Նախորդ անգամ ձեզ էինք ներկայացրել դասական ֆեմինիզմի 10 գիրք պարտադիր ընթերցանության համար: Ցանկը կարող եք գտնել այստեղ: Այս անգամ շարունակում ենք համալրել այդ ցանկը և ձեզ ներկայացնել նոր գրքեր:

  1. Չիամանդա Նգոզի Ադիչի «Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք» – Նիգերիացի հեղինակ Ադիչիի անձնական էսեն անդրադառնում է ժամանակակից ֆեմինիզմի մեջ ներգրավվելու ու դրանից տեղյակ լինելու կարևորությանը: Այն քննարկում է ֆեմինիստ լինելու անհրաժեշտությունը:
  2. «Ես՝Ռիգոբերտա Մենչուս.հնդկացի կինը Գվատեմալայում» – Մարդաբան Էլիզաբեթ Բուրգոս-Դեբրեյը հարցազրույց է վերցրել մարդու իրավունքների ակտիվիստ ու Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիգոբերտա Մենչուայից՝ գվատեմալացի կնոջից, որի կյանքի ու բնիկ կանանց իրավունքների համար պայքարի պատմությունն էլ ներկայացված է այդ գրքում:

3. «Ուդալայի ծառերի տակ» – Նիգերիայի քաղաքացիական պատերազմին հաջորդած շրջանը ներկայացնող այդ վեպում հեղինակ Չինելո Օկպարանտան պատմում է Իջեոմայի պատմությունը: Սիրահարվելով մեկ այլ աղջկա՝ Իջեոման հաշտվում է իր սեռականության ու ինքն իր հետ մի հասարակության մեջ, որը չի ցանկանում ընդունել նրան:

4. «Ես Մալալան եմ» – Մալալա Յուսաֆզաին՝ պակիստանցի ակտիվիստը, որը պայքարեց սովորելու իր իրավունքի համար, սպանվեց դպրոցական ավտոբուսի մեջ: Նրա հիշատակարանը պատմում է նրա ակտիվիզմի պատմությունը:

5. «Թիթեռների ժամանակներում» – Պատրիա, Միներվա և Մարիա Թերեզա Միրաբալները մինչև 1960թ. իրենց սպանությունը Դոմինիկյան Հանրապետությունում բռնապետ Տրուխիլյոյի դեմ պայքարի առաջնորդներն էին: Խուլիա Ալվարեսի այս վեպը նրանց պատմության գեղարվեստական տարբերակն է:

6. «Աղախնի պատմությունը» – Մարգարեթ Աթվուդի այս դիստոպյան վեպը զննում է ուժի ու գենդերի հարցը Օֆֆրեդի՝ Գիլեադի Հանրապետությունում մի աղախնի պատմության միջոցով: Գիլեադում աղախիններին գնահատում եմ միայն նրանց վերարտադրողական հատկանիշի համար, ու նրանք կցվում են ունևոր ընտանիքներին՝ նրանց ապահովելով երեխաներով:

7. «Երկրորդ սեռ» – Սիմոնա Դե Բովուարի այս վեպը պարտադիր ընթերցանության գիրք է: Բովուարը վերլուծում է, թե ինչ է նշանակում կին լինելը, քննարկում «ուրիշ» լինելու գաղափարը ու դրանից բխող անհավասարությունը:

8. «Էկոֆեմինիզմ» – Մարի Միսն ու Վանդան Շիվան քննարկում են հայրիշխանության ու բնության կործանման միջև կապը, և թե ինչպես կանանց շարժումը կարող է նպաստել կլիմայի պահպանության ու մնացած սոցիալական շարժումներին:

9. «Վերջին աղջիկը.իմ գերության պատմությունն ու իմ պայքարն ընդդեմ Իսլամական պետության» – Նադիա Մուրադը պատմում է Իսլամական պետության զինյալների կողմից իր գերության ու փախուստի պատմությունը: Մուրադը՝ 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, իր կյանքը նվիրել է սեռական բռնություն վերապրածների ու հետապնդվող փոքրամասնական խմբերի պաշտպանությանը՝ ներառյալ իր եզդիական համայնքի:

Նյութի աղբյուրը՝ blog.usejournal.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s