Արևմտյան աշխարհում վաղուց արդեն տարածում գտած stand up-ի ժանրը կին ներկայացուցիչների պակաս չունի: Կանայք օգտագործում են այս ժանրն ու դրա տրամադրած հարթակը՝ բարձրաձայնելու իրենց ու աշխարհի բազմաթիվ այլ կանանց հուզող խնդիրները: Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում ժանրի լավագույն ներկայացուցիչներից մի քանիսին:

  1. Էմմի Շումեր. Կոմեդիայի պատմության մեջ Շումերն առանձնանում է հղիության թեմայով իր անկեղծ ու ծիծաղելի ելույթներով: «Չգիտեի, որ հղի լինելն իսկապես դժվար բան է»,- ասում է նա ու ավելացնում՝ “You bitches all lie about it.”
Շոուն ամբողջությամբ հասանելի է Netflix-ում

2. Քեթրին Քոհեն. Այս յուրօրինակ հումորիստը իր սթենդափ ելույթները կատարում է երգի տեսքով: Նրա հիմնական թեմաներն են՝ հարաբերություններ, կանացիություն, սեքս և այլն:

3. Էմմա Ուիլման. Էմման ծագումով մի փոքրիկ ավանից է՝ 800 բնակչությամբ: Իր սթենդափ ելույթներում անդրադառնում է այդ փաստին, պատմում ծիծաղելի դեպքեր այդտեղ անցկացրած իր կյանքից:

4. Էշլինգ Բի. Իռլանդացի այս հումորիստը բրիտանական հեռուստատեսության աստղ է, որի ելույթները տեղ են գտել Netflix-ում:

5. Ջուդիթ Լյուսի.Ավստրալուհի այս հումորիստը հանդես է գալիս չոր, ինքնաքննադատական ելույթներով և պատմում, թե ինչ է նշանակում լինել 50-ամյա կին, որը դեռևս ժամադրությունների է գնում:

6. Լեսլի Ջոնս. Ատլետիկ տվյալներով այս հումորիստը ոգեշնչում է կանանց ոչ միայն իր արտաքինով, այլև իր հումորի զգացումով:

7. Ալի Վոնգ. 36-ամյա Ալի Վոնգը հաջողակ ասիացի հումորիստ է, որը կատակներ է անում ամենօրյա կյանքի վերաբերյալ:

8. Էլեն Դիջեներս. The Ellen Show-ից մեզ հայտնի Էլենը արդեն 15 տարի է, ինչ զբաղվում է սթենդափով, սակայն նրա ելույթները վերջերս են հայտվել Netflix-ում:

9. Հանա Գադսբի. Ավստրալուհի Հանան համարձակ պատմում է իր սեփական պատմությունը՝ համեմված հրաշալի հումորով: Նրա ամենահայտնի ելույթը՝ “Nanett” վերնագրով, իսկական դաս է կանանց ու տղամարդկանց համար: Ելույթի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

10. Նեգին Ֆարսադ. Իրանցի-ամերիկացի այս հումորիստը անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են պահպանողական ընտանիքներ, մշակույթների բախում, մուսուլմանական ինքնություն: Եվ այս ամենը ամենայն անկեղծությամբ ու հումորով:

Ձեզ բարի դիտում :Ճ

Շարունակելի…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s