Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է արագ արձագանքման դրամաշնորհի մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցություն ցուցաբերել կանանց այն կազմակերպություններին ու նախաձեռնող խմբերին, որոնք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հայտնվել են ֆինանսական դժվարության ու գործունեության խաթարման առաջ:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել հայտադիմում, որտեղ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ներկայացնել ձեր կազմակերպությունը/նախաձեռնող խումբը, հակիրճ պատմել ձեր գործունեության մասին
  • Ներկայացնել, թե ինչ խնդիրների առաջ է հայտնվել ձեր կազմակերպությունը՝ կապված համաճարակային դրության հետ
  • Ներկայացնել, թե ինչպես եք պատրաստվում ծախսել դրամաշնորհը և այն ինչպես կարող է օգնել ձեր կազմակերպությանը և ձեր անմիջական շահառուներին/թիրախային խմբերին

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան կանանց կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը: Դրամաշնորհի բյուջեն յուրաքանչյուր հաղթող կազմակերպությանը/նախաձեռնությանը կազմում է 500-1000 եվրո: Մրցույթին մասնակցելու համար ուղարկեք ձեր հայտը contact@womenfundarmenia.org էլ.հասցեին: Հարցերի դեպքում կարող եք ուղարկել նամակ վերոնշյալ էլ.հասցեին կամ զանգահարել 098 244 933 հեռախոսահամարով։ Հայտերը կարող եք ուղարկել մինչև սույն թվականի ապրիլի 20-ը:

Անչափ կարևոր է, որ ձեր ծրագրերում պահպանեք այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու ենք դրանք գնահատելիս: Այդ սկզբունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s