Համացանցից մինչև հեծանիվ.սրանք մի մասն են այն բազմաթիվ հայտնագործությունների, որոնք համաշխարհային առումով մեծ նշանակություն են ունեցել կանանց ու աղջիկների կյանքում:

Հիպպո գլան

Մաքուր ջրի հասանելությունը մարդկային անհրաժեշտություն է: Այն հարկավոր է խմելու, եփելու, լողանալու և շատ այլ բաների համար: Այնուամենայնիվ, այսօր 2.1 մլրդ մարդ՝ աշխարհի բնակչության շուրջ 30%-ը, զրկված է մաքուր ու հասանելի ջրից: Ցավոք, ջրային ճգնաժամի կենտրոնում միլիոնավոր կանայք ու աղջիկներ են, հատկապես գյուղաբնակ, որոնց վրա է ջուր բերելու ծանր հոգսը: Սա նշանակում է, որ նրանք հայտնվում են ջուր բերելիս բռնության ենթարկվելու ռիսկին, ինչպես նաև շատ ժամանակ են կորցնում, որը կարող էին ծախսել եկամուտ ապահովող գործունեության, դպրոց հաճախելու կամ պարզապես հանգստի վրա: Գյուղական ծանր պայմաններում ջուր բերելու դժվարությունները թեթևացնելու նպատակով 1990-ականներին երկու հարավաֆրիկացի հնարեցին ջրային գլլանը, որն այժմ հայտնի է Հիպպո գլան անունով: Սա գլանի կամ տակառի տեսքով կոնտեյներ է, որը գլորվում է գետնին: Հիպպո գլանը սովորական դույլից 5 անգամ ավելի շատ տարողունակություն ունի: Մինչև օրս այս հայտնագործությունը կես միլիոն մարդու կյանք է փոխել ավելի քան 20 երկրներում:

Հեծանիվ

Ինչպես կանանց իրավունքների ամերիկացի ակտիվիստ Սյուզն Բ. Էնթընին է ասում՝ «ազատ, անսանձելի կանացիության» խորհրդանիշը՝ հեծանիվը, կանանց տեղաշարժման ազատություն տվեց, մարտահրավեր նետեց կանանց ֆիզիկական ուժի վերաբերյալ առկա կարծրատիպերին ու փոխեց նրանց դրես-կոդը: Համընկնելով ֆեմինիզմի առաջին ալիքի հետ՝ 1880-ականն թվականներին մի անգլիացի ինժեների կողմից ժամանակակից հեծանիվի հայտնագործությունը դարձավ այլընտրանքը հեծանիվի նախատիպի, որը բաղկացած էր առջևի մեծ անիվից ու ավելի փոքր հետևի անիվից: Թեև հեծանիվն ի սկզբանե մտադրված չէր եղել կանանց ծառայելու համար, սակայն կանանց անկախություն տվեց.աշխարհի շատ շրջաններում կանայք կարող էին ազատ տեղաշարժվել՝ ստիպված չլինելով հույս դնել ձիերի կամ կառքերի վրա: Բնականաբար, այն ունեցավ նաև հակառակ ազդեցություն.հեծանիվ քշելը սկսեց «անբարոյական» համարվել, իսկ բժիշկները սկսեցին զգուշացնել կանանց արտաքինի ու կառուցվածքի հնարավոր փոփոխությունների մասին: Առասպելները շարունակվում էին, սակայն կանայք չնահանջեցին: Վիկտորիանական շրջանի կանայք ու ռեֆորմիստները կոչ արեցին հեծանիվ քշելու համար հարմար հագուստ կրել: Իսկ լատվիացի Էննի Լոնդոնբերրին՝ Միացյալ Նահանգների էմիգրանտ, մարտահրավեր նետեց կանանցիության վերաբերյալ ընդունված պատկերացումներին՝ դառնալով առաջին կինը, որ 1894-95թթ. ամբողջ աշխարհն անցավ հեծանիվով:

Համացանց

Տպագրական սարքի, ռադիոյի, հեռուստատեսության ու հեռախոսի հայտնագործության նման համացանցը հեղափոխեց կանանց ու աղջիկների կենսակերպը: Կայքերի, սոցիալական մեդիայի, ակնթարթային կամ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կանանց համար ակտիվիզմի նոր տարածք բացվեց, որը հնարավորություն տվեց համախմբվելու, սովորելու, իրազեկվածություն բարձրացնելու, կանանց իրավունքների ակտիվիզմով, բիզնեսով ու քաղաքական արշավներով զբաղվելու: #MeToo-ից մինչև #NiUnaMenos, #TimesUp. նման օնլայն շարժումները վեր են հանել գենդերային անհավասարություններն ու կանանց հանդեպ բռնության դեպքերը՝ բարձրացնելով հասարակական ճնշումը և պաշտոնյա մարմիններին ստիպելով գործել: Մյուս տեխնիկաների պես համացանցն էլ իր վատ կողմերն ունի.կնատյացություն, ատելություն, վիրավորանք, թրաֆիքինգ և այլն, որոնք օնլայն հարթակ են տեղափոխվել: Կանանց իրավունքների վերաբերյալ սխալ տեղեկատվությունը կարող է հետընթացի հանգեցնել: Աշխարհի բնակչության 49%-ը զրկված է համացանցից, որը թվային մեծ ճեղք է, որ հատկապես ազդում է ամենաաղքատ ու ամենախոցելի շրջանների բնակչության վրա՝ զրկելով նրանց կրթությունից, համապատասխան հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից:

Սանիտարահիգիենիկ բարձիկներ

Ի՞նչ կլիներ, եթե դաշտանի օրերին ստիպված լինեիք բուրդ, կենդանու կաշի, հին լաթ կամ սանիտարական գոտի օգտագործել: Եթե ձեզ տարօրինակ է թվում, հենց այդպես էլ կա.դրա հետ նաև այն առավել տարօրինակ առասպելները, թե կանայք դաշտանի օրերին պիտի մեկուսացման մեջ լինեն, թե նրանք կեղտոտ են, կարող են փտեցնել մթերքը կամ կետերի բաժին դառնալ լողալիս: Ինչևէ, մեկ դար առաջ Ֆրանսիայում բուժքույրերը ստեղծեցին առաջին սանիտարական բարձիկները՝ զինվորների արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Մինչև 19-րդ դարի վերջը հայտնվեցին վաճառքի ենթակա առաջին բարձիկները, սակայն մի քանի տասնամյակ պահանջվեց, մինչև դրանք դարձան ավելի պրակտիկ ու հասանելի կանանց համար: Այս շրջադարձային հայտնագործությունը բարելավեց կանանց ու աղջիկների հիգիենան ու առողջությունը, դպրոց հաճախելը, տնտեսական հնարավորությունները: Սակայն, մինչև օրս աղքատության մեջ ապրող միլիոնավոր կանայք ու աղջիկներ զրկված են այդ հասարակ ու խիստ անհրաժեշտ պարագայից, դա նրանց համար «ճոխություն» է: Հասանելությունից զատ՝ դաշտանը շարունակում է տաբու մնալ: Դրան շրջապատող խարանն ու խտրականությունը որոշ երկրներում կանանց ու աղջիկներին հետ է պահում այնպիսի տարածքներում հայտնվելուց, ինչպիսին է իրենց իսկ տունը, դպրոցը, աշխատավայրը կամ երկրպագության վայրը: Երանի կանանց հանդեպ խտրականությունը վերացնող հայտնագործություն արվեր…

Կանացի տաբատ

Վարդագույն գլխարկներից մինչև տաբատով կոստյում՝ կանանց հագուստը կարծրատիպեր կոտրելու, գենդերային ինքնություն փոխելու և դիմադրություն խորհրդանշելու ուժ ունի: Երբեմն էլ այն սահմանափակվում է զուտ պրակտիկ լինելով: Հապա փորձեք վիկտորիանական շրջազգեստով հեծանիվ քշել: Ավելի ճիշտ կլինի տաբատով, չէ՞: Տաբատի էվոլյուցիան հետաքրքիր հայացք է առ այն, թե ինչպես են միմյանց կապված նորաձևությունը, ֆեմինիզմն ու սեքսիզմը: Վերցնենք, օրինակ, ֆրանսիացի հերոսուհի Ժաննա դ՛Արկին, որը տղամարդու պես էր հագնվել, զինվել: Երբ 1431թ. անգլիացիները նրան խարույկ բարձրացրին հերետիկոսության համար, ո՞րն էր նրան առաջադրված ամենածանր մեղադրանքը: Տղամարդու հագուստ կրելը: Դրանից դարեր անց կանանց մեղադրում էին լայն տաբատ հագնելու համար 19-րդ դարում և նման հագուստի համար ձերբակալում 20-րդ դարի սկզբին: Ինչպես պատմության մեծ մասում, իրականությունը նորաձևություն է թելադրում, իսկ նորաձևությունը հրում է սահմանները.Առաջին և Երկրորդ աշխարհամարտերը, օրինակ, կանանց հանգեցրին տաբատ կրելու, քանի որ նրանք ավանդաբար տղամարդու համարվող գործեր էին ստանձնել: Քանի որ միլիոնավոր կանանց համար աշխատաշուկան փոխվեց, ֆրանսիացի դիզայներ Կոկո Շանելը ցնցեց նորաձևության աշխարհը՝ տաբատով կոստյումի հիմքը դնելով: Իսկ աղքատության մեջ ապրող միլիոնավոր կանանց համար տղամարդկանց բնորոշ լայն հագուստը ոչ թե նորաձևության տարր է, այլ անհրաժեշտություն՝ շարժունակ լինելու, աշխատելու և ապրուստ վաստակելու:

Նյութի աղբյուրը՝www.unwomen.org

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s