Հիմնադրված 2018թ.՝ Հայաստանում կանանց հիմնադրամը տեղական ֆեմինիստական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի կանանց և աղջիկներին՝ կարողությունների զարգացման, ֆինանսական աջակցության ցուցաբերման և ֆեմինիստական շարժման զարգացմանը աջակցելու միջոցով:
Հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում կանանց շարժման՝ անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ տրամադրելով կանանց կազմակերպություններին, կանանց նախաձեռնություններին, ֆեմինիստ ակտիվիստներին, հետազոտողներին և գիտնականներին` կանանց իրավունքների և ֆեմինիստական ծրագրերի առաջխաղացման համար իրենց գաղափարների նախագծման և իրականացման գործում:
Հիմնադրամի նպատակն է զարգացնել կայուն ֆեմինիստական ֆիլանթրոպիա` աջակցելու ֆեմինիստական դիսկուրսի, անվտանգ/ապահով տարածքների և հավաքական նախաձեռնությունների ամրապնդմանը` ուղղված այն հիմնական մարտահրավերներին, որոնց Հայաստանում այսօր բախվում են կանայք և աղջիկները: