Էլ ի՞նչ հանգստյան օրեր, առանց որակյալ երաժշտության ու երգերի: Ձեզ ենք ներկայացնում մի շարք ոգեշնչող երգեր՝ գրված և կատարված կանանց կողմից:

Beyoncé – Run the world (girls)

Փոփի թագուհու այս երգը բոլոր ժամանակների օրհներգ է՝ նվիրված կանանց ու աղջիկներին:

Janet Jackson – Nasty

Երբ 2016թ. ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին անվանեց «գարշելի կին», Ջեքսոնի 1986թ.-ի հիթը կրկին շրջանառության մեջ մտավ՝ դառնալով իրադարձության ոչ պաշտոնական երգը:

Janelle Monáe – Q.U.E.E.N. feat. Erykah Badu

Այս հզոր դուետը ցույց է տալիս, որ միանգամայն նորմալ է պրովոկատիվ, վուլգար ու գրավիչ տեսք ունենալը:

M.I.A. – “Bad Girls”

Պիտի շնորհակալություն հայտնենք M.I.A.-ին այս մանթրայի համար:

Destiny’s Child – Independent Women

Այս հրաշալի խումբը ներկայացնում է ինքնաբավ, ինքնամոտիվացվող ու անկախ կնոջը:

I’m Every Woman – CHAKA KHAN

Ոչինչ այնպես չի օգնում տեսնել սեփական մեծությունդ, ինչպես Chaka Khan-ի հզոր ձայնը:

LION BABE – Wonder Woman

Այս երգը մեր մեջ ապրող Դիանա արքայադստեր մասին է:

Beyoncé – ***Flawless ft. Chimamanda Ngozi Adichie

Բեյոնսեի այս հիթը պարունակում է հատվածներ Ադիչիի «Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք» TED ելույթից: Այն քննարկում է գենդերային անհավասարության խնդիրը:

Woman – Kesha ft. The Dap-Kings Horns

Kesha-ի երգարվեստը կանանց զորեղացման ու սեռական բռնության դեմ պայքարի մասին է:

Joan Jett – Bad Reputation

Ռոքնռոլի թագուհի Ջեթթն այս երգում ասում է, որ միանգամայն նորմալ է կյանքը լիովին վայելելը և ուրիշների կարծիքը հաշվի չառնելը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s