Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում, ինչը ենթադրում է սեռական բռնության և շահագործման ռիսկ: “Безопасный дом” (Անվտանգ տուն) ռուսական հիմնադրամի մասնագետներն առանձնացրել են խորհուրդներ ծնողներին, որոնք կօգնեն երեխաներին անվտանգ պահել օնլայն հարթակում: Ստորև ներկայացնում ենք դրանք:

1.ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ԱՌԱՆՑ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ

Երեխաների հետ քննարկեք այն ռիսկերը, որոնք առկա են ինտերնետից օգտվելիս՝ անկախ նրանց տարիքից:

Բացատրեք նրանց, թե որոնք են սեռական բնույթի խնդրանքները, զրույցներն ու գործողությունները, որոնց չպետք է համաձայնություն տան:

Պատմեք նրանց անձնական սահմանների ու դրանց անթույլատրելի խախտումների մասին: Երեխան պիտի իմանա, որ ինքն իրավունք ունի հրաժարվելու անցանկալի, տհաճ, անհասկանալի առաջարկներից ու շփումներց:

Համոզվեք, որ երեխան տեղյակ է, որ ինտերնետում հայտնված նկարներն ու հոլովակները մեկընդմիշտ մնում են այնտեղ:

Ընդհանուր զբաղմունքներ գտեք ու ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին՝ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն: Բաց ու անկեղծ զրույցներ ունեցեք երեխայի հետ:

2.ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է

Ինտերնետի, սոցիալական մեդիայի, խաղերի ու հավելվածների հասանելություն ունեցող սարքերի գաղտնիության առավել խիստ կարգավորումներ դրեք: Բացատրեք, թե ինչու է դա կարևոր:

Օգտվեք ծնողական վերահսկողություն ունեցող հավելվածներից ու մատակարարներից, միասին քննարկեք ու նայեք խաղերն ու այլ հավելվածները, այցելած կայքերի պատմությունները, երեխաների հրապարակումները սոց.կայքերում, այլ հարթակներում, նրանց քննարկումները, ընկերների ցանկը: Արեք դա երեխայի հետ ու նրա համաձայնությամբ:

Հետևեք, թե ինչպես է երեխան օգտվում ինտերնետից: Սարքավորումները բաց սենյակում պահեք, որին հասանելություն կունենաք: Սահմանափակեք զուգարանում ու բաղնիքում դրանցից օգտվելուց:

Հիշեք, որ ոչ միայն երեխան պիտի վստահի ձեզ, այլև դուք իրեն: Չարաշահելով վերահսկողությունը՝ խախտում եք երեխայի սահմաններն ու նրան ավելի խոցելի դարձնում վտանգի առաջ:

3.ՄԻՇՏ ԵՐԵԽԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԵՂԵՔ

Երեխաները պիտի վստահ լինեն, որ ցանկացած տարօրինակ, անհասկանալի, վախենալու իրավիճակում իրենք կարող են դիմել ձեզ, որ դուք իրենց կընդունեք, կաջակցեք, կպաշտպանեք, չեք բարկանա ու չեք անտեսի:

Ուշադրություն դարձրեք երեխայի պահվածքի փոփոխությանը՝ կիսատ քուն ու վատ ախորժակ, նյարդային վիճակ ու բարկության պոռթկումներ, անհանգստություն, դեպրեսիա ու վախեր: Եթե նմանատիպ պահվածք եք նկատում, զրուցեք նրա հետ.թող իմանա, որ դա ձեզ անհանգստացնում է, որ դւոք ուզում եք ու կարող եք օգնել, ինչ էլ որ պատահի:

Խնդրեք երեխային հայտնել ձեզ կամ այլ մեծահասակի, ում վստահում է, եթե ինտերնետում նրան սեռական բնույթի խոսակցություններ կամ գործողություններ են պարտադրում: Հասկացրեք նրան, որ ինքը մեղավոր չէ ու դրա համար չի պատժվի:

Եթե երեխան պատմում է ինտերնետում տեղի ունեցած սեռական բնույթի շահագործման մասին, դիմեք իրավապահ մարմինների ու հոգեբանի ծառայության օգնությանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s