2021թ. հունվար-օգոստոս ամիսների ՀԿՀ գործունեության ամփոփում

Անցած գրեթե 8 ամիսների ընթացքում՝ 2021թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում, Հայաստանում կանանց հիմնադրամը շարունակել է Հայաստանում կանանց զորեղացմանն ու ֆեմինիստական ֆիլանթրոպիայի զարգացմանն ուղղված իր գործունեությունը՝ ֆինանսավորելով նրանց գաղափարներն ու զարգացնելով նրանց կարողությունները: Մասնավորապես՝ Հիմնադրամը հայտարարել է դրամաշնորհի 6 մրցույթ, որին դիմել են գրեթե 200 անհատներ, կանանց նախաձեռնող խմբեր ու կազմակերպություններ: Նշված 6 մրցույթների արդյունքում իրենց գաղափարների իրագործման համար աջակցություն են ստացել 43 գործընկերուհիներ կամ կանանց կազմակերպություններ:

Հայտարարված դրամաշնորհի մրցույթները տարբեր ուղղվածություն են ունեցել: Մասնավորապես.

  • Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք,
  • Հայաստանում ֆեմինիստական ֆիլանթրոպիայի հետազոտություն,
  • Կանանց տնտեսական կայունության ապահովման ծրագրեր,
  • Կանանց ու աղջիկների ստեղծարար գաղափարների իրագործում,
  • Ֆեմինիստական ու կանանց արվեստի խրախուսման գաղափարներ,
  • Բնական գիտությունների ու ՏՏ ոլորտի կանանց ու աղջիկների ծրագրերի իրագործում:

Նշված գաղափարների իրագործման համար Հիմնադրամը հատկացրել է շուրջ 31.000 դոլարի և 22.000 եվրոյի ֆինանսական միջոցներ:

Բացի դրամաշնորհային ծրագրերից ու մրցույթներից՝ Հիմնադրամը կազմակերպել և իրականացրել է նաև կարողությունների զարգացման բազմաբնույթ դասընթացներ իր գործընկերուհիների համար: Ստորև նկարում կարող եք ծանոթանալ դասընթացների թեմաներին.

Հիմնադրամի՝ անցած 8 ամիսների գործունեության, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին կարող եք լսել՝ դիտելով հետևյալ ամփոփիչ քննարկումը: