով, որ այս ֆիլմն իրականում ձեր մասին է: Բոլորս էլ կարող ենք Փարիզ փախչել՝ խուսափելով մեր տան իրավիճակին առճակատվելուց, ինչպես որ անում են ֆիլմի հերոսները: Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Կարող ես փոխել շրջապատդ, սակայն ինքդ քեզնից փախչել չես կարող:

Այս ֆիլմը պատկերում է բրիտանական արքայական ընտանիքի կյանքի դժվարին ժամանակահատվածը արքայադուստր Դիանայի մահից հետո: Ինչպե՞ս քեզ միապետի պես պահել, երբ քո հասցեին վիրավորական խոսքեր են հնչում: Տրվե՞լ զգացմունքներին, թե՞ զսպվածություն ցուցաբերել, որը քեզնից պահանջում է ժողովուրդդ: Նոր ժամանակները պահանջում են պայքարի նոր ձևեր:

Էրին Բրոկովիչի պատմությունը ուժեղ, սակայն միաժամանակ խոցելի կնոջ պատմություն է: Նրա պարագայում կանացի սովորական թուլություններն անթույլատրեի շքեղություն են: Նա հանճար չէ, սակայն նրա հաստատակամությունն ու մյուսների ճակատագրի մասին հոգ տանելու հատկությունը թույլ են տալիս հասնել անհնարինին՝ հաղթել մի մեծ կազմակերպության: Հուսահատության պահերին այս ֆիլմը պարզապես հրաշալի ընտրություն է:

Հրաշալի ֆիլմ հիշարժան, ապստամբ բնության, անդիմադրելի ցանկության ու աներևակայելի էներգիայի տեր կնոջ մասին: Ֆրիդան 20 տարեկան էր, երբ ամուսնացավ ավելի մեծ, հարուստ ու բարոյապես խեղված Դիեգո Ռիվերայի հետ՝ Մեքսիկայի ամենահայտնի արվեստագետի: Ֆիլմը բացահայտում է հրաշալի արվեստագետի պատմությունը, սակայն միաժամանակ մի կնոջ, որի համար սերն ու ընտանիքն առաջին տեղում են: Առանձնակի ուշադրության է արժանի ֆիլմի սաունդթրեքը:

Այս ֆիլմը դեպրեսին հաղթահարելու բանալի է.ընտրեք Ի տառով սկսվող ցանկացած երեք երկիր, անմիջապես շարժվեք դրանց ուղղությամբ ու պարզապես բացահայտեք ինքներդ ձեզ: Գլխավոր հերուսուհու համար, որի դերում Ջուլիա Ռոբերթսն է, այս մեթոդն աշխատում է հաջողությամբ: Գուցե այս ֆիլմը նայելուց հետո կերտեք ձեր սեփական տարբերակը:
Հաճելի դիտու՜մ 🙂
Նյութի աղբյուրը՝ brightside.me