You are currently viewing Ինֆոգրաֆիկա.փաստեր տարբեր ոլորտներում կանանց մասնակցության և գենդերային հավասարության վերաբերյալ

Ինֆոգրաֆիկա.փաստեր տարբեր ոլորտներում կանանց մասնակցության և գենդերային հավասարության վերաբերյալ

1995թ. Պեկինյան գործողությունների ծրագրի ընդունումից հետո նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել տարբեր ոլորտներում կանանց դիրքի ու ներգրավվածության բարելավման հարցում: Սակայն դեռևս շատ անելիքներ կան գենդերային ճեղքվածքը փակելու համար: Սույն հոդվածում ներկայացնում ենք կարևոր փաստեր ու թվեր:

Դրական փոփոխություններ

Վերջին տասնամյակ ընթացքում աշխարհի 131 երկրներ ընդունել են թվով շուրջ 274 իրավական ու կարգավորող բարեփոխումներ գենդերային հավասարության ուղղությամբ:

Կրթություն.ներկայումս ավելի շատ աղջիկներ են դպրոց հաճախում, քան երբևէ: Միջին հաշվով՝ գլոբալ առումով կրթության մեջ հաջողվել է հավասարության հասնել, սակայն տարբեր երկրներում դեռևս առկա են մեծ ճեղքեր այս առումով:

Մայրական մահացություն.մայրական մահացության համաշխարհային ցուցանիշը դեռևս շատ բարձր է (211 մահվան դեպք ամեն 100.000 ծնունդից), սակայն 2000-2017թթ. ընթացքում նվազել է 38%-ով:

Այնուամենայնիվ, բազմաթիվ ոլորտներ դեռևս լուրջ բարեփոխումների կարիք ունեն:

Խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն

Քաղաքականություն.ազգային պառլամենտներում կանայք 4 տեղից 1-ն են զբաղեցնում:

Աղքատություն.գլոբալ առումով՝ 25-34տ. կանանց 25%-ն ավելի հակված է ծայրահեղ աղքատության (օրական 1.90 ԱՄՆ դոլարից էլ քիչ) մեջ ապրելու, քան տղամարդիկ:

Խնամքի և տնային չվճարվող աշխատանք.միջինում կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են կատարում խնամքի ու տնային չվճարվող աշխատանք, որը նրանց տնտեսական ապահովության վրա երկարաժամկետ ազդեցություն է ունենում:

Աշխատուժի մասնակցության մակարդակ.վերջին 20 տարում 25-54տ մեծահասակների շրջանում աշխատուժի մասնակցության առումով գենդերային ճեղքը լճացած վիճակում է գտնվել՝ կազմելով 31%:

Գենդերային հավասարությունն աշխատավայրում.կանայք 16%-ով տղամարդկանցից քիչ են վճարվում, իսկ 4 ղեկավարից միայն 1-ն է կին:

Ֆինանսների հասանելություն.կանանց ու տղամարդկանց մասնաբաժինը ֆինանսական հաստաությունում հաշիվ ունենալու առումով կազմում է համապատասխանաբար 59% և 67% զարգացող տնտեսություններում և 65% ու 72% ամբողջ աշխարհում:

Երիտասարդություն.2020թ. տվյալներով՝ 15-24տ. երիտասարդ կանանց 31%-ը չի սովորում կամ աշխատում, որը տղամարդկանց ցուցանիշից (14%) երկու անգամ մեծ է:

Կանանց նկատմամբ բռնություն.վերջին 12 ամիսների ընթացքում 15-49տ երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը ենթարկվել է սեռական և/կամ ֆիզիկական բռնության իր զուգընկերոջ կողմից:

Կլիմայական արդարություն.կլիմայի վատթարացումից ավելի շատ տուժելու են նրանք, ովքեր սահամանափակ հասանելություն ունեն հողի, ռեսուրսների կամ իրենց աջակցող այլ միջոցների: Աշխատող կանանց 39%-ը զբաղված է գյուղատնտեսության, անտառապահության ու ձկնորսության ոլորտում, սակայն գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի ընդամենը 14%-ն են կին:

Արդարադատության հասանելություն.շատ երկրներում, ըստ տվյալների, բռնության ենթարկված կանանց 40%-ից էլ քիչ մասն է դիմում որևէ տեսակի օգնության, ինչը ցույց է տալիս, որ անվստահություն կա արդարադատության համակարգի հանդեպ:

Առողջություն.2019թ. ամբողջ աշխարհում հղիությունից խուսափել ցանկացող վերարտադրողական տարիքի (15-49տ.) 190մլն կին հակաբեղմնավորիչ որևէ միջոց չի օգտագործել:

Նյութի աղբյուրը՝ UN Women

Leave a Reply