«Իրավական նախաձեռնությունների կենտրոնը» հիմնադրվել է 2017 թ.։ Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ: Կազմակերպության նպատակներն են՝

  • Նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը
  • Խթանել մարդու իրավունքների ապահովման, իրացման և պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրականացումը
  • Աջակցել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրագործմանը՝ նաև միջազգային և տեղական մակարդակով ջատագովելու միջոցով
  • Նպաստել օրենսդրության և դատաիրավական համակարգի կատարելագործմանը և զարգացմանը

Կազմակերպությունը 2017 թ.-ից ընդգրկված է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում։ Խմբի կազմում կազմակերպությունը իրականացնում է ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հանրային վերահսկում, մշտադիտարկում է նրանց կենցաղային պայմանները՝ բացահայտելու և կանխարգելելու համար ազատազրկված անձանց իրավունքների խախտումները։

Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում նպատակադրվել է զբաղվել առավել ցածր ներկայացվածություն և սահմանափակ հնարավորություններ ունեցող սոցիալական խմբերից մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանությամբ՝ առանձնացնելով ազատազրկված կանանց խնդիրները և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց ազատազրկված կանայք բախվում են կրթության, զբաղվածության և հասարակական կյանքի այլ ոլորտներում:

«Հայաստանում Կանանց հիմնադրամի մասին տեղեկացել ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջի միջոցով: Հիմնադրամի հետ համագործակցությունը հնարավորություն է տվել խոսել ազատազրկված կանանց մասին»:

Խնդիրն այն է, որ ազատազրկված կանայք կրկնակի խոցելի են, քանի որ նրանք ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք պայմանավորված են իրենց սեռով և/կամ գենդերով: Նախ, ազատազրկման վայրերը պատմականորեն կառուցված և նախատեսված են եղել տղամարդկանց համար։ Ուստի դրանց ճարտարապետական կառուցվածքը, անվտանգության համակարգը հարմարեցված չեն կանանց` սեռով/գենդերով պայմանավորված առանձնահատկություններին:

Մյուս կողմից էլ՝ ամբողջ աշխարհում ազատազրկված կանանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ազատազրկված կանայք ավելի շատ են «պիտակավորվում»։ Վերջիններիս՝ հասարակություն վերաինտեգրման գործընթացը ավելի դժվար է: Նրանք ավելի շատ են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենում և դիմում ինքնավնասումների, քան տղամարդիկ։

Ավելին՝ առկա է կանանց ներհատուկ կարիքներն անուշադրության մատնելու ռիսկ՝ հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանք ազատազրկված անձանց մեջ ևս փոքրամասնություն կազմող խումբ են։ Այս ուղղությամբ ավելի երկարաժամկետ ջատագովություն իրականացնելու և ընդհանրապես կազմակերպության արդյունավետ գործունեության մարտահրավերներից է ֆինանսական կայունությունը:

Ներկայումս կազմակերպությունը իրականացնում է ազատազրկված անձանց վերասոցիալականացման ուղղությամբ ծրագրերի հետազոտություն, որի շրջանակներում հասցեագրվելու են նաև ազատազրկված կանանց սոցիալական վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման խնդիրները:  

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s