Ֆեմպատում նախագիծը իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից և նպատակ ունի տարածելու ֆեմինիստական մեթոդաբանության կիրարկումը և դրա օգնությամբ հայրիշխանական համակարգի կողմից լռեցված և հաճախ չլսված պատմությունների վերհանումը:
Եռօրյա դասընթացներ
Հունիսի 20-ին, 22-ին և 23-ին «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆեմինիստական մեթոդաբանություն և բանավոր պատմությունների հավաքագրում» խորագրով եռօրյա դասընթացը:
Նախագծի շրջանակներում վերջերս նաև թարգմանվել է Ջոան Սենգսթըրի «Պատմելով մեր պատմությունները. ֆեմինիստական քննարկումներ և բանավոր պատմության կիրառումը» հոդվածը, որը կարող եք գտնել ստորև: