Հղի կանայք խոցելի իմունային համակարգ ունեն, որը կարող է նրանց ավելի խոցելի դարձնել COVID-19-ի հանդեպ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն (CDC) աասում է, որ հղի կանայք պետք է վերահսկողության տակ գտնվեն, քանի որ նրանք վիրուսային հիվանդությունների բարձր ռիսկի տակ են:

«Հղի կանայք պետք է բարձր ռիսկային կատեգորիայի մեջ մտնեն և հետևեն տարեց մարդկանց, քրոնիկ հիվանդություններ և առողջության խնդիրներ ունեցողներին տրված խորհուրդներին»,- ասում է դոկտոր Նիպունիե Ռաջապակսեն՝ Մայո կլինիկայի վարակիչ հիվանդությունների մասնագետ: Նրա խոսքերով՝ ընդհանուր խորհուրդներին պետք է հետևեն նաև հղիները՝ ներառյալ սոցիալական ու ֆիզիկական հեռավորության պահպանում, ձեռքերի հաճախակի լվացում ու հավանական վարակակիրների հետ շփումների բացառում:

«Սա ամենաապահով բանն է նրանց համար, մինչ մենք փորձում ենք հասկանալ նրանց ռիսկերն, ու արդյոք կան հատուկ նախազգուշական միջոցներ, որ հարկավոր է ձեռնարկել նրանց դեպքում»,- ավելացնում է բժշկուհին:

Հղիության ընթացքում առկա ռիսկերը

Ներկայումս դեռևս պարզ չէ՝ արդյոք հղի կանանց՝ COVID-19-ով վարակվելու ռիսկերն ավելի բարձր են, կամ արդյոք նրանք ավելի հակված են հիվանդության ծանր ընթացքի: Ինչևէ, հղի կանայք այլ շնչառական վարակներով, օրինակ՝ գրիպով վարակվելու բարձր ռիսկի տակ են:

Նմանապես դեռևս հայտնի չէ՝ արդյոք COVID-19-ը խնդիրներ է առաջացնում հղիության ընթացքում կամ ազդում երեխայի առողջության վրա: Կան առաջացած խնդիրների դեպքերի վերաբերյալ սակավաթիվ զեկույցներ, ինչպես՝ կորոնավիրուսով վարակված հղի կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերության դեպքեր: Սակայն հնարավոր է, որ այդ խնդիրները կապված չեն մոր՝ վարակված լինելու հետ:  

Կորոնավիրուսով վարակված կանանցից ծնված երեխաների փոքր հետազոտությունը ցույց է տվել, որ նորածիններից ոչ մեկը վիրուս չի ունեցել, վիրուս չի հայտնաբերվել նաև ամնիոտիկ հեղուկում կամ պլակենտայում:

Դոկտոր Ռաջապակսեն հայտնում է, որ վաղ տվյալների հիման վրա կան որոշ լավ նորություններ: «Այն կանայք, որոնք վարակվել են ծննդաբերությանը մոտ շրջանում, նրանց երեխաների համար հետևանքները լավ են եղել: Նրանց մոտ թեստ անցկացնելուց պարզ է դարձել, որ որոշակի հեղուկներ, ինչպես՝ ամնիոտիկ հեղուկը, նորածնի պորտալարի արյունը, կոկորդի շվաբրը և մոր կրծքի կաթը վիրուս չեն պարունակել»:

Ինչևէ, COVID-19-ով վարակված ու թոքաբորբ ունեցող կանանցից ծնված 33 երեխաների մասին մի զեկույցում ասվում է, որ երեխաներից 3-ի մոտ ծնունդից երկու օր անց վիրուս է հայտնաբերվել՝ ի հեճուկս ձեռնարկված հակավարակային միջոցների: Մեկ այլ ուսումնասիրության ժամանակ դիտարկել են կորոնավիրուսի մեղմ ախտանիշներ ունեցող կանանցից ծնված վեց նորածինների, և վերջիններիս մոտ վիրուս չի հայտնաբերվել:

«Կան մի քանի նորածինների վարակման դեպքեր,- ասում է դոկտոր Ռաջապակսեն,- բայց դեռևս պարզ չէ՝ արդյոք վարակումը տեղի է ունեցել ծնունդից հետո, քանի որ նրանք սերտ կապի մեջ են եղել վարակակիր մոր հետ, թե վարակվելու պրոցեսը արգանդում է կատարվել»:

Դոկտոր Ռաջապակսեն ասում է, որ պլակենտայի միջոցով վարակի փոխանցումը ավելի քիչ հավանական է՝ ըստ այն տեղեկության, որը հայտնի է այլ կորոնավիրուսների ու շնչառական վիրուսների մասին, որոնք այդ ճանապարհով են փոխանցվում: Սակայն նա շեշտում է, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են՝ հասկանալու համար դրա ռիսկերը:

Եթե կորոնավիրուսի ախտանշաններ ունեք կամ շփվել եք վիրուսակիր անձանց հետ, կապ հաստատեք ձեր բժշկի հետ: Զանգեք նրան և հայտնեք այդ բոլոր ախտանիշների մասին՝ նախքան ստուգման գնալը: Եթե ձեզ մոտ կորոնավիրուս է առկա, ու դուք հղի եք, ձեր բուժումն ուղղված կլինի ախտանիշների թեթևացմանը, և կարող է ընդգրկել շատ հեղուկների օգտագործում ու հանգիստ, ինչպես նաև ջերմիջեցնող միջոցներ, ցավն ու հազը թեթևացնող դեղեր: Եթե շատ հիվանդ եք, ապա պետք է հիվանդանոցում բուժում ստանաք:

Ազդեցությունը նախածննդյան խնամքի վրա

Համայնքային ջանքերը ՝ ուղղված COVID-19- ի տարածումը վերահսկելուն, կարող են ազդել ձեր նախածննդյան խնամքի հասանելիության վրա: Խոսեք ձեր բժշկի հետ՝ պարզելու համար արդյոք վիրտուալ նախածննդյան խնամքի տարբերակ է ձեզ համար, եթե այն առկա է ձեր տարածքում, և թե ինչպես է այն գործում: Հարցրեք ձեր բժշկին՝ արդյոք կա՞ն այնպիսի գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել տանը, ինչպիսին է արյան ճնշման սարքը և այլն: Վիրտուալ այցերից առավելագույնս ստանալու համար նախապես պատրաստեք հարցերի ցուցակը և այցի ընթացքում մանրամասն նշումներ կատարեք:

Եթե հղիության ընթացքում ձեզ մոտ բարձ ռիսկային վիճակներ են, վիրտուալ այցերը տարբերակ չեն: Հարցրեք ձեր բժշկին, թե դա ինչպես կարող է անդրադառնալ ձեր նախածննդյան խնամքի վրա:

Խորհուրդներ ծննդաբերության ժամանակ

Եթե հղիության ավարտին մոտ շրջանում առողջ եք, ձեր ծննդաբերության որոշ ասպեկտներ կարող են ընթանալ սովորականի պես: Բայց պատրաստ եղեք ճկուն լինելուն: Ձեր և ձեր երեխայի առողջությունը պաշտպանելու համար որոշ հաստատություններ կարող են սահմանափակել այն մարդկանց թիվը, ովքեր կարող են ներկա լինել ծննդաբերության ընթացքում և դրանից հետո: Խոսեք ձեր բժշկի հետ կիրառվող հնարավոր բոլոր սահմանափակումների մասին, չնայած սահմանափակումները կարող են փոխվել՝ COVID-19 վարակի տարածման ցուցանիշներից կախված: Հիվանդանոցում մնալը, ամենայն հավանականությամբ, ավելի կարճ կտևի, քան սովորական պայմաններում:

Եթե ձեզ մոտ առկա է COVID-19, կամ սպասում եք թեստի արդյունքներին ՝ ախտանիշների պատճառով, դա, ամենայն հավանականությամբ, կազդի ծննդաբերությունից հետո ձեր երեխայի հետ շփման վրա: Հայտնի չէ՝ արդյոք COVID-19 ունեցող նորածինները բարձր ռիսկի տակ են: Բայց մտավախություն կա, որ նորածինները կարող են ծնվելուց հետո վարակվել COVID-19-ով, եթե նրանք շփման մեջ մտնեն վարակված շնչառական կաթիլների հետ: COVID-19-ով մայրերի մոտ ծնված նորածիններին կարող են խնամել առանձին սենյակում, այցելություններ թույլատրվում են միայն առողջ ծնողին կամ երեխայի խնամքով զբաղվող անձին:

Նյութի աղբյուրը՝ newsnetwork.mayoclinic.org

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s