Ֆեմինիստական ֆիլանթրոպիայի վերաաբերյալ նախորդ երկու հոդվածներում (հոդված 1 և հոդված 2) ներկայացրել ենք դրա ծագումը, գաղափարները, սկզբունքները: Այս հոդվածում ընդգրկել ենք ևս մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք բխում են ֆեմինիստական շարժման գաղափարախոսությունից:

Մարմնի քաղաքականություն

Կանանց սեռականությունը և վերարտադրողական առողջությունն ու ընտրության հնարավորությունը նշանակալի դեր ունեն հայրիշխանական համակարգի ապամոնտաժման մեջ, հետևաբար՝ ֆեմինիստական ֆիլանթրոպիան գնահատում է մարմնական անհատականությունը, ինքնավարությունն ու ամբողջականությունը, որոնց վրա կառուցվում են քաղաքական դիսկուրսներ: Այն առաջնահերթություն է տալիս կանանց ու աղջիկների ցանկություններին:

Ֆեմինիստական համերաշխության շնորհիվ ձևավորվեց #Metoo շարժումը, որին մասնակցեցին հազարավոր կանայք ու աղջիկներ: Հարավային Աֆրիկայում վերջերս #Totalshutdown հեշթեգը նաև համերաշխություն է ստեղծել աֆրիկացի կանանց շրջանում՝ ընդդեմ նրանց նկատմամբ սեռական, ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնությունների:

Բարձրացնելով ձայները, բարելավելով ինքնախնամքն ու բարեկեցությունը

Ֆեմինիստական ​​ֆիլանթրոպիան գիտակցում է ձայնի ուժը: Այն նվիրված է աջակցելու և ստեղծելու այնպիսի տարածքներ, որտեղ կանանց ձայնը ձևավորում է դիսկուրս, քաղաքականություն և փոխում է ընկալումներ: Բազմաթիվ երկրներում շատ քիչ կանայք են քաջությամբ դիմակայում ճնշմանը, խոսում ուրիշների անունից, ինչպես որ կանանց իրավապաշտպանները, որոնք աշխատում են շատ ծանր իրավիճակներում: Mama Cash- ը կանանց հիմնադրամի օրինակ է, որը կանանց, աղջիկներին օգնում է պատմել իրենց պատմությունները և ազդել այն համայնքների վրա, որտեղ նրանք ապրում և աշխատում են: Այս աջակցությունը շատ ձևեր է ընդունում՝ ներառյալ ելույթներ խորհրդարաններում և լրատվամիջոցների օգտագործում օրակարգեր սահմանելու և նորմերը փոխելու համար: Նման աշխատանքը կարող է ռիսկային լինել և վտանգի տակ դնել կանանց և նրանց հարազատ մարդկանց կյանքը: Վերջին տարիներին ֆեմինիստական ​​ֆիլանթրոպիան շեշտը դնում է ֆեմինիստական ​​ակտիվության առաջնագծում կանանց բարեկեցության վրա: Այդպիսի օրինակ է «Արագ արձագանքման հիմնադրամ»-ն Աֆրիկայում, որն առաջնորդում է աֆրիկացի կանանց իրավունքների պաշտպանների պլատֆորմը ՝ «Ֆեմինիստական ​​հանրապետություն» -ը:

Այս ամբողջ աշխատանքում կարևոր է գիտակցել, որ գենդերային հավասարությունը դանդաղ ընթացող աշխատանքային գործընթաց է: Ֆեմինիստ ֆիլանթրոպները հասկանում են, թե որքան ծանր է արատավոր համակարգերի և կառույցների ապամոնտաժումը: Ֆեմինիստական ֆիլանթրոպիան առավել, քան որևէ այլ տեսակի ֆիլանթրոպիա, համբերության կարիք ունի:

Ֆեմինիստ ֆիլանթրոպները չեն շտապեցնում իրենց ընտրողներին և արդյունք պահանջում վեց կամ տաս ամիս հետո: Նրանք համբերատար են, քանի որ ինչպես շարժումն է թելադրում, հասկանում են, թե ինչ է նշանակում խրամատներում գտնվելը:

Գենդերային կուրությունը ուժեղացնում է ստատուս-քվոն

Այսպիսով, ինչու՞ ֆեմինիստական նախաձեռնություններն ավելի շատ աջակցություն չեն ստանում: Ոչ ֆեմինիստ ֆինանսավորողները հաճախ պնդում են, որ չեն ցանկանում տարբերություն դնել՝ «առանձնացնելով» կանանց, բայց դա պարզապես մեծացնում է ուժի կողմնակալությունը: Երբ մենք արտոնություններ ունենք, այն, ինչը թվում է, թե չեզոք է, իրականում այդպես չէ: Ֆիլանթրոպիան պետք է վերացնի «գենդերային կույր» քաղաքականությունը: Հարկավոր է սկսել «տարբերություն» դնել, հասնել իշխանության բաժանման: Եվ գենդերային փորձ ունեցող մարդիկ պետք է լինեն ղեկավար պաշտոններում:

2019թ. օգոստոսին Մեխիկոյում մի խումբ ֆեմինիստ ակտիվիստներ հանդիպեցին ռազմավարություն սահմանելու 1995-ին Չինաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց Համաշխարհային համաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձևավորվել էր Պեկինի գործողությունների պլատֆորմը: Նրանց ասելիքը հետևյալն էր. Պեկին +25-ը նշելիս մենք պետք է նշենք և հաստատենք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք… կանանց իրավունքների առաջխաղացման հարցում. զսպել մեր զայրույթը մեր համայնքների և էկոլոգիաների առջև ծառացած ճգնաժամերի հանդեպ. հիմնվել կանանց մոբիլիզացման և բարեփոխիչ գործողությունների վրա և հավաքական գործողություններ ձեռնարկել`համերաշխություն ստեղծելու այլ շարժումների միջև՝ պահանջելով պետությունների և մասնավոր հատվածի պատասխանատվության դրսևորում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s