Նախաձեռնող խումբը ձևավորվել է 2019 թվականի հունիս ամսին։

Նախաձեռնության նպատակն է Գեղարքունիքի մարզում կանանց ձայնը դարձնել լսելի, վեր հանել կանանց խնդիրները և կանանց օգնությամբ լուծել դրանք։ Նախաձեռնությունն ունի 4 անդամ, ովքեր ապրելով Գեղարքունիքի մարզում՝ ծանոթ են կանանց խնդիրներին: Կանայք ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական, սոցիալական նույն իրավունքներն, ինչ տղամարդիկ։ Նախաձեռնության թիրախ խումբը Գեղարքունիքի մարզի կանայք են։

«Հայաստանում Կանանց հիմնադրամի մասին իմացել ենք Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունից։ «Կանայք՝  կանանց համար» նախաձեռնությունը Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որի երկարաժամկետ նպատակն է Գեղարքունիքի մարզի կանանց  մոտ ձևավորել խնդիրները բարձրաձայնելու և դրանք լուծելու հանրային տարբերակներ որոնելու մշակույթ»։

Ծրագրի կարճաժամկետ նպատակն է խոսել Մարտունու տարածաշրջանի կանանց խնդիրներից՝ բացահայտելով կանանց իրական ցանկությունները և կանանց ներքին աշխարհը, պատմություններ ներկայացնելու և դրանք հանրայնացնելու միջոցով։

Ծրագրի թիրախ խումբը մարզի աշխատանքային միգրանտ ամուսին, որդի կամ հայր ունեցող կանայք են, ովքեր կարծրատիպերի, հայր իշխանության և այլ խոչընդոտների պատճառով չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին կամ չեն արտահայտում իրենց ցանկություններն ու երազանքները։ Ծրագրի շահառուները Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի աշխատանքային միգրանտ ամուսին, որդի կամ հայր ունեցող 20 կանայք են, ովքեր կհամաձայնեն բարձրաձայնել 20 տարբեր խնդիրների մասին, որոնց բախվում են աշխատանքային միգրացիայի պատճառով։ Այս ծրագիրը կօգնի նրանց հանրային դարձնել իրենց խնդիրը և խոսել այն մասին, թե ինչ են իրականում զգում իրենք։

«Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնող խմբի անդամները ձեռք բերեցին ծրագիր իրականացնելու, համայնքի տարբեր տարիքի կանանց մոբիլիզացնելու, իրազեկման արշավ կազմակերպելու փորձ։ Հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացը տվեց նոր հմտություններ ու նոր պատկերացումներ կանանց խնդիրների բարձրաձայնման վերաբերյալ, ինչպես նաև նոր հնարավոր գործընկերային կապեր այլ մարզերում և Երևանում: Մեր ամենամեծ մարտահրավերը խնդիրների բարձրաձայնման կարևորության մասին կանանց հիմնավոր փաստեր ներկայացնել է: Նախաձեռնության մարտահրավերներից մեկը ցածր տեսանելիությունն է: Քանի որ խումբը նորաստեղծ է, ոչ բոլորն են ճանաչում, և երբեմն կանայք դժվարությամբ են համաձայնում վստահել մեզ իրենց խնդիրները»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s