Հունվարի 10-11-ը Հայաստանում Կանանց հիմնադրամը հյուրընկալվել էր վրացական Տասո հիմնադրամում: Երկօրյա հանդիպումների նպատակը միմյանց գործունեությանը ծանոթանալն էր, ծրագրերի քննարկումն ու հավանական համագործակցության դիտարկումը:

Քննարկման հիմնական թեմաներն էին սոցիալական մոբիլիզացիան և համայնքային ֆիլաթրոպիան, որոնք Տասո հիմնադրամի իրականացրած և իրականացվող հիմնական ծրագրերն են: Սոցիալական մոբիլիզացիան կենտրոնանում է գյուղաբնակ կանանց խնդիրների վրա: Այս կանայք առավել խոցելի խումբ են կազմում, քանզի նրանց բազմազբաղ առօրյան շատ ժամանակ չի թողնում սեփական կարիքների մասին մտածելու համար: Այդ պատճառով էլ Հիմնադրամը շեշտը դնում է հենց գյուղաբնակ կանանց վրա:

Սոցիալական մոբիլիզացիան ենթադրում է շահառու խմբերի հավաքագրում, որոնք կոչվում են ինքնօգնության խմբեր և որոնք հետագայում հիմնում են իրենց կազմակերպությունը և առաջ տանում իրենց ծրագրերը: Հիմնադրամը համապատասխան դասընթացներ է կազմակերպում այս խմբերի համար՝ ապահովելով նրանց անհրաժեշտ հմտություններով և տրամադրելով ֆինանսական աջակցություն:

Ինքնօգնության խմբերը տվյալ համայնքում սկիզբ են դնում համայնքային ֆիլանթրոպիա կոչվող երևույթին, երբ տվյալ համայնքն ինքն իր մարդկային ռեսուրսներով կարողանում է լուծել իր առջև ծառացած խնդիրները: Տարբեր համայնքերում համայնքային կոնտեքստները տարբեր են, այդ պատճառով էլ Տասո հիմնադրամը նրանց գործունեության ազատություն է տալիս, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կենտրոնանալու այն խնդիրների վրա, որոնք ամենաշատն են անհնանգստացնում իրենց:

Տասո հիմնադրամի մեկ այլ կարևորագույն ծրագրերից մեկը բանավոր պատմությունների շարքն է, որն ընդգրկում է տարբեր կանանց պատմությունները: Այդ պատմությունները կարևոր նյութ են ոչ միայն ֆեմինիզմի պատմության համար, այլ ընդհանրապես տվյալ ժամանակաշրջանի, տվյալ համայնքի պատմության համար, քանզի կանայք սովորաբար իրենց անձնական պատմություննները համեմում են իրենց ընտանիքի պատմությամբ:

Վրացական ջերմ ընդունելության պայմաններում էլ փոխհամաձայնություն ձեռք բերվեց երկու հիմնադրամների՝ Տասո հիմնադրամի և Հայաստանում Կանանց հիմնադրամի միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s