Ֆեմինիզմը կանանց և տղամարդկանց սոցիալական, քաղաքական և այլ իրավունքների հավասարության մասին ուսմունքն է: Այն կազմակերպված շարժում է, որի նպատակը թվարկված իրավունքների ձեռքբերումն է: Թեև այն հավասար իրավունքների տեսության հետ նույն նպատակն ունի, սակայն ֆեմինիզմը խնդրին մոտենում է կանանց տեսանկյունից:

Ինտերսեկցիոնալ/միջահատական տեսությունը վիճարկում է այն միտքը, որ կանայք միատարր կատեգորիա են և կիսում են նույն կյանքի փորձը: Այն հեղինակել է իրավաբան Քիմբերլե Քրենշոն 1989թ., երբ իր աշխատության մեջ նկատել է, որ սևամորթ կնոջ փորձառությունը հնարավոր է հասկանալ միայն ռասայի ու գենդերի սինթեզի դիտարկման շնորհիվ:

Ինտերսեկցիոնալ/խաչաձևվող ֆեմինիզմը ավելին է, քան պարզապես նորաձև ֆեմինիստական տերմին: Այս տերմինը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ներառական է ֆեմինիզմը: Եթե ֆեմինիզմը հանդես է գալիս կանանց իրավունքների և սեռերի միջև հավասարության օգտին, ապա ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը ցույց է տալիս, թե ինչպես են կանանց համընկնող ինքնությունները՝ ներառյալ ռասան, դասը, ազգությունը, կրոնը և սեռական կողմնորոշումը, ազդում ճնշման ու խտրականության նրանց փորձառության վրա:

Սպիտակամորթ կինը տուժում է իր գենդերից, սակայն ռասայի առումով առավելություն ունի: Սևամորթ կինը և՛ գենդերի, և՛ ռասայի առումով անբարենպաստ դիրքում է: Լատինամերիկացի լեսբի կինը խտրականության է ենթարկվում իր ազգության, գենդերի և սեռական կողմնորոշման պատճառով:

Ինտերսեկցիոնալության գաղափարին սկսեցին մեծ ուշադրություն դարձնել հատկապես 2016թ. Վաշինգտոնում Թրամփի դեմ կազմակերպված Կանանց երթից հետո: Հանրահավաքը, որ Ֆեյսբուքից էր սկսվել, քննադատության ենթարկվեց՝ կազմակերպիչների թվում միայն սպիտակամորթ կանանց ընդգրկելու պատճառով: Այժմ դրա առաջնորդների թվում են աֆրոամերիկացի քաղաքացիական իրավունքների ակտիվիստ կին, մուսուլման կին, ինչպես նաև լատինամերիկուհի: Երթի քաղաքականության պլատֆորմը կոչվում է «Միասնության սկզբունքներ», որը ներառում է այն համոզմունքը, որ «գենդերային արդարությունը ռասայական արդարություն է, տնտեսական արդարություն է»:

A woman holds a sign reading "White People Wake Up" during a protest against Donald Trump in Seattle on Nov. 14, 2016.
Դրվագ 2016թ. նոյեմբերի 14-ին Դոնալդ Թրամփի դեմ Սիեթլում կազմակերպված Կանանց երթից: Պաստառի վրա գրված է «Սպիտակամորթ մարդի՛կ, արթնացե՛ք»:

«Տարիներ շարունակ խոսակցություն է գնում ֆեմինիզմի մասին, բայց այն, ինչին մենք ականատես ենք հիմա, գրագիտություն է. նոր սերունդները մոտենում են ֆեմինիզմին և սկսում են հասկանալ, թե ինչպես է ինտերսեկցոինալությունը տեղավորվում իրենց ֆեմինիզմի ներսում և ինչպես դա կարող է ընդլայնել իրենց տեսակետը այն իմաստով, թե ինչպես ենք մենք մտածում քարոզչական և ձևավորող քաղաքականության մասին», – ասում է Սրայետա Մըքֆադենը՝ Նյու Յորքի Բենու Մանհեթենի համայնքային քոլեջի անգլերենի պրոֆեսոր, որը նաև գրում է ռասայական խտրականության ու աֆրոամերիկյան մշակույթի մասին:

Այսօր ինտերսեկցիոնալ ֆեմինիզմ տերմինը որոշ մարդկանց անհարմարություն է պատճառում, քանզի այն գտնում է, որ սպիտակամորթ կանայք գիտակցում են իրենց առավելությունը և դա օգտագործում են ֆեմինիստական շարժման ներսում մյուս կանանց անտեսանելի դարձնելու նպատակով:

«Սպիտակ կանայք չեն ցանկանում վտանգել իրենց իշխանությունը կամ շահերը, իսկ ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի պարագայում նրանք պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչ են պատրաստ անել այլ կանանց օգնելու համար», – ասում է Ռութ Էնիդ Զամբրանան ՝ Մերիլենդի համալսարանի Ռասայի, սեռի և էթնոսի կոնսորցիումի տնօրենը:

Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը ենթադրում է, որ չպետք է կենտրոնանալ միայն, օրինակ, կորպորատիվ Ամերիկայում «ապակե առաստաղը» (ոչ պաշտոնապես ճանաչված խոչընդոտ մասնագիտության առաջխաղացման հարցում, որն ազդում է հատկապես կանանց և փոքրամասնությունների վրա) կոտրելու վրա, այլ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վրա, քանի որ ըստ Կանանց իրավունքների ազգային կենտրոնի՝ ԱՄՆ-ի՝ նվազագույն աշխատավարձով աշխատողների գրեթե 2/3-ը կանայք են:

A woman joins hundreds of low-wage and minimum-wage workers and activists demonstrating outside the Los Angeles International Airport on Nov. 29, 2016, to increase the nationwide minimum wage to $15 an hour.
Դրվագ 2016թ. նոյեմբերի 29-ին Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ իրականացված բողոքի ցույցից՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու պահանջով

Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը ընդլայնում է քննարկումների թեման՝ ընդգրկելով նաև վերարտադրողական իրավունքները:

«Որոշ ինտերսեկցիոնալ ֆեմինիստներ քննադատաբար են մոտենում վերարտադրողական արդարության պահանջները որպես «ընտրություն» ձևակերպելուն, քանի որ ընտրության դիսկուրսը ենթադրում է, որ բոլոր կանայք ունեն տնտեսական միջոցներ՝ իրենց ընտրության դեպքում հղիության արհեստական ընդհատում անելու համար», – ասում է Կալիֆոռնիայի համալսարանի գենդերային ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջուլիետ Ուիլյամսը: «Ավելին, վերարտադրողական արդարության այլ հարցերի նկատմամբ (օրինակ` հարկադիր ստերիլիզացման) հղիության արհեստական ընդհատման իրավունքին արտոնյալ ուշադրություն դարձնելը օրակարգում է պահում սպիտակ կանանց բարձրաձայնած հարցերը, իսկ այդ դեպքում օրակարգից կարող են դուրս մնալ հավասարապես, եթե ոչ՝ ավելի կարևոր հարցեր աղքատ կանանց և այլ ռասաների կանանց համար»:

«Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը հատկապես կարևոր է հենց հիմա, քանի որ մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ շատ կանայք բախվում են խոցելիության բազմաթիվ ձևերի», – ասում է Ուիլյամսը: «Նման դեպքերում կա իրական վտանգ, որ ֆեմինիզմն ինքը կարող է գործել բացառիկ ձևով ՝ մարգինալացնելով ավելի քիչ հզոր և պակաս արտոնյալ կանանց և դաշնակիցներին՝ հենց այն մարդկանց, ում այսօր ամենաշատը պետք է ֆեմինիզմը»:

Abortion rights activists rally as the Supreme Court hears Whole Woman's Health v. Cole, the controversial Texas case that sought to limit access to abortions. The law was struck down.
Դրվագ հղիության արհեստական ընդհատման իրավունքի սահմանափակման դեմ իրականացված ցույցից

Ահա թե ինչպես են ֆեմինիստ գիտնականները բացատրում ինտերսեկցիոնալ/խաչաձևվող ֆեմինիզմ տերմինը:

Ջուլիետ Ուիլյամս, գենդերային ուսումնասիրությունների պրոֆեսոր Կալիֆոռնիայի համալսարանում

Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը ֆեմինիզմի տեսակ է, որը պաշտպանում է բոլոր կանանց իրավունքներն ու զորեղացումը՝ լրջորեն հաշվի առնելով կանանց միջև տարբերությունները՝ ներառյալ նրանց տարբեր ինքնությունները՝ հիմնված արմատականացման, սեռականության, տնտեսական կարգավիճակի, ազգության, կրոնի ու լեզվի վրա: Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը հարում է այն ձևերին, որոնցում կանանց մասին՝ որպես դասակարգի վերաբերյալ արված պնդումները կարող են ծառայել լռեցնելու կամ մարգինալացնելու որոշ կանանց՝ վեր հանելով միայն համեմատաբար արտոնյալ կանանց պահանջները:

Նենսին Ջ. Հիրշման, Փենսիլվանիայի համալսարանի Կանանց, գենդերի ԵՎ Սեռական կյանքի հետազոտությունների Ալիս Փոլ կենտրոնի տնօրեն

Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմն այն գաղափարն է, որ «գենդեր» և «կանայք» բառերը չեն վերաբերում պարզապես մի եզակի միասնական գաղափարի.բոլոր կանայք պատկանում են որոշակի ռասայի՝ սպիտակ, թե սև, ասիացի, լատինամերիկացի և այլն, և նրանց՝ որպես «կանանց» փորձառությունը տարբեր է հենց այդ տարբերությունների պատճառով: Մեր ինքնության տարբեր կողմերը խաչաձևվում են.սպիակամորթ կնոջ փորձառությունը մասամբ որոշվում է նրա ռասայով, ինչպես որ սևամորթ կնոջ դեպքում, սակայն առաջինի համար ավելի հեշտ է իր ռասան անտեսելը: Այսպիսով՝ եթե ֆեմինիզմի նպատակը կանանց ներկայացնելն է, ապա այն պետք է հաշվի առնի նաև այս տարբերությունները:

Ռութ Էնիդ Զամբրանա, Մերիլենդի համալսարանի Ռասայի, սեռի ԵՎ էթնոսի կոնսորցիումի տնօրեն

Չկա պարզապես մեկ ֆեմինիզմ: Կան տարբեր ֆեմինիզմներ: Ինտերսեկցիոնալությունը վճռական դեր ունի: Ինչպե՞ս ենք իրարից առանձնացնում աֆրոամերիկացի կանանց Պուերտո Ռիկոյում ապրող կանանցից, Ամերիկայում ապրող մեքսիկացի կանանց միջազգային կանանցից: Սպիտակ կանայք պետք է գիտակցեն, որ գենդերը եզակի կատեգորիա չէ: Անհրաժեշտ է ճանաչել նաև տարբեր չներկայացված խմբերի կանանց, որոնք տարբեր պատմություններ ունեն և խիստ անբարենպաստ դիրքում են:

Նյութի աղբյուրը՝ https://www.usatoday.com/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s