Այս անգամ կներկայացնենք մեր գործընկեր Կանանց ներուժի զարգացման ՀԿ-ի պատմությունը:

Կազմակերպությունը գրանցվել է 2015 թվականին, սակայն մինչ այդ մի քանի ակտիվ կանանցով զբաղվել են ՄԻԱՎ-ով ապրող կանանց հիմնախնդիրներով և իրականացրել փոքրիկ նախագծեր՝ ուղղված կանանց սեռական և վերարտադրողական առողջությանը: Կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղություններն են.

  • Կանանց և աղջիկների ներուժի զարգացում՝ դասընթացների, սեմինարիների, փոխօգնության խմբերի և կարողությունների զարգացման միջոցառումների  միջոցով 
  • Կանանց տնտեսական ներուժի հզորացում
  • Գենդերային հավասարության խթանում
  • Իրավունքների պաշտպանություն
  • Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների խթանում
  • Սոցիալ-հոգեբանական, հավասարը հավասարին խորհրդատվություն 
  • Բուժման համընդհանուր հասանելիություն

Կազմակերպության պաշտոնական գրանցումից հետո արդեն իրականացրել են տարբեր նախագծեր ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում, հատկապես՝ Հայաստանի տարբեր մարզերում կանանց շրջանում: Կազմակերպությունը աջակցում է ՄԻԱՎ-ով ապրող, ՄԻԱՎ-ից տուժած և ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի կանանց և աղջիկների ներուժի հզորացմանը՝ շեշտը դնելով սեռական և վերարտադրողական առողջության, իրավունքների և անձնային աճի վրա: ԿՆԶԿ-ն հանդիսանում է Eurasian Women’s Network on AIDS միջազգային ցանցի անդամ՝ սկսած 2014 թվականից:

«Հայաստանում կանանց հիմնադրամի» մասին տեղեկացել եք ՀԿ Դեպո կայքից: Հիմնադրամի աջակցությամբ իրականցրել ենք «Կանանց հզորացում՝ ներանձնային հմտությունների զարգացման, ինքնաբացահայտման, ինքնարտահայտման և դրական վերաբերմունքի ձևավորման միջոցով» թեմայով նախագիծը: Այս նախագծի իրականացումը շատ կարևոր էր իր ուղղվածությամբ և ռազմավարական շատ կարևոր ժամանակահատվածում, երբ ԿՆԶԿին անհրաժեշտ էր պահպանել արդեն ձեռք բերված կապը հանրության հետ: Ինչպես նաև ձեռք ենք բերել նոր գործընկերներ, ովքեր ոլորտում ակտիվ գործում են և համագործակցում նաև այլ կազմակերպությունների հետ»:

Կազմակերպության ամենամեծ մարտահրավեր ֆինանսական կայունությունն է:Այս պահին կազմակերպությունն պատրաստում է CEDAW -ի համար ստվերային զեկույց: Ապագայում ավելի շատ նախատեսվում են ՄԻԱՎ-ով ապրող կանանց հանրույթի հզորացում և ներգրավում նրանց որոշումների կայացման գործընթացների մեջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s