Ֆեմինիստական ֆիլանթրոպիայի թեմայով դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հայտնի են ֆեմինիստական ֆիլանթրոպիայի թեմայով հետազոտական դրամաշնորհի մրցույթի հաղթողների անունները: Ստացած 14 հայտերից ընտրվել են 4-ը: Դրանք են.
  1. Աննա Աթոյան – “Gender Matters: A Guide to Growing Women’s Philanthropy” գրքի թարգմանություն: Գիրքն ուսումնասիրություն է այն մասին, թե ինչպես է տարբերվում կանանց ֆիլանթրոպիան սովորականից և ինչպես է այն փոխում համաշխարհային ֆիլանթրոպիայի դեմքը:
  2. Արփի Աթաբեկյան – Ֆեմինիստական ֆիլանթրոպիան և «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը»: Այս հոդված-ուսումնասիրությունը նվիրված է լինելու 1879թ. «Ազգանվեր հայուհյաց ընկերության»՝ իր ժամանակին լայնածավալ «խնամատարության գործ» հիմնած կամ, ինչպես այսօր կասենք, ֆիլանթրոպայի շրջանակներում գործունեություն ծավալած ընկերության պատմությանը, և Արևմտյան Հայաստանում ու Կոստանդնուպոլսում նրա գործունեության արդյունքներին։
  3. Արփինե Հարոյան – 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իշխանուհի Մարիամ Թումանյանի ֆիլանթրոպիստական գործունեության վերաբերյալ հետազոտություն:
  4. Արփի Մանուսյան – Մարիամ Խատիսյանի բարեգործական աշխատանքների մասին հետազոտության իրականացում:

Շնորհավորում ենք մեր նոր գործընկերուհիներին և մաղթում արդյունավետ համագործակցություն: Աշխատանքների ընթացքի մասին կպատմենք հետագայում: