COVID-19-ը ազդել է բոլորիս վրա, սակայն ամենակարևոր որոշումները կայացվում են տղամարդկանց կողմից, ու հաճախ հենց միայն նրանց ձայնն ենք լսում: Այնուամենայնիվ, առաջնագծի առողջապահական ոլորտի աշխատողների մեծամասնությունը կանայք են, իսկ կարանտինի պատճառով ամենաշատը տուժած ոլորտներում (տուրիզմ, սննդի արտադրություն և այլն) նույնպես կանանց մեծ ներկայացվածություն կա: Առանց այդ էլ կանանց ուսերին մնացած հոգ տանելու գործառույթը այժմ ավելի է ծանրացել:

UN Women-ը բարձրացնում է համաճարակի առաջնագծում գտնվող կանանց ձայնը: Ստորև ներկայացված են այն հերոսներից մի քանիսը, որոնք ամենօրյա ռեժիմով ծառայում են իրենց համայնքներին՝ պաշտպանելով նրանց վիրուսից:

Էնթելա Կոլովանի, բժիշկ, Տիրանա, Ալբանիա

Էնթելա Կոլովանին բժշկուհի է Տիանայում, Ալբանիայում ու ներկայումս աշխատում է COVID-19-ով ախտորոշված պացիենտների հետ:

«Բուժքույրերն իսկական հերոսներ են,- ասում է Էնթելան: – Նրանց վրա է ամենադժվար աշխատանքն ու ծանրաբեռնվածությունը: Բուժքույրերը (որոնք թվով անհամեմատ շատ են բուժակներից) մեր ամենամեծ աջակիցներն են, որոնք անվերջ աշխատում են հատուկ պաշտպանական հագուստներով, որը կրելն իսկապես դժվար է: Նրանց աշխատանքը երբեք չի ավարտվում.պացիենտների անկողինները պատրաստելուց, թերապիաներ անցկացնելուց մինչև թեստերի անցկացում ու փաստաթղթերի լրացում: Ես այնքան երախտապարտ եմ նրանց»:

Դոկտոր Կոլովանին և իր գործըննկերները Ալբանիայում համաճարակի բռնկման առաջին օրերից առաջնագծում են: Որպես խնամողներ և հիմնական աշխատողներ՝ կանայք վարակվելու բարձր ռիսկի տակ են: «Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը մեզ հետ աշխատող ընկերներին ու գործընկերներին COVID-19-ով վարակված տեսնելն է: Մեկ այլ մարտահրավեր էլ պացիենտների արագ առողջանալն ապահովելն է, որպեսզի բժշկական համակարգը չծանրաբեռնվի»,- ասում է դոկտոր Կոլովանին:

Հիվանդանոցի բժշկական անձնակազմը աշխատում է երկար ժամերով՝ ներառյալ իր ամուսինը, որը նույնպես բժիշկ է: Կորոնավիրուսի համաճարակը աննախադեպ լարում է առաջացրել ընտանիքներում, հատկապես երբ զույգերն աշխատում են առողջապահության կամ նման այլ կարևոր սպասարկման ոլորտներում:

Դոկտոր Կոլովանին և իր ամուսինը համաճարակի բռնկումից ի վեր չեն տեսել իրենց երեխաներին: «Քանի որ և՛ ես, և՛ ամուսինս աշխատում ենք նույն հիվանդանոցում ու անում ենք նույն գործը, մեր երեխաների ու ընտանիքի մյուս անդամների վարակման ռիսկը շատ մեծ է»,- բացատրում է նա: Երբ երկար աշխատանքային օրվանից հետո տուն են գնում, այն դատարկ է թվում: «Բայց ավելի լավ է այսպես՝ հեռավորություն պահպանելով, որպեսզի խուսափես քո սիրելի մարդկանց վարակելուց»,- ավելացնում է նա:

Նաթավան Պինթո, ոստիկանության կապիտան, Սուվարնաբհամիի օդանավակայան, Բանգկոկ, Թայլանդ

Նաթավան Պինթո, միգրացիայի բաժնի սպա օդանավակայանում, Բանգկոկ, Թայլանդ

Նաթավանի համար ամեն բան փոխվել է՝ տանը կամ աշխատավայրում առօրյա գործերից մինչև այն ռիսկը, որին նա ենթարկվում է ամեն օր: «Օդանավակայանը գնալով ավելի քիչ ուղևորների է ընդունում: Մենք սովորել ենք՝ ինչպես ախտահանել մեր աշխատավայրը, մեր ձեռքերը, պետք է ավելի զգույշ լինենք մարդկանց հետ՝ դիմակներ կրելով ու սոցիալական հեռավորություն պահպանելով»:

Նախքան COVID-19- բռնկումը՝ Նաթավանը ամեն օր գործ էր ունենում առնվազն 1000 ուղևորի հետ: Այժմ այդ թիվը առավելագույնը 100 է, որը նվազեցնում է մարդկանց հետ նրա շփումը, սակայն ամենապարզ առաջադրանքներից որոշների կատարումը դեռևս շատ ռիսկային է, ինչպես օրինակ՝ անձնագրի էջերը ստուգելը: «Պետք է համոզվեմ, որ անձնագիրը իսկական է, որի համար էլ մատներով եմ դիպչում էջերին»,- ասում է նա:

Ըստ նոր կանոնների ուղևորների մուտքը Թայլանդ սահմանափակելը դժվար փորձություն է եղել Նաթավանի համար: «Դեպք է եղել, երբ Ֆրանսիայից չորս հոգուց բաղկացած ընտանիք էր եկել: Նրանք չինական ծագում ունեին: Նրանցից երեքը Ֆրանսիայի անձնագիր ունեին, սակայն կնոջ անձնագիրը Չինաստանի էր: Նա չէր կարող երկիր մուտք գործել: Ուստի մենք օգնեցինք իրավիճակից ելք գտնել՝ նրա համար այլ երկրի տոմս գտնելով»:

«Արդյո՞ք արդեն վարակվել եմ.այս հարցն ամեն օր տալիս եմ ինքս ինձ: Փոշուց ալերգիա ունեմ, ուստի փռշտում եմ: Նախկինում ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Հիմա դա բոլորին վախեցնում է»:

Նաթավանի ընտանիքն ապրում է Բանգկոկից 600կմ հեռավորության վրա: Սակայն նա չի կարող այցելել նրանց: «Եթե ծննդավայր վերադառնամ, պիտի 14 օր ինքնամեկուսացվեմ»,- ասում է նա: Նաթավանը կարոտում է վարսահարդարին այցելելու և եղունգները ներկելու պարզագույն ճոխությունները, սակայն ավելի լուրջ մտահոգություններ էլ ունի.«Պետք է խնայողաբար ծախսենք, որովհետև արտաժամյա վճարումը նվազել է.դա նշանակում է ավելի քիչ գումար»: Մարտին Նաթավանի աշխատավարձը 30 տոկոսով պակաս է եղել սովորականից:

Պարինյա Սիրիրաթանապանյա, սննդի առաքման ծառայություն, Բանգկոկ, Թայլանդ

Պարինյա Սիրիրաթանապանյա, սննդի առաքման ծառայություն, Բանգկոկ, Թայլանդ

Սննդի առաքումն այն հիմնական ծառայություններից է, որ շատ երկրներում չի սահմանափակվել: 44-ամյա Պարինյան GrabFood-ի առաքում իրականացնող 150,000 վարորդներից է Բանգկոկում: Նախքան COVID-19-ի բռնկումը՝ Պարինյան հագուստի փոքր խանութ ուներ, սակայն այժմ ոչ ոք առևտուր չի անում, ու նրա փոքր բիզնեսը փակվել է: Նրա խոսքերով՝ այժմ սննդի առաքման ոլորտում բազմաթիվ կին աշխատողներ կան:

«Սննդի առաքման աշխատողների թիվն արագ աճում է, իսկ մոլերի աշխատաժամերը դարձել են 11-ից 8-ը: Ավելի քիչ պատվերներ եմ ստանում ու ավելի երկար սպաում դրանց»,- ասում է Պարինյան:

Նա գիտակցում է այն ռիսկը, որին ամեն օր ենթարկվում է, ու հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է, որպեսզի իր ընտանիքին չվարակի: «Ես ավելի հակված եմ վարակվելու, սակայն ընտրություն չունեմ: Ընտանիքս ֆինասական աջակցության կարիք ունի»:

«Երբ դուրս եմ գալիս, հագնում եմ վերարկու, դնում 2 դիմակ՝ մեկը կտորից, մյուսը մեկանգամյա օգտագործման, ու ձեռնոցներ՝ վարակվելու ռիսկը նվազեցնելու համար: Հետս նաև ձեռքերի ախտահանիչ ու հակաբակտերիալ միջոցներ եմ վերցնում: Ձեռքերս միշտ մաքուր ու դեմքիցս հեռու եմ պահում: Ամեն անգամ, երբ պետք է հաճախորդին մանր տալ (եթե ստիպված եմ հանել ձեռնոցներս), ձեռքերս լվանում կամ մաքրում եմ ախտահանիչով»:

«Երանի Covid-19-ը հնարավորինս արագ վերահսկվի: Գիտեմ, որ վիրուսի տարածումը կանխարգելող միջոցներ են ձեռնարկվում, սակայն շատ մարդիկ դա հալած յուղի տեղ են ընդունում: Հասարակական պատասխանատվություն վերցնելն այս իրավիճակում անհրաժեշտություն է»,- ասում է Պարինյան:

Զեվոնիա Վիեյրա, լրագրող, Թիմոր-Լեստե

Զեվոնիա Վիեյրա, Թիմոր-Լեստեի ժուռնալիստների ասոցիացիայի նախագահ

Զեվոնիան այժմ ամեն օր տեղեկատվություն է հայտնում COVID-19-ի առաջնագծից: «Որպես լրագրող՝ իմ պարտականությունն է հանրությանը միշտ տեղեկացված պահելը՝ ներառյալ համաճարակի ժամանակ»,- ասում է նա:

Մինչ երկրները պայքարում են վիրուսի տարածումը նվազեցնելու ուղղությամբ, Զեվոնիայի պես լրագրողներն ամեն օր ռիսկի են դիմում՝ վստահելի տեղեկություն ստանալու և հանրությանը կանխարգելիչ միջոցների հետ ծանոթացնելու համար: Թիմոր-Լեստեն արտակարգ դրություն է հայտարարել մարտի վերջին, կառավարությունը սոցիալական հեռավորություն պահպանելու հրահանգներ է արձակել և ապահովում է առաջնագծի աշխատողների պաշտպանիչ միջոցները: Թիմոր-Լեստեի լրագրողները կառավարությանը կոչ են արել մեդիա կենտրոն ապահովել՝ անհրաժեշտ տարածքով ու սարքավորումներով, որպեսզի լրագրողները կարողանան աշխատանքի ընթացքում սոցիալական հեռավորություն պահպանել:

Զեվոնիան նաև միայնակ մայր է և իր ընտանիքի հաց վաստակողը: Ճգնաժամի ընթացքում իր մասնագիտական ու ընտանեկան պարտականությունները հավասարակշռելը շատ դժվար է եղել, ինչպես բոլոր աշխատող ծնողների համար: «Աշխատանքային օրվանից հետո երբ տուն եմ գնում, պիտի ընտանիքիս մասին հոգ տանեմ ու երեխայիս հետ ժամանակ անցկացնեմ, մինչև նրա քնելը: Իսկ գիշերը շարունակում եմ գրել»,- ասում է նա:

Զեվոնիան նվիրված է իր աշխատանքին, սակայն գերհոգնած վիճակում է: Ըստ նրա՝ ճգնաժամը հաղթահարելու բանալին կառավարության հետ համագործակցությունն է:

Թասսանա Բունթոնգ, Թայլանդի բուժքույրերի ԵՎ Մանկաբարձների խորհրդի նախագահ

Թասսանա Բունթոնգ, Թայլանդի բուժքույրերի և մանկաբարձների խորհրդի նախագահ

Թայլանդը բուժքույրության ու մանկաբարձության ծառայությունները համատեղելու երկար ավանդույթ ունի: Դրա պատճառը առողջապահության ոլորտի աշխատողների պակասն է: Ավելի քան մեկ դար այս ծառայությունները համատեղվել են՝ մարդկանց կարիքները հոգալու համար:

Ըստ Թասսանա Բունթոնգի՝ այս ծառայության կարքը ավելի քան երբևէ զգացվում է, քանի որ շատ է քրոնիկական հիվանդություն ունեցող ծերերի թիվը: Ներկայումս Թայլանդում տարեկան 10,000 – 12,000 ուսանող է ավարտում այդ բաժինը, իսկ բնակչության թիվը 69 մլն է: Մասնագետների պակաս զգացվում է հատկապես հեռավոր շրջաններում:

Վիրուսի տարածումով բուժանձնակազմի պակասը գնալով ավելի է զգացվում Թայլանդում: «Նրանք ստիպված են քիչ անձնակազմով ամբողջ օրը հիվանդանոցում աշխատել: Նրանք դիմակայում են ոչ միայն մահացու հիվանդությանը, այլև մտավոր սթրեսին, հոգնածությանը, իրենց ընտանիքի անդամների համար անհանգստություններին: Կյանքի ապահովագրությունն ու բարեկեցիկ աշխատանքը բուժքույրերի համար դեռևս չլուծված հարցեր են»,- ասում է նա:

Նյութի աղբյուրը՝ www.unwomen.org

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s