You are currently viewing Վեբինար. Միլիտարիզմը և կանայք.քաղաքականությունից մինչև անձնական պատմություններ

Վեբինար. Միլիտարիզմը և կանայք.քաղաքականությունից մինչև անձնական պատմություններ

«Միլիտարիզմը և կանայք.քաղաքականությունից մինչև անձնական պատմություններ» խորագրով վեբինարը կազմակերպվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից և գերմանական Ֆիլիա հիմնադրամի ու Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Վեբինարի նպատակն է հայաստանյան հետպատերազմական և դեռևս անորոշ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում անդրադարձ կատարել կանանց վրա պատերազմի և միլիտարիզմի ազդեցությանը, երևան բերել կանանց տեսակետները:

Թեև պատերազմն ու զինվորական գործը համարվում են «տղամարդկանց գործ», զինված հակամարտությունները և միլիտարիստական գաղափարախոսությունը մեծ ազդեցություն են թողել և թողնում կանանց վրա ամբողջ աշխարհում: Միլիտարիզմը շատ ավելին է, քան պարզապես պետության զինված ուժերը և նրանց գործունեությունը: Այն իշխանական գաղափարախոսություն է, որն ազդում է տարբեր քաղաքական նպատակներ ունեցող կառավարությունների վրա, և դրա ազդեցությունը կարող է դառնալ սոցիալական գործընթացի մաս, որը ներթափանցում է հասարակության բոլոր ոլորտները: Թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմի ժամանակ կանանց վրա միլիտարիզմի ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք հատուկ մտահոգություն ունեն միլիտարիզմի և պատերազմի հարցում, և, հետևաբար, մեծ մասնակցություն ունեն խաղաղասիրական աշխատանքներում:

Վեբինարի բանախոսները և նրանց ելույթների թեմաները.

  • Աննա Իշխանյան – Դեմոկրատիան այսօր ՀԿ գործադիր տնօրեն, «Միլիտարիզացիայի հետ կապված միջազգային ընդհանուր միտումները: Արցախում կանանց իրավիճակը (հաշվի առնելով չճանաչված լինելու գործոնը): Տեղահանված կանայք, իրենց կարիքներն ու ապագա հեռանկարները»
  • Քնար Խուդոյան – սահմանային պատումներ փոդքասթի հեղինակ, «Կանանց քաղաքական գործիքայնությունը խաղաղաշինության մեջ պատերազմից առաջ և հետո»
  • Քնարիկ Մկրտչյան – Կանանց Օրակարգ ՀԿ համահիմնադիր, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի ռազմականացումը։ Ապառազմականացման տեսլականները»
  • Լիդա Մինասյան – Կանանց օրակարգ ՀԿ համահիմնադիր, «Տեղական և միջազգային ֆեմինիստական շարժումներն ու խաղաղաշինական օրակարգը»
  • Լիզա Մաթևոսյան – Կանանց կենտրոն․Շուշի ՀԿ, ծրագրի օգնական, «Պատերազմի ազդեցությունը կյանքի որակի վրա»
  • Մարիամ Խալաթյան – Սոցիոսկոպ ՀԿ, հետազոտող, «Պատերազմը կնոջ դիտանկյունից. «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին»:

Վեբինարը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 16:00-ին: Միանալու համար գրանցվեք այստեղ: