«Դու մենակ չես». նախաձեռնող խմբից մինչև հասարակական կազմակերպություն

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Վայոց Ձորի մարզի մեր գործընկերներին:

«Մենք սկզբում հանդես ենք եկել որպես նախաձեռնող խումբ, մեր խմբում ներգրավված են  կամավորներ, նվիրյալներ, մարդիկ, ովքեր հետաքրքրված են կանանց հիմնախնդիրների լուծման հարցերով»։ Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել տարածաշրջանում բարձրացնել կանանց դերը քաղաքական, հասարակական,սոցիալական և մշակույթային ոլորտներում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակության մեջ, ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին։ 

«Հայաստանում Կանանց հիմնադրամի մասին տեցեկացել ենք համացանցից, նկատեցինք հայտարարություն, որում նշված էր, որ Հիմնադրամը 2019թ. հունիսի 7-8 իրականացնելու է  վերապատրաստում, որին հաջորդելու է դրամաշնորհի հայտարարությունը։ Գրանցվեցինք վերապատրաստման համար և մեծ  ոգևորությամբ սպասում էինք  մեկնարկին։ Երբ եկավ օրը, մասնակցեցինք ու մեր ոգևորվածությունն էլ ավելի կրկնապատկվեց շնորհիվ Հիմնադրամի աշխատակազմի ջերմ ընդունելության, բովանդակալից վերապատրաստման, նոր և  հաճելի մարդկանց հետ կապեր ստեղծելու»։ 

«Մենք մեր առաջին քայլն արել ենք Հիմնադրամի հետ և շատ ուրախ ենք ու շնորհակալ: Համագործակցության արդյունքում գրանցեցինք մեր «Դու մենակ չես»  կանանց աջակցման ՀԿ-ն ու շարունակում ենք մեր գործունեությունը։ Հիմնադրամից ստացած դրամաշնորհով իրականացնում ենք «Քո տեղը մեր կողքին է» ծրագիրը»։ Ծրագրի շահառուները միայնակ մայրերն են և հաշմանդամ կանայք։ Ծրագիրն ունի երկու ուղղություն.

1. Ուլունքագործություն ( զարդերի պատրաստում)

2. Եղեգագործություն ( կենցաղում կիրառելի իրերի պատրաստում)

«Կցանկանայինք որ ծրագիրն ունենար շարունակական բնույթ, որի նպատակը կլինի սոցիալական նախաձեռնության արդյունքում շուկա մտնելը»։

Open resources for open ideas

Similar Resources

Subscribe

Subscribe and be the first to know about our news.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.