- «Ֆեմինիզմ» տերմինն առաջին անգամ անգլերենում հայտնվել է 1890-ականներին, թեև կանանց գիտակից պայքարն ընդդեմ խտրականության ու սեքսիզմի շատ ավելի հին է:
2. Ամերիկացի իրավաբան Մարթա Ռայթ Գրիֆֆիթն օգնել է 1964թ. առաջ մղել Սեռական խտրականության մասին ակտը որպես Քաղաքացիական իրավունքների ակտի մի մաս: Այն նպատակ ուներ պաշտպանելու կանանց աշխատանքում և իրենց ամենօրյա կյանքում խտրականության ենթարկվելուց:
3. Ըստ վերջերս արված հարցումների՝ ամերիկացիների ընդամենը 20%-ն է իրեն ֆեմինիստ համարում: Մոտ 8%-ն իրեն հակաֆեմինիստ է համարում, իսկ 63%-ը՝ ոչ այն, ոչ մյուսը: Ինչևէ, հարցվածների մեծամասնությունը (82%) գտնում է, որ կանայք ու տղամարդիկ հավասար են, և միայն 9%-ն է գտնում, որ հավասար չեն:

4. Խաղաղության նոբելյան մրցանակ ստացած առաջին կինը Ջեյն Ադդամսն է (1860–1935թթ.): Նա նաև համարվում է Ամերիկայում սոցիալական աշխատանք մասնագիտության հիմնադիրը:
5. «Ֆեմինիզմ» հասկացությունը լի է հակասություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են`ում ներառել, ինչը դուրս թողնել, և որոնք են ֆեմինիզմի միավորող թեմաները: Սովորաբար, ինչպես Բելլ Հուքսն է սահմանում, ֆեմինիզմը «սեքսիստական ճնշմանը վերջ տալու պայքարն է»:
6. 1990-ականներին Spice Girls փոփ խումբը շրջանառության մեջ դրեց “Girl Power” երևույթը, որը ենթադրում էր, որ կանայք կարող են հասարակության՝ կանացի պահվածքի մասին ունեցած ակնկալիքները օգտագործել՝ մանիպուլացնելու հայրիշխանությունը և իրար հետ կապ հաստելու միջոցով հաջողության հասնելու համար:

7. Որոշ ֆեմինիստներ՝ ներառյալ Բելլ Հուքսը, գտնում են, որ տղամարդկանց ազատագրումը նույնպես պետք է ընտգրկվի ֆեմինիզմի նպատակների մեջ, քանի որ տղամարդիկ նույնպես տուժել են գենդերային դերերի մասին առկա ավանդական պատկերացումներից:
8. Երբևէ գրանցված երկու ամենաբարձ IQ ունեցողները կին են:
9. Աշխարհի առաջին վեպը՝ The Tale of the Genji (Գենջիի պատմությունը), 11-րդ դարի սկզբին հրատարակվել է կնոջ՝ Մուրասակի Շիկիբուի կողմից:
10. Երկու անգամ Նոբելյան մրցանակի արժանացած միակ կինը Մարի Կյուրին է: Առաջին մրցանակը ստացել է ֆիզիկայի բնագավառում, երկրորդը՝ քիմիայի:

11. 1777թ. 16-ամյա Սիբիլ Լուդինգթոնը դարձավ Ամերիկյան հեղափոխական պատերազմի հերոսուհի, երբ իր ձիով՝ Սթարով, սլացավ ամերիկյան զորքերին զգուշացնելու, որ բրիտանացիները մոտենում են: Նա մթության մեջ անցավ 40 մղոն (մոտ 65կմ) ճանապարհ:
12. Հաթշեփսութը (Ք.ա. 1508–1458թթ.) ամենաուժեղ, ամենապրոդուկտիվ ու ամենահաջողակ կանացից մեկն է եղել հին աշխարհում: Նա կառավարել է 20 տարի, սակայն նրան պատկերները հետագայում տաճարների ու փորագրությունների վրայից ջնջվել են, որը, հավանաբար, նրան պատմությունից ջնջելու փորձ է եղել:
13. Մոդեռն դարաշրջանում երկրի ղեկավար ընտրված առաջին կինը Սիրիմավո Բանդարանայկեն է Շրի Լանկայից, որը 1960թ. ընտրվել է որպես վարչապետ, իսկ 1970թ. վերընտրվել:
14. 1770թ. բրիտանական պառլամենտը օրինագիծ է առաջարկել մեյքափ անող կանանց պատժելու վհուկության համար:

15. Ակտիվիստ Մարգարեթ Սանգերը 1916թ. ձերբակալվեց ծնելիության վերահսկման իր կլինիկայում հակաբեղմնավորման մասին տեղեկություն շրջանառելու համար: Ծնելիության վերահսկումը մինչև օրս հակասական թեմա է:
16. Կանայք հորինել են մի շարք կարևոր տեխնիկաներ՝ ներառյալ առջևի ապակու մաքրիչ, արդյունաբերական խցաններ, հեղուկ թուղթ, չարտացոլող ապակի, աման լվացող մեքենա, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ, նավթավերամշակման մեթոդներ և շատ այլ բաներ:
17. Իսլամական երկիր ղեկավարած առաջին կինը Բենազիր Բհուտտոն է, որը 1988թ.՝ 35տ հասակում, դարձավ Պակիստանի առաջին և միակ կին վարչապետը: Նա սպանվեց 2007թ. մեքենայի պայթյունի ժամանակ, երբ հեռանում էր քաղաքական հանրահավաքից: 2008թ. նա արժանացավ Միավորված ազգերի՝ Մարդու իրավունքների ոլորտում տրվող մրցանակի:

18. 19-րդ դարի սկզբին Եվրոպայում և ԱՄՆ-ում ամուսնացած կանայք իրենց ամուսնուց առանձին իրավական ինքնություն չունեին: Այդ կարգավիճակը կոչվում էր քողարկություն: Սա նշանակում էր, որ կանայք չեն կարող դատական պրոցեսի մաս կազմել, դատավորի դերում լինել, այիրանալու դեպքում սեփականություն ունենալ կամ կտակ գրել: Խնամակալությունն էլ սովորաբար տրվում էր երեխաների հորը:
19. Եմենում կանայք համարվում են «կես վկա»: Սա նշանակում է, որ կնոջ վկայությունը լուրջ չի ընդունվում, եթե տղամարդը չի հաստատում այն: Ավելին՝ կանայք չեն կարող վկայություն տալ մի շարք գործերով՝ դավաճանություն, զրպարտություն, գողություն կամ սոդոմիա:
20. 1965թ. ծնելիության վերահսկման հաբի ներմուծումը կանանց օգնեց ընտրություն անել լրիվ դրույք կարիերայի և մայրության միջև կամ երկուսն էլ անել:

Նյութի աղբյուրը՝ www.factretriever.com