2020թ․ մարտ ամսից սկսած՝ Հայաստանում կանանց հիմնադրամն իր ողջ ռեսուրսներն ու ջանքերն ուղղեց կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պայմաններում կանանց ու աղջիկների կարիքներին ու խնդիրներին։ Այս ամիսների ընթացքում Հիմնադրամը տրամադրել է մի շարք դրամաշնորհներ՝ տարբեր խորագրերով և ուղղություններով։
Since March 2020, the Women’s Found Armenia has focused all its resources and efforts on the needs and problems of women and girls in the context of the coronavirus pandemic. During these months, the Found has provided a number of grants in different areas and to different female groups.
1.Արագ արձագանքման դրամաշնորհ Ծրագրի շրջանակներում թվով 8 դրամաշնորհ է տրվել կանանց կազմակերպություններին ու նախաձեռնող խմբերին, որոնք ուղղվել են միայնակ մայրերի, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների, ԼԲՏ կանանց, ազատազրկման վայրերում գտնվող կանանց, սեռական բռնության ենթարկված, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում զբաղված կանանց կարիքներին։ | 1․Urgent Action Grants Within the program, 8 women’s organizations and initiative groups were given grants, which were addressed to the needs of single mothers, families of children with disabilities, LBT women, women in prisons, victims of sexual abuse, as well as women in the agricultural sector. |
2.Երիտասարդ կանանց դրամաշնորհ 5 երիտասարդ կանանց տրվել է դրամաշնորհ՝ իրենց ամենատարբեր ծրագրերն իրագործելու համար․պայքար խտրականության ու կարծրատիպերի դեմ, եզդի կանանց զորեղացում, ֆեմինիստական փոդքաստ ու քննարկումներ և այլն։ Եվս 5 աղջիկներ էլ իրագործել են քաղաքական բանավեճերի, կանանց արձանների, երիտասարդ կանանց պատմությունների վերաբերյալ իրենց նախագծերը։ | 2․Young women’s grants 5 young women were awarded grants to implement their various programs – fight against discrimination and stereotypes, empowerment of Yezidi women, feminist podcasts and discussions, etc. Another 5 girls were given the opportunity to carry out their projects on political debates, storytelling, women’s statues, etc. |
3․Դեռահաս աղջիկների դրամաշնորհ Ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերից 10 ակտիվ դեռահաս աղջիկներ հնարավորություն են ստացել իրագործելու իրենց գաղափարները՝ դպրոցում լաբորատորիա հիմնելուց, ֆեմինիստական անկյուն ստեղծելուց մինչև աղջիկների ու կանանց հզորացման դասընթացներ ու կարծրատիրպերի դեմ սոցիալական հոլովակներ։ | 3․Teenage girls’ grants Within the framework of the program, 10 active teenage girls from different regions of Armenia were given the opportunity to implement their ideas, from establishing a laboratory at school, creating a feminist corner to empowerment projects for girls and women, and social videos against stereotypes. |
4.Սեռական և վերարտադրողական առողջության ծրագիր 5 կանանց և նրանց նախաձեռնող խմբերի տրամադրվել է դրամաշնորհ՝ սեռական ու վերարտադրողական առողջության վերաբերյալ այլ կանանց ու աղջիկների մոտ իրազեկվածության բարձրացրման ծրագրեր իրագործելու համար: | 4․Sexual and reproductive health grants 5 women և women’s initiative groups were awarded grants to implement sexual and reproductive health awareness programs among women and girls. |
5.Կանանց ինքնախնամք, բարեկեցություն, հետազոտություններ Կանանց 5 կազմակերպության տրամադրվելու է ինքնախնամքի և բարեգործության թեմայով ծրագրեր իրագործելու դրամաշնորհ։ Եվս 3 կնոջ տրամադրվելու է կանանց շրջանում հետազոտություններ իրականացնելու դրամաշնորհ՝ կապված COVID-19 համավարակի ազդեցության հետ։ | 5.Women’s self-care, well-being, research among women 5 women’s organizations will be provided with grants to implement programs on women’s self-care and well-being. Another 3 women will conduct research among women related to the impact of the COVID-19 pandemic. |
Համավարակով պայմանավորված՝ Հիմնադրամն ավելացրեց իր աշխատանքների շրջանակները՝ փորձելով առավելագույնս համապատասխանել ստեղծված իրավիճակին։ Այս ընթացքում ի հայտ եկած նոր գործառույթներից էին․
Due to the COVID-19 pandemic, the Fund widened the scope of its activities, trying to correspond to the current situation as much as possible. Among the new functions that emerged during this period were the following:


Կարիքի գնահատում Մարտ-ապրիլ ամիսներին Հիմնադրամն արել է շահառուների կարիքի գնահատում՝ հասկանալու համար, թե համավարակի պայմաններում ինչ նոր կարիքներ են առաջացել կանանց ու աղջիկների մոտ, որպեսզի հայտարարվող դրամաշնորհային ծրագրերն էլ ուղղված լինեն բացահայտված կարիքներին։ | Needs assessment In March-April, the Fund conducted a needs assessment of its grantees to understand the new needs of women and girls in the pandemic situation, so that to direct its grant programs towards the meeting of the identified needs. |
Վիդեո չելենջներ Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գործըկերուհիների հետ սկսվեց վիդեո չելենջների շարք, որում յուրաքանչյուրը պատմում էր իրենց կազմակերպության ու գործունեության մասին՝ դրանով իրազեկելով մյուսներին տարբեր մարզերում բնակվող ու ակտիվ գործունեություն ծավալող կանանց մասին։ | Video challenges The Fund initiated video challenges with its partners, in which each of them told about their organization and activities, thus informing the others about the active women living in different regions. |
Զրույցներ Մայիս ամսից Հիմնադրամը նոր շարք է սկսել՝ զրույցներ ֆեմինիստական տարբեր թեմաների շուրջ՝ ֆիլանթրոպիա, բարեկեցություն, էմոցիոնալ ու չվճարվող աշխատանք և այլն։ Զրույցները պարբերական բնույթ են կրում և ուղեկցվում են թեմատիկ բլոգներով Հիմնադրամի կայքէջում։ | Talks Since May, the Fund has launched a new initiative – a series of talks on various feminist topics: philanthropy, welfare, emotional and unpaid work, etc. The talks are regular and are accompanied by thematic blogs on the Fund’s website. |
Հարցազրույցներ Զրույցների մեկ այլ տեսակ էլ Հիմնադրամի համախոհների, գաղափարակիցների հետ զանազան թեմաների շուրջ հարզացույց-քննարկումներն են՝ սեռականության ու բարոյականության պատկերացնումներից, ֆեմինիստական սոցիալական աշխատանքից մինչև մարքեթինգ և բոդի պիզիտիվ։ | Interviews Another type of talks are the interviews with the Fund’s supporters and partners discussing various topics, from ideas of sexuality and well-being, from feminist social work to marketing, body positive life, etc. |
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Հիմնադրամը կազմակերպեց նաև դասընթացների շարք իր գործընկերուհիների համար՝ նրանց տրամադրելով գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նրանց գործունեության ընթացքում։
Adhering to its principles, the Fund organized a series of trainings for its partners, providing them with the knowledge they need during their everyday activities.


Եռօրյա դասընթաց – հիմնադրամի գործընկերուհիների համար գենդերազգայուն ծրագրերի, մոտեցումների, բյուջետավորման, ինչպես նաև ֆեմինիստական կառավարման վերաբերյալ դասընթաց | A 3-day training for the Fund’s partners on gender-sensitive programs, approaches, budgeting, and feminist management. |
Առաջնորդության ու դժվարությունները հաղթահարելու դասընթաց – հիմնադրամի գործընկերուհիների համար մասնագետի հետ հանդիպումների շարք առաջնորդության, տոկունություն ձևավորելու և բարեկեցության հասնելու թեմայով, որի ընթացքում ստացած գիտելիքները մեր գործընկերուհիները կիրառում են իրենց աշխատանքներում: | Leadership and resilience training – a series of meetings with a specialist helping our women to build resilience and reach well-being. The knowledge obtained by our partners during these meetings is used in their respective programs. |
Թվային հմտություններ – մեր գործընկերուհիների համար թվային հիմնական հմտությունների վերաբերյալ մեկանգամյա գործնական դասընթաց-հանդիպում՝ նրանց գիտելիքները թարմացնելու նպատակով | Digital literacy – a workshop on basic digital skills for our partners to refresh their knowledge and to teach them new helpful skills |
Աշխատանքային իրավունքների դասընթաց – աշխատանքի հետ կապված զանազան իրավունքներին ծանոթանալուն ուղղված մեկանգամյա դասընթաց հիմնադրամի գործընկերուհիների և հետևորդների համար | Labor rights training – a training course for the Fund’s partners և followers on different aspects of the labor rights |
Բացի այդ՝ Հիմնադրամը նախաձեռնեց կորոնավիրուսի թեմայով հոդվածների թարգմանություն՝ անհրաժեշտ տեղեկատվությունը կանանց համար հայերեն հասանելի դարձնելու նպատակով։ Դրանք էին․
-Երեխաների հոգեկան առողջությունը համավարակի պայմաններում
-Դեռահասների հոգեկան առողջությունը
-Ինչպես պահպանել հարաբերությունները համաճարակի ժամանակ
-COVID-19-ի ազդեցությունը կանանց ու աղջիկների վրա
-Հղի կանայք և COVID-19-ը
-Խորհուրդներ վիրտուալ ժամանակների համար
-Երեխաների անվտանգությունն օնլայն հարթակում
-Ձայներ COVID-19-ի առաջնագծից
-5 միֆ կորոնավիրուսի մասին
The Fund also organized a series of translations related to coronavirus, thus making an important amount of information available in Armenian for our women and girls. The topics of the translated articles were children’s mental health and online safety during the pandemic, teenagers’ mental health, pregnant women and COVID-19, how to keep relationships during the pandemic, tips on safe digital workspace, etc.
Մեկ այլ նախագծի շրջանակներում ներկայացրել ենք, թե ինչպես է փոխվել հասարակական ոլորտի կին գործիչների ու ակտիվիստների առօրյան համաճարակի պայմաններում։ Հոդվածներին կարող եք ծանոթանալ ստորև․
–Կանայք կորոնավիրուսի առաջնագծում.մաս 1
-Կանայք կորոնավիրուսի առաջնագծում.մաս 2
Women’s Fund Armenia also realesed stories about women from the NGOs working at the frontline of COVID-19. You can read them here: Women at the frontlines of Covid-19.
Հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից է դեռահաս աղջիկների հետ մշտական կապը՝ տարբեր ծրագրեր իրագործելու տեսքով։ Այս ընթացքում հրապարակվել են ֆոտոպատմություններ դեռահասների առօրյայից ու հոբիներից։ Դրանք են․
-Կիթառով աղջիկը
-Բասկետբոլը՝ աղջիկների խաղ
-Պարը՝ ազատություն
-Relax գոտի
One of the main directions of the Fund’s activities are teenage girls. During these months a series of photostories have been published about teenage girls’ everyday life and hobbies. The project was financed by the Global Fund for Women. You can read the stories here:
-The girl with the guitar
-Basketball – a girls’ game
-Dance as a form of freedom
-Relax zone
Մարտ-օգոստոս ամիսներին Հայաստանում կանանց հիմնադրամի կատարած աշխատանքների ամփոփմանը կարող եք ծանոթանալ նաև վիդեո տարբերակով՝