Սոցիալական արդարությունից խոսելիս հաճախ լսում ենք «արտոնություն» բառը, որի իմաստը ոչ բոլորն են հասկանում: Այս բառի արմատը կարելի է գտնել 1930-ական թթ., երբ Վ.Է.Բ. Դյուբուան գրեց «հոգեբանական վարձատրության» մասին, որը սպիտակներին թույլ էր տալիս սևերի հանդեպ գերադաս զգալ:

Կարող ենք սահմանել արտոնությունը որպես չվաստակած/ոչ արժանի առավելություն, որ տրվում է որոշակի սոցիալական խմբի պատկանող մարդկանց:

Հասարակությունն արտոնություն է տալիս մարդկանց՝ ելնելով նրանց ինքնության որոշակի կողմերից: Անձի ինքնության ասպեկտները կարող են ներառել ռասան, դասը, սեռը, սեռական կողմնորոշումը, լեզուն, աշխարհագրական դիրքը, ֆիզիկական կարողությունը, կրոն և այլն: Բայց արտոնյալ բառի պես մեծ հասկացությունները շատ ավելին են, քան պարզապես սահմանում: Շատերի համար այս բնորոշումը ինքնին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխանում դրանց:

Complexity of intersectionality: relevance to African ...

Մի քանի կարևոր փաստ, որ պետք է իմանալ արտոնության մասին.

1.Արտոնությունը ճնշման մյուս կողմն է

Հաճախ ավելի հեշտ է նկատել ճնշումը, քան թե արտոնությունը: Դու ավելի հեշտ կնկատես քեզ վրա գործադրված ճնշումը, քանի որ այն ավելի մեծ տպավորություն է գործում, քան այն արտոնությունը, որ քեզ կարող է տրվել, կամ որն ունես: Ուստի հարկավոր է դիտարկել այն բոլոր ձևերը, որոնցով դու ճնշման ես ենթարկվում կամ կարող ես ենթարկվել.հասարակության վերաբերմունքը քո հանդեպ՝ կախված քո ինքնությունից, կին լինելու հանգամանքը, հաշմանդամություն ունենալը, ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, սոցիալական կենսամակարդակը, հոգեկան խնդրի առկայությունը, ռասան և այլն: Թվարկված բոլորը հանգամանքները կարող են կյանքը բարդացնել, քանզի հասարակությունը ձգտում է զրկել մարդկանց արտոնություններից ու տեղավորել սոցիալական խմբերի մեջ: Դա կոչվում է ճնշում:

Իսկ ու՞ր մնացին այն մարդիկ, որոնց հասարակությունը չի զրկում արտոնություններից, այլ մեր հաշվին նրանց զորեղացնում է: Այ դա արտոնություն է: Արտոնությունը ճնշման ճիշտ հակառակն է:

intersectional feminism on Tumblr

2.Արտոնությունը պետք է հասկանալ ուժի/իշխանության համակարգի կոնտեքստում

Հասարակության վրա ազդում են մի շարք տարբեր ուժային համակարգեր՝ հայրիշխանություն, սպիտակների գերակայություն, հետերոսեքսիզմ և այլն: Սրանք իրար հետ համագործակցում են մի հսկա համակարգում, որը կոչվում է կիրիարխիա*:

Արտոնյալ խմբերն իշխում են ճնշվածների վրա:

Արտոնյալ մարդիկ առավել հաճախ իշխանության դիրքերից են հանդես գալիս, օրինակ՝ քաղաքականության տարածքում գերիշխող են, տնտեսապես ապահովված են, կարող են ազդել մեդիայի վրա և ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Արտոնյալ մարդիկ կարող են օգտագործել իրենց դիրքը իրենց պես այլ մարդկանց օգուտ տալու համար:

Հայրիշխանական հասարակության մեջ կանայք ինստիտուցիոնալ ուժ չունեն (առնվազն՝ ոչ իրենց գենդերից բխող): Սպիտակների գերակայության հասարակությունում այլ ռասաների մարդիկ չունեն ինստիտուցոինալ իշխանություն: Եվ այսպես շարունակ:

Կարևոր է հաշվի առնել, որ արտոնությունը միայն մեկ ճանապարհ ունի: Կանանց արտոնություն գոյություն չունի, քանի որ կանայք ինստիտուցիոնալ ուժ չունեն: Նմանապես՝ սևերի արտոնություն, տրանս անձանց արտոնություն ու աղքատների արտոնություն գոյություն չունի, քանի որ այդ խմբերն ինստիտուցիոնալ ուժ չունեն:

Կարևոր է նաև հիշել, որ մարդիկ հաճախ արտոնությանը նայում են որպես անհատական երևույթի, այլ ոչ թե համակարգայինի: Չնայած անհատական փորձը կարևոր է, մենք պետք է փորձենք հասկանալ արտոնությունը համակարգերի և սոցիալական մոդելների տեսանկյունից: Մենք դիտարկում ենք կանոնը, ոչ թե դրա բացառությունները:

Intersectionality 101: Understanding Your Privilege And ...

3.Արտոնություններն ու ճնշումներն ազում են միմյանց վրա, սակայն չեն ժխտում միմյանց

Մեր ինքնության բոլոր ասպեկտները, անկախ նրանից, թե այդ դրանք ճնշված կամ արտոնյալ են հասարակության կողմից, շփման մեջ են միմյանց հետ: Մենք զգում ենք մեր ինքնության ասպեկտները հավաքական կերպով, ոչ թե անհատապես: Մեր ինքնության տարբեր կողմերի փոխազդեցությունը հաճախ կոչվում է ինտերսեկցիոնալություն: Բոլոր կանայք սեքսիզմի փորձառություն են ունենում, մինչդեռ սևամորթ կանանց դեպքում այն ուղեկցվում է նաև ռասիզմով:

Հաճախ մարդիկ մտածում են, որ իրենք չեն կարող արտոնյալ համարվել, քանի որ ճնշված են: Սրա վառ օրինակն այն գաղափարն է, որ աղքատ սպիտակամորթները սպիտակներին բնորոշ արտոնություն չունեն, քանի որ աղքատ են: Բայց դա այդպես չէ: Աղքատ լինելը չի ժխտում այն փաստը, որ դու, որպես սպիտակ անձնավորություն, ավելի քիչ հավանականությամբ կդառնաս ոստիկանության դաժանության զոհ աշխարհի շատ երկրներում: Աղքատ լինելը ճնշում է, այո, բայց դա չի բացառում այն փաստը, որ դու դեռ կարող ես օգտվել սպիտակների արտոնությունից:

1000+ images about 13-14 Writing Prompts on Pinterest ...

4.Արտոնությունը նկարագրում է, թե յուրաքանչյուր ոք ինչ փորձառություն պիտի ունենա

Երբ օգտագործում ենք «արտոնություն» բառը սոցիալական արդարության համատեքստում, դա մի փոքր այլ բան է նշանակում, քան այն միջոցները, որոնք օգտագործում են շատերն իրենց առօրյա միջավայրում: Հաճախ մենք արտոնության մասին մտածում ենք որպես «հատուկ առավելությունների»: Հաճախակի լսում ենք «X- ը արտոնություն է, այլ ոչ թե իրավունք» արտահայտությունը, որն ուզում է ասել, որ X-ն առանձնահատուկ բան է, որին չպետք է սպասել:

Մենք չենք օգտագործում «արտոնություն» տերմինը, քանի որ չենք կարծում, որ բոլորն արժանի են անման վերաբերմունքի: Մենք արտոնություն ենք անվանում «արտոնությանը», քանի որ ընդունում ենք, որ ոչ բոլորն են դա զգում:

5.Արտոնությունը չի նշանակում, թե դու բավականաչափ չես աշխատել

Մարդիկ հաճախ պաշտպանողական դիրք են ընդունում, երբ ինչ-որ մեկը նշում է նրանց արտոնության մասին: Դա բնական է, քանի որ շատերը կարծում են, որ արտոնություն ունենալը նշանակում է, որ դու հեշտ կյանք ես ունեցել: Ու այդպիսով՝ նրանք մտածում են, թե իրենք հարձակման են ենթարկվում, երբ ուրիշները նշում են իրենց արտոնության մասին:

Սակայն արտոնությունը դա չէ: Կարող ես արտոնյալ լինել և դժվար կյանքով ապրել: Արտոնությունը չի նշանակում, որ կյանքդ հեշտ է, այլ որ այն ավելի հեշտ է, քան մյուսներինը: Արտոնությունը պարզապես նշանակում է, որ դու կարիք չունես հաղթահարելու այն խոչընդոտները, որոնք մյուսներն են ստիպված հաղթահարել: Դա նշանակում է, որ կյանքն ավելի դժվար է նրանց համար, ովքեր չունեն քո համակարգային արտոնությունը:

How to be a white feminist without practicing white ...

Հաճախ մարդիկ կարծում են, որ ֆեմինիստներն ու սոցիալական արդարության ակտիվիստները մատնանշում են մարդկանց արտոնությունը՝ նրանց մոտ մեղքի զգացում ձևավորելու համար: Դա ամենևին էլ այդպես չէ: Մենք չենք ուզում, որ դու մեղավոր զգաս: Մենք ուզում ենք, որ դու միանաս մեզ՝ մարտահրավեր նետելով այն համակարգերին, որոնք արտոնություն են տալիս որոշ մարդկանց և ճնշում մյուսներին:

Պետք չէ մեղավոր զգալ արտոնություն ունենալու համար, քանի որ արտոնություն ունենալը քո մեղքը չէ, քո ընտրությունը չէ: Բայց կարող ես ընտրել հետ մղել արտոնությունը և օգտագործել այն այնպես, որ ճնշում գործադրվի համակարգերի վրա, և ոչ թե նպաստել դրանց հարատևությանը:

Հարկավոր է սկսել ճնշման ենթարկվող մարդկանց լսելուց, տեղեկանալ, թե ինչպես կարող ես սատարել նրանց, միանալ ֆեմինիստական և մյուս ակտիվիստ համայնքներին`աջակցելու նրանց, ում նկատմամբ դու արտոնություն ունես:

Նյութի աղբյուրը՝ https://everydayfeminism.com/

*կիրիարխիա (kyriarchy) – հունարեն «տիրակալ» կամ «վարպետ» (kyrios) և «իշխել կամ գերիշխել» (archein) բառերից բխող նորաբանություն, սոցիալական համակարգ, որը կառուցված է գերիշխանության, ճնշման և հպատակեցման շուրջ, գերիշխման և հպատակության փոխկապակցված համակարգ, որում անհատը կարող է ճնշված լինել որոշ հարաբերությունների մեջ, իսկ որոշներում՝ արտոնյալ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s