Հայաստանում կանանց հիմնադրամը, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ, հայտարարում է դրամաշնորհի մրցույթ երիտասարդ կանանց համար: Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ կանանց կազմակերպությունները կամ նախաձեռնող խմբերը:

Եթե միշտ ունեցել եք հետաքրքիր ֆեմինիստական գաղափար, սակայն հնարավորություն չեք ունեցել այն իրագործելու, ապա այս մրցույթը հենց ՁԵ՛Զ համար է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Մրցույթին չեն կարող կարող մասնակցել կին անհատ-ձեռներեցներն ու բիզնեսով զբաղվող կանայք: Մրցույթը բացառապես հասարակական ոլորտի կին ներկայացուցիչների համար է:

Մրցույթը չունի կոնկրետ թեմատիկ ուղղվածություն, սակայն առաջարկվող նախագծերը պետք է լինեն կանանց իրավունքների, ֆեմինիստական ակտիվիզմի, կանանց կարողությունների խթանման և նման թեմաների շրջանակներում:

Հաջող նախագիծ ներկայացնելու պայմանը ֆեմինիստական և կանանց իրավունքների ոլորտի ֆինասավորման սկզբունքներին հետևելն է, իսկ դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:

Դրամաշնորհի գումարը յուրաքանչյուր հաղթող նախագծի համար կազմում է 500 եվրո (հարկերը ներառյալ):

Մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի մայիսի 20-ը contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել ձեր ծրագիր-առաջարկը: Հարցերի դեպքում կարող եք ուղարկել նամակ վերոնշյալ էլ.փոստին կամ զանգահարել 098 244 933 հեռախոսահամարով։ 

Հաղթողները կմասնակցեն Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից տրամադրվող դասընթացին, որը կնպաստի ծրագրերի առավել արդյունավետ իրագործմանը:

Սպասում ենք ձեր թույն գաղափարներին ու առաջարկներին 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s