Alyona Alyona – ուկրաինուհի ռեպ կատարող, 28տ.

Alyona Alyona-ն ուկրաինական երգարվեստի ասպարեզում հայտնվեց 2018թ. իր «Рiбки» հիթով, որը միանգամից և՛ դրական, և՛ բացասական արձագանքների արժանացավ: Ոմանք նրան համարեցին ուկրաինական կանանց ռեպի վերջին հույս, իսկ ոմանք էլ՝ կոմերցիոն ծրագիր՝ «գյուղից եկած գեր աղջիկ, որը հայտնիություն է ձեռք բերում»:

Alyona Alyona – «Рiбки»

Նախքան հայտնի երգչուհի դառնալը՝ Ալյոնան սուպերմարկետում գանձապահ է աշխատել, շուկայում մեյքափի պարագաներ է վաճառել ու որպես ուսուցիչ մանկապարտեզում աշխատել: Սակայն միշտ ցանկություն է ունեցել երաժշտությամբ զբաղվելու: Նրա կյանքը փոխվել է 12տ. “Gangsta’s Paradise” երգը լսելուց հետո: Իսկ հետագայում հայրը նրա համար գնում է Էմինեմի The Eminem Show ալբոմը, որի մասին Ալյոնան ասում է.«Դա փոխեց իմ աշխարհը»: «Երբ սովորական երգ ես գրում, փոփ ժանրի, ընդամենը մի քանի տող ունես: Մեկ տողի վրա մի քանի բառ է տեղավորվում, իսկ դա այնքան քիչ ինֆորմացիա է: Իսկ երբ ռեպ ես գրում, երկար տողերով կարող ես ավելի երկար ու ավելի հետաքրքիր պատմություն պատմել: Ուստի սկսեցի ռեպ գրել, որ ավելի շատ պատմություններ պատմեմ»:

14տ. Ալյոնան ընտանիքի հետ տեղափոխվում է Կիևի հարավում գտնվող մի գյուղ, իսկ վերջեր՝ Կիև: Նոր ձևավորվող ռեպ ասպարեզ մտնելը ինքն իրեն գնտելու ու նոր ժամանակի սկիզբ դնելու ճանապարհ էր:

«Երբ նոր էի սկսել ռեպով զբաղվել, ոչ ոք չէր հավանում այն: Բոլորն ասում էին «Ֆու, կանայք պիտի բորշ եփեն»: Ոչ ոք չէր լսում, ոչ ոք չէր ընդունում դա, այդ պատճառով էլ ոչ մեկի չէի ասում: Ինքս ինձ համար էի գրում: Ոմանք գուլպա են գործում, ոմանք ճաշ պատրասում, ես էլ ռեպ եմ կարդում: Դա իմ հոբբին է»:

Ալյոնան երգում է իր ու իր շրջապատի մարդկանց մասին: «Ես խոսում եմ այն մասին, որ մարդիկ պիտի ընդունեն մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք, ու հավատան մեզ, թողնեն մեզ դառնալ այն, ինչ ուզում ենք, ու անել այն, ինչ ուզում ենք»:

Բացի տարբերվող երաժշտական ոճից, Ալյոնան նաև իր արտաքինով է տարբերվում ուկրաինական էստրադայի երգչուհիներից: Նա համարձակորեն հանդես է գալիս իր երաժշտական տեսահոլովակներում այնպիսի հագուստներով, որոնք ընդգծում են իր ավելորդ քաշը՝ դրանով իսկ ցույց տալով, որ ինքը չի վախենում գեղեցկության ընդունված ստանդարտներին չհամապատասխանելուց:

Նրա վերջին՝ “Пушка” ալբոմը անդրադառնում է նրա արտաքին տեսքին: Ստորև կարող եք գտնլ նրա ամենահայտնի հիթերից մի քանիսը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s