1. 16-րդ դարում Ֆրանսիայում կանայք կարող էին իրենց ամուսիններից բաժանվել՝ որպես պատճառ բերելով ամուսնու իմպոտենցիան: Դատապարտյալ ամուսինը ստիպված էր ապացուցել հակառակը հանրային դատավարության ընթացքում՝ հաջող սերմնազատման միջոցով:
2. “Vagina” (հայ.՝ հեշտոց) բառն առաջին անգամ օգտագործվել է Ուոլթ Դիսնեյի արտադրած “The Story of Menstruation” ֆիլմում (հայ.՝ Մենստրուացիայ/դաշտանի պատմություն): 1946թ.-ի այս ֆիլմը բացատրում է դաշտանն ու խորհուրդներ է տալիս, թե ինչպես օգնել կանանց, որ դադարեն խղճալ իրենք իրենց:
3.Կնոջ ծլիկը աճում է ողջ կյանքի ընթացքում: Սա նշանակում է, որ 40-50 տարեկան շատ կանայք ավելի ուժեղ օրգազմ են ապրում, քան իրենց պատանի կամ երիտասարդ տարիններին:
4.Wonder Woman («Զարմանալի կին», 2017թ.) ֆիլմը սուպերհերոսների վերաբերյալ առաջին ֆիլմն է, որում գլխավոր դերակատարը և ռեժիսորը կանայք են:

5.Հունական առասպելաբանության մեջ Քաոսից (երբևէ գոյություն ունեցած առաջին տարրը) հետո ծնված առաջին աստվածը կին էր՝ Գայան կամ Մայր հողը: Առանց տղամարդ աստծու աջակցության՝ Գայան հետո ծնում է Ուրանուսին (երկինքը), սարերը և Պոնտոսին (ծովը):
6.Որոշ կանայք ծնվում են երկու արգանդով՝ հազվադեպ երևույթ, որը կոչվում է արգանդի դեդելֆիս: Երբեմն այդ կանայք նաև երկրորդ հեշտոց են ունենում:
7.Թեև տղամարդկանց ուղեղը 9%-ով մեծ է կանանց ուղեղից, երկուսն էլ նույն քանակի ուղեղի բջիջներ են պարունակում: Կանանց դեպքում ուղեղի բջիջներն ավելի խիտ են դասավորված:

8.1940-ական թթ. Միացյալ Նահանգներում կանայք գովազդում էին գիրանալ օգնող ապրանքներ, որպեսզի այդպիսով իդեալական գեղեցիկ տեսք ունենային: «Տղամարդիկ ինձ չէին նայում, երբ նիհար էի էի»,- ասում էր գովազդներից մեկը,- «բայց երբ այս նոր, հեշտ ձևով 10 ֆունտով ավելացա, ստացա իմ ցանկալի ժամադրությունները»:
9.Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ մի կին է մահանում հղիության կամ ծննդաբերության բարդությունների պատճառով:
10.Ալբանիայում burneshas կոչվող մի խումբ կանայք տղամարդկանց պես ապրում են լեռնային գյուղերում՝ այդպիսով խուսափելով հասարակական սահմանափակումներից: Նրանք կտրում են իրենց մազերը, տղամարդու շոր հագնում, տղամարդու ժեստեր անում, փոխում իրենց անունն ու չամուսնանալու երդում տալիս:
11.Հնդկաստանում և Նեպալում հարսին այրելու պրակտիկան (sati) առաջացել է այն ժամանակ, երբ կանայք իրենց ամուսինների մահից հետո այրում էին իրենք իրենց՝ ի նշան հավատարմության ու սիրո: Այն կամավոր ակտ էր, սակայն երբեմն կանանց ուժով էին քաշում ու հրում դեպի կրակը:
12.Թեև կանանց արգելված էր անգամ նայել Օլիմպիական խաղերը, չորս տարին մեկ նրանց համար կազմակերպում էին «Հերայի խաղեր», որտեղ կանայք մրցում էին վազքի մրցույթներում:
13.Կանայք առաջին անգամ սկսել են բարձրակրունկ կոշիկներ հագնել՝ նմանակելու տղամարդկանց, որոնք 1600-ականներին բարձրակրուն էին հագնում՝ ի նշան իրենց տղամարդկության ու կարգավիճակի:
14.Մերին՝ Շոտլանդիայի թագուհին, ամուսնու սպանությունից մի քանի օր անց դուրս եկավ հանրության մեջ գոլֆ խաղալու: Նա առաջին կինն է, որ Շոտլանդիայում գոլֆ է խաղացել:

15.Հայտնի ամենավաղ կին ֆիզիկոսն ապրել է Հին Եգիպտոսում Ք.ա. մոտ 2700թ.:
16.Հասունացման տարիքում էստրոգենի բարձր չափաքանակի արտադրության շնորհիվ աղջիկների ուղեղը սովորաբար երկու տարով ավելի վաղ է հասունանում, քան տղաներինը:
17.Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աֆրոամերիկացի մի կին գաղտնագրված հաղորդագրություններ էր փոխանցում ֆրանսիացի զինվորներին՝ անտեսանելի թանաքով պատված երաժշտական թերթի միջոցով:
18.Զենգ Ջինլիանը Չինաստանից պատմության մեջ գրանցված ամենաբարձրահասարկ կինն էր: Նրա հասակը մոտ 2մ 48սմ էր: Նա վելի բարձրահասակ էր, քան Շաքիլ Օ’Նիլը (ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հասակը՝ 216սմ):

19.Միջին հաշվով՝ կանայք տղամարդկանցից 2-5 տարով ավելի երկար են ապրում՝ փաստ, որը ճիշտ է աշխարհի բոլոր երկրներում: Սա չի սահմանափակվում միայն մարդկանցով.էգ օրանգուտաններն ու շիմպանզեները նույնպես ավելի երկար են ապրում, քան իրենց արու զույգը:
20.Հին աշխարհի Յոթ հրաշալիքներից երկուսը կանայք են կառուցել.Բաբելոնի կախովի այգիները տնկել է Ասորեստանի թագուհի Շամիրամը, իսկ Հալիկառնասոսի դամբարանը կառուցել է Արտեմիսիան՝ Կարիայի թագուհին:
Նյութի աղբյուրը՝ http://www.factretriever.com