Մեր ծրագրերը

Կից կարող եք ծանոթանալ Կալալա հիմնադրամի շնորհիվ ֆինանսական աջակցություն ստացած ծրագրերին, որոնք իրականացվել են այս տարի կամ դեռ իրականացման փուլում են։

Շարունակելով համագործակցել գերմանական filia հիմնադրամի հետ՝ այս տարի ևս ֆինանսական աջակցություն ենք տրամադրել մի շարք ծրագրերի, որոնք ներկայացնում ենք ստորև հղմամբ։

2023 թվականին Կվիննա հիմնադրամի հետ շարունակվող համագործակցության շնորհիվ մի շարք նոր ծրագրեր ու գաղափարներ են իրականացվել։

2023 թվականին ՀԿՀ-ն շարունակում է համագործակցել հիմնադրամի հետ, որի շրջանակներում աջակցություն են ստացել ավելի քան 10 ծրագրեր։

2023թ. Հայաստանում կանանց հիմնադրամը շարունակում է համագործակցել կանադական Հավասարության հիմնադրամի հետ` աջակցելով մեր կանանց ու աղջիկներին, ինչպես նաև ֆեմինիստական կազմակերպություններին իրականացնելու իրենց գաղափարները:

Ճիշտ ուղու վրա. համագործակցություն ՀԿՀ-ի և Կալալա հիմնադրամի միջև

2022թ. սկզբից Հայաստանում կանանց հիմնադրամը իրականացնում է «Ճիշտ ուղու վրա.  հիմնադրելով Եվրոպական և Լատինական Ամերիկայի Կանանց հիմնադրամների դաշինք՝ մարդու իրավունքները, ժողովրդավարության արժեքները, ազատությունները և բազմազանությունը աճող ծայրահեղական խմբերի հարձակումներից պաշտպանելու համար» ծրագիրը՝ Կալալա հիմնադրամի հետ համագործակցությամբ: Համագործակցության շրջանակներում հետևյալ կազմակերպություններն ու անհատները իրականացնում են իրենց համապատասխան նախաձեռնությունները՝ հիմնականում հետազոտությունների տեսքով.

Հայաստանում ֆեմինիստական ֆիլանթրոպիայի զարգացում և ֆեմինիստական սոլիդարության ուժեղացում

Կվիննա թիլլ Կվիննա հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Հայաստանում կանանց հիմնադրամն այս տարի աջակցում է հետևյալ կազմակերպություններին ու կանանց նախաձեռնող խմբերին.

Աջակցություն դեռահաս աղջիկների ֆեմինիստական նախաձեռնություններին

Շարունակելով Կանանց համաշխարհային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը՝ 2022թ.-ին ընտրվել են հետևյալ նախաձեռնությունները, որոնց Հիմնադրամը ցուցաբերում է աջակցություն.

Համագործակցություն Հավասարություն հիմնադրամի հետ

2021թ. վերջերից Հայաստանում կանանց հիմնադրամը ձեռք բերեց նոր գործընկեր՝ կանադական Հավասարության հիմնադրամը: Արդեն 2022թ. սկզբից հիմնադրամի աջակցությամբ հետևյալ տեղական կազմակերպություններն ու նախաձեռնությունները իրականացնում են իրենց ծրագրերը.

Ֆեմինիստական բնապատկերի ընդլայնում.տարածաշրջանային համագործակցության ծրագիր

2021թ. հաստատված տարածաշրջանային համագործակցության արդյունքում Հայաստանում կանանց հիմնադրամի 4 գործընկեր կազմակերպությունները տարեվերջին մեկնարկեցին իրենց ծրագրերը: Դրանք մասն են կազմում «Ֆեմինիստական բնապատկերի ընդլայնում» անունը կրող ծրագրի, որն իրագործվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և հետևյալ հիմնադրամների համագործակցությամբ՝ Ֆիլիա, Ուկրաինայի կանանց հիմնադրամ, Վրաստանի կանանց հիմնադրամ, Ֆեմֆանդ և Հայաստանում կանանց հիմնադրամ:

Դեռահաս աղջիկների դրամաշնորհային ծրագրեր

Հայաստանում կանանց հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը դեռահաս աղջիկների հետ տարվող աշխատանքներն են, նրանց հետ համագործակցությունը, աղջիկներին սեփական մտքերն ու գաղափարները իրագործելու հնարավորություններ ընձեռելը: Դեռահասների հետ համագործակցության ընթացքում Հիմնադրամը կիրառում է նոր մեթոդներ, ինչպես, օրինակ, տեսահայտերի ընդունում, օնլայն հանդիպում-հաշվետվություններ և այլն:

Ինքնախնամքի և բարեկեցության ծրագիր

Ավարտվեց Հայաստանում կանանց հիմնադրամի՝ ինքնախնամքի և բարեկեցության մեկամյա ծրագիրը, որն իրագործվում էր Solidarity Fund-ի աջակցությամբ: Ծրագրի ընթացքում իրականացվել են թեմատիկ հանդիպումներ մեր գործընկերուհիների հետ, ինչպես նաև նրանց տրվել են ենթադրամաշնորհներ՝ իրականացնելու ինքնախնամքի իրենց սեփական ծրագրերը:

Subscribe to Our Newsletter!

    Every Donation Matters