Շարունակելով ֆեմհարցազրույցների շարքը՝ ձեզ ենք ներկայացնում մեր հերթական մասնակցին՝ Վարդուհի Մկրտչյանին:

Վարդուհի Մկրտչյան, 25տ. Ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժնի բակալավիրատն, ապա՝ Քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան՝ Տարածաշրջանային քաղաքականություն մագիստորսական ծրագիրը։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել տեղեկատվական-վերլուծական պորտալում։
  • Ձեզ համարու՞մ եք ֆեմինիստ: Եթե այո, ապա ի՞նչ է Ձեզ համար ֆեմինիզմը Ըստ իս՝ ֆեմինզմը կնոջ իրավունքների, գաղափարների, մոտեցումների լիարժեք իրացումն ու ինքնաարտահայտումն է. տարբեր բնագավառներում լիարժեք ներգրավվածությունը, սեփական ներուժը տարբեր գաղափարների, ծրագրերի իրագործմանը ծառայեցնելը, սակայն ոչ հակառակ սեռի իրավունքների սահմանափակման հաշվին, այլ՝ լիարժեք հավասարության շրջանակներում։ Կարծում եմ՝ տարբեր բնագավառներում՝ նույնիսկ զինված ուժերում, կնոջ ներգրավվածությունը, հավելյալ կարգապահության, զգոնության, ինչու չէ նաև ինքնակազմակերպման խթան է։
  • Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել կին/աղջիկ հայաստանյան իրականության մեջ Հայաստանյան հասարակության մեջ կին/աղջիկ լինելը և՛ հեշտ է, և՛ դժվար։ Կան կարծրացած գաղափարներ ու մոտեցումներ, որոնք հավելյալ բարդություններ են ստեղծում։ Կարծում եմ՝ մեր իրականությունում կնոջ/աղջկա՝ որպես լիարժեք անհատի ու քաղաքացու գաղափարի հիմքերը ձևավորվում են ընտանիքում՝ ելնելով ընտանիքի դավանած արժեքներից ու գաղափարներից։ Մեր իրականությունը հայ կինը/աղջիկը պետք է հետևի բազմաթիվ արժեքների ու ավանդույթների, որոնք և՛ որոշ սահանափակումներ են ենթադրում, և՛ որոշ ազատություններ։ Կարծում եմ, յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի իր ոսկե միջինն այդ ամենի մեջ, քանի որ ժամանակ է պետք, որ կարծրացած ու երբեմն ոչ օգտակար գաղափարները մաղվեն, և դրանով առաջ շարժվի՝ համարելով, որ ինչ-որ ոլորտում կարող է օգտակար լինել։
  • Ձեր առօրյայում, աշխատանքում ի՞նչ խնդիրների եք հանդիպում որպես կին/աղջիկ Վերջին շրջանում տարբեր բնագավառներում կանանց ներգրավվածությունը զգալիորեն մեծացել է՝ սկսած քաղաքականությունից ու զինված ուժերից վերջացրած ծառայությունների ոլորտը. անգամ կարելի է տեսնել կին տաքսու վարորդ։ Այդուհանդերձ, կան նաև խնդիրներ, որոնց կանայք բախվում են թե՛ աշխատաշուկայում, թե՛ աշխատավայրերում, օրինակ՝ տարբեր ոլորտներում սեռով ու տարիքով պայմանավորված աշխատանքի չընդունելը (այդ ամենը նկատելի է նաև տղամարդկանց դեպքում), երբեմն ցածր աշխատավարձ՝ տղամարդկանց աշխատավարձի համեմատությամբ, աշխատանքային պայմանագրի բացակայություն (առկա է նաև տղամարդկանց դեպքում) և այլն։
  • Ըստ Ձեզ՝ որո՞նք են կին/աղջիկ լինելու առավելությունները (եթե կան) մեր հասարակության մեջ Հայ հասարակության մեջ ավանդաբար կինը/աղջիկն ունեցել է կարևոր դեր՝ որպես մայր, քույր։ Այս առումով, կնոջ/ աղջկա դերը գնահատվում է, սակայն կանայք/աղջիկները ոչ միայն ընտանիքում պետք գնահատվեն, այլև՝ հասարակության մեջ։
  • Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր հասարակության մեջ  Կարծում եմ՝ պետք է պահել ազգային արժեքները, որը միշտ մեզ՝ որպես ազգ պահել է՝ ազատվելով ներմուծված բացասական արժեքներից, որոնք հաճախ ազգայինի հետ ենք շփոթում։ Պետք է կնոջն ընկալել որպես անհատի, ով կարող է ինքնադրսևորվել ու բնագավառում որոշակի բարիք ստեղծել։
  • Ո՞րն է Ձեր ամենամեծ կարողությունը/ուժը (superpower) Միշտ առաջ նայել ու գնալ նպատակների հետևից, չնահանջել ու հավատալ սեփական ուժերին ու ես-ին։
  • Խորհուրդ այլ կանանց/աղջիկներին Հավատացեք ինքներդ ձեզ, գտեք այն յուրահատուկ գիծն ու տաղանդը, որն ունեք Ձեր մեջ ու փորձեք այն զարգացել, հավատացեք սեփական ուժերին ու լսեք Ձեր ներքին ձայնին՝ այն գրեթե չի սխալվում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s