Պարադոքսալ կերպով այսօր շատ կանայք չեն արժևորում այն իրավունքներն ու ազատությունները, որ իրենց համար ապահովել են 19-20-րդ դարերի կանանց շարժումները: Ճիշտ է՝ ֆեմինիզմը դեռ շատ խնդիրներ ունի լուծելու, սակայն հարկավոր է գնահատել այն ամենը, ինչը հիմա ունեն շնորհիվ ֆեմինիզմի: Տասնամյակներ շարունակ կանանց իրավունքների համար պայքարող շարժումները մարտահրավեր են նետել համակարգերին, կոտրել են կանանց սահմանափակող իրավական ու սոցիալական պատնեշները, հարցականի տակ են դրել մշակութային կանոնները, որոնք հաճախ լռեցրել են կանանց, և կանանց ավելի մեծ վերահսկողություն են տվել սեփական մարմնի և ընդհանրապես՝ սեփական ապագան որոշելու հարցում:

Ժամանակագրություն
Ֆեմինիզմի առաջին ալիք (18-րդ դարից մինչև 1920թ.)

18-րդ դարի վերջից սկսած՝ ֆեմինիզմի առաջին ալիքը ցնցեց քաղաքականության բեմը: Դրա շնորհիվ կանայք իրավունք ստացան հասարակության մեջ իրենց ձայնն ունենալու: Այդ թվում՝
- Կանանց ընտրելու իրավունք. Կանայք քվեարկելու իրավունք ստացան շնորհիվ Սյուզն Բ. Էնթընիի և նրան հետևած մի շարք ֆեմինիստների:
- Ամուսնալուծության իրավունք. Առաջին ալիքի ֆեմինիստները պայքարեցին կանանց՝ իրենց ամուսիններից բաժանվելու իրավունքի համար, որը մինչ այդ գոյություն չուներ:
- Ռասիզմ. Ֆեմինիզմի առաջին ալիքն ընդգրկեց նաև ստրկության վերացման ու սևամորթների իրավունքների համար պայքարող ակտիվիստների:
Ֆեմինիստական գրականության լավագույն նմուշների մի մասը գրվել է հենց ֆեմինիզմի առաջին ալիքի շրջանում (օրինակ, Սոջորներ Թրութի «Մի՞թե ես կին չեմ» հայտնի ելույթը):
Ֆեմինիզմի երկրորդ ալիք (1920-1970թթ.)

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը սկսեց պայքարել այն անարդարությունների դեմ, որոնք առնչվում էին աշխատավարձի հավասարությանը, սեռականացմանը, քաղաքացիական իրավունքներին, ինչպես նաև աշխատավայրում կանանց հանդեպ վերաբերմունքին: Ֆեմինիստական շարժման ժամանակացույցի վրա սա նշանավոր կետ է:
Մինչև 1920-ականների Flapper շարժման կանայք հոգնել էին լսելուց, որ պետք է իրենց կանացի և օրիորդի պես պահել, մինչդեռ տղամարդիկ անում էին այն, ինչ ուզում էին: Մինչև 1960-ական թթ. Գլորիա Սթայնեմի պես հայտնի ֆեմինիստները ցույց տվեցին, թե որքան շատ երկակի ստանդարտներ կան հասարակության մեջ, ու սկսեցին պայքարել դրանց դեմ:
Ֆեմինիզմի երկրորդ ալիքի ձեռքբերումներից են.
- Body Positivity/բոդի պոզիտիվ շարժում. Սա սեփական մարմինն ու արտաքինն ընդունելու, գեղեցկության ստանդարտների դեմ պայքարի շարժում է, որի սկիզբը դրվել է հենց 1960-ական թթ.:
- Քաղաքացիական իրավունքներ. Բազմաթիվ ֆեմինիստներ համառ պայքար մղեցին նաև քաղաքացիական իրավունքների համար՝ զարգացնելով հակապատերազմական, հակառասիստական դիսկուրսներ ու հռետորաբանություն:
- Աբորտի իրավունք. Ֆեմինիզմի երկրորդ ալիքը օգնեց նաև օրինականացնել հակաբեղմնավորում: Եթե պահպանակներ ու հաբեր եք օգտագործում, դրա համար պետք է շնորհակալ լինեք ֆեմինիզմի այս ալիքին:
- Սեռական ազատություն. 60-ականներին նաև կոչեր էին արվում սեքսի վերաբերյալ խարանին վերջ դնելու: Ֆեմինիստական այս հարցը դեռևս ընթացքի մեջ է:
Եթե դու ունեք հնարավորություն ծննդաբերության հսկողության, տղամարդկանց ղեկավարած դաշտում պաշտոն զբաղեցնելու, դեմ եք բռնաբարությանը կամ կողմ եք կնոջ՝ աբորտ անելու իրավունքին, ապա դրանով պարտական եք ֆեմինիզմի երկրորդ ալիքին:
Ֆեմինիզմի երրորդ ալիք (1980-2000թթ.)

Ֆեմինիզմի երրորդ ալիքի սկիզբը դրեցին զորեղ կանայք, որոնք ուզում էին ամեն ինչ: Այս ֆեմինիզմը դադարեց «նորմալացնել» գենդերային ինքնությունը, սեռականությունը: Սա ռադիկալ ապստամբության շրջան էր:
Խնդիրներ, որոնք բարձրաձայնեց ֆեմինիզմի երրորդ ալիքը.
- ԼԳԲՏՔ իրավունքներ. Այս շրջանում մարդիկ սկսեցին ընդունել ոչ հետերոսեքսուալ հարաբերությունները, գենդերային տարբեր ինքնությունները:
- Բնապահպանություն. Էկո ֆեմինիզմն այն շրջանն էր, երբ կանայք հասկացան, որ պետք է գործել և փրկել Երկիր մոլորակը:
- Body Positivity/բոդի պոզիտիվ շարժում. Այս շրջանում տվյալ շարժումը ավելի մեծ թափ հավաքեց:
- Sex Positivity/սեքս պոզիտիվ շարժում. Երրորդ շրջանի ֆեմինիստներն առաջինն էին, որ բացահայտ կերպով խոսեցին սեքսի վերաբերյալ հասարակության ունեցած երկակի ստանդարտներից, ըստ որոնց՝ տղամարդիկ կարող են ակտիվ սեռական կյանքով ապրել, իսկ նույն որոշումն ընդունած կանայք վատ վարքի տեր են համարվում:
- Ուղեղ+ Գեղեցկություն. Քննադատելով գեղեցկության նորմերին չհամապատասխանող կանանց հանդեպ հասարակության խարանը՝ երրորդ ալիքի ֆեմինիստները շեշտեցին այն փաստը, որ կանայք կարող են միաժամանակ և՛ գեղեցիկ, և՛ խելացի լինել:
Ֆեմինիզմի չորրորդ ալիք (2000թ.-ից մինչև օրս)

Ֆեմինիզմի չորրորդ ալիքը դեռևս ընթացքի մեջ է, սակայն կարելի է նշել դրա որոշակի առանձնահատկությունները: Այս շարժումն ամբողջությամբ ընդունում է ԼԳԲՏՔ հիմնահարցերը և հավասարության մասին խոսելիս խուսափում միայն երկու գենդերների գաղափարից: Բոդի պոզիտիվ և սեքս պոզիտիվ դիսկուրսները ևս ակտիվ են այժմ՝ հատկապես օնլային տիրույթում:
Դժվար է ասել, թե 4-րդ ալիքը մեզ ուր կտանի, սակայն հավասարությունն ու ներառականությունն այլընտրանք չունեն:
Նյութի աղբյուրը՝ https://vocal.media/
Կարդացեք նաև՝ 5 նորարարություն, որ նպաստել են կանանց իրավունքների առաջխաղացման:
Pingback: Ֆեմինիզմ – Աննա Հարությունյան