Մեր գործընկերուհիների պատմությունները

Ալվան Ծաղիկ սոցիալ-կրթական հկ
«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թ.՝ նպատակ ունենալով կրթական, մշակութային և սոցիալական գործունեությամբ նպաստել Շիրակի մարզի գյուղական համայնքների և Գյումրի քաղաքի բնակչության կրթական և սոցիալական պայմանների բարելավմանը: Այժմ կենտրոնն իր գործունեությունն է իրականացնում նախադպրոցական, արտադպրոցական մեծահասակների կրթության ոլորտներում:
Ալվան Ծաղիկի կողմից Հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրերից են. 1)«Փորձիր իմ փոխարեն» – Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների բացահայտում, 2)«Արևաշող» – Գյուղական համայնքներում կանանց իրազեկության բարձրացում ինքնախնամքի վերաբերյալ, 3)Աջակցություն Արցախից տեղահանված կանանց, 4)«Բաց պատասխաններ փակ հարցերին» – դեռահաս աղջիկների համար ծրագիր սեռական և վերարտադրողական առողջության թեմայով:
Կազմակերպության մասին ավելին կարող եք իմանալ դրա ֆեյսբուքյան էջում:

Իրավական նախաձեռնությունների կենտրոն հկ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ի ուշադրության կենտրոնում ազատազրկման վայրերում գտնվող կանայք են ու նրանց խնդիրները: Կենտրոնը մի շարք ծրագրեր է իրականացրել Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ, այդ թվում՝ ճգնաժամային շրջանում կանանց հիգիենիկ պարագաների ու հեռախոսաքարտերի տրամադրում:
Ներկայումս Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպությունն իրականացնում է «Պրոբացիայի կենտրոնի կանանց զորեղացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է նպաստել այդ կանանց տնտեսական կայունությանը: Կանանց համար կկազմակերպվում են մատնահարդարման, վարսահարդարման և բիզնեսի հմտությունների դասընթացներ, իսկ դասընթացներից հետո նրանց կտրամադրվեն անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ:
Ավելին՝ կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

«Սվետոզար» կրթական ՀԿ
Կազմակերպությունը գործում է Արարատի մարզում: Հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը, համայնքների և առանձին անհատների զարգացմանն ու հզորացմանը, համայնքներում բնակվող կանանց տեղեկատվության և խորհրդատվության տրամադրմանը: ՀԿ-ի նպատակներից է նաև համայնքում կառուցել խաղաղ, արդար և ներառական հասարակություն`պահպանելով գենդերային հավասարությունը: Կազմակերպության հիմնական թիրախային խումբը գյուղաբնակ կանայք և աղջիկներն են: Կազմակերպությունը համագործակցում է «Հայաստանում Կանանց հիմնադրամ»-ի հետ 2019 թվականից: Համագործակցության ընթացքում «Սվետոզար» ՀԿ-ն իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում՝
- «Կանանց հզորացում գյուղական համայնքներում». Ծրագիրը միտված է եղել Վերին Դվինի ասորական համայնքի կանանց և աղջիկների հզորացմանը:
- «Առաջնահերթ արտակարգ աջակցություն կանանց՝ COVID-19-ի պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար»:
- «Շտապ օգնություն COVID-19-ի պայմաններում»:

«Բազմազանություն» ՀԿ
Հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել բազմակարծության և բազմազանության տարածմանը, ինչպես նաև զբաղվել խոցելի և թիրախավորված անձանց սոցիալականացմամբ, նրանց շահերի պաշտպանությամբ: Կազմակերպության նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում մշակութային բազմազանության առաջխաղացմանը, մշակույթի զարգացմանը և մարդկայնության գաղափարախոսության տարածմանը: Կազմակերպության թիրախային խումբը խոցելի և թիրախավորված անձինք են, ներառյալ՝ «ԼԳԲՏՔ+» անձինք, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև՝ այլ մշակութային և կրոնական ինքնություն ունեցող անձինք, կանայք և աղջիկներ: Կազմակերպությունը համագործակցում է «Հայաստանում Կանանց հիմնադրամ»-ի հետ 2020 թվականի հոկտեմբերից: Համագործակցության ընթացքում ՀԿ-ն իրականացրել է հետևյալ ծրագրերը՝
- «Փոխօգնության և ինքնախնամքի մշակույթի խթանում». ծրագիր՝ «ԼԳԲՏՔ+» անձանց համար:
- «Իմ մարմնի իրավունքները». կանանց և աղջիկների սեռական առողջության և վերարտադրողականության մասին իրազեկվածության բարձրացում՝ տեսանյութերի միջոցով:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
Կազմակերպության նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, ՀՀ ողջ տարածքում տարածել իրավաբանական գիտելիքներ, պաշտպանել կանանց իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական համակարգերի զարգացմանը, նպաստել համայնքների զարգացմանը: «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2020 թվականից: Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է երկու նախագիծ՝
- «Իրազեկ կանայք». դասընթացների շարք` Շիրակի 5 համայնքներում ընտանեկան բռնության և կանանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:
- «Դեռահաս աղջիկների վերարտադրողական առողջություն». նպատակն է բարձրացնել Շիրակի մարզի դեռահաս աղջիկների իրազեկվածության մակարդակը, ձեռք բերել ինքնադրսևորման և հաղորդակցման հմտություններ, ինչը կհանգեցնի կայուն հասարակության ձևավորմանը՝ իրազեկ քաղաքացիներով, ընտանեկան առողջ հարաբերություններով:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Դու մենակ չես» ՀԿ
Կազմակերպությունը գործում է Վայոց ձորի մարզում: ՀԿ-ի նպատակն է ունենալ առողջ և տեղեկացված հասարակություն: Թիրախային խումբ են ընտանեկան բռնության ենթարկվող կանայք և նրանց երեխաները, բազմազավակ, միայնակ մայրերը: «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2019 թվականից: Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է երեք նախագիծ՝
- «Հույսը վերջում չի մահանում». Նպատակը COVID-19-ի հետևանքով առաջացած համաճարակի տնտեսական հետևանքների հնարավորինս մեղմացումն էր: 2. «Դու միայնակ չես». Ծրագիրն ուղղված է պատերազմից տուժած կանանց և նրանց ընտանիքների հիմնական կարիքների բավարարմանը:
- «Կանանց վերարտադրողական իրավունքներ. անվտանգ մայրություն». նպատակն է բարձրարցնել սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածությունը:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Հույսի Մեծամոր» ՀԿ
Կազմակերպությունը գործում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: ՀԿ-ի նպատակներն են՝ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի իրավունքները, նպաստել շահառուների կարողությունների, հմտությունների զարգացմանը, նրանց լիարժեք մասնակցությանը համայնքային կյանքին, շրջապատի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը և նրանց խնդիրների և դերի մասին հասարակության շրջանում պատկերացումների փոփոխմանը: «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2020 թվականից: Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն են՝
- «Աջակցություն միայնակ մայրերին, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներներ». ծրագրի նպատակն է օգնել վերոնշյալ կանանց հաղթահարել համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը:
- «Իրազեկման արշավ՝ Արմավիրի գյուղական համայնքների կանանց շրջանում». Նպատակն է զարգացնել ծնողների մոտ երեխաների հետ սեռականության վերաբերյալ խոսելու ունակությունը:
- «Հոգեբանական աջակցություն արցախցի ընտանիքներին». խմբային և անհատական հանդիպումներ ընտանիքների հետ:
- «Դեռահաս աղջիկների վերարտադրողական առողջություն». Տեղեկատվական հանդիպումներ աղջիկների հետ դեռահասության, սեռականության, հիգիենայի, սեռական բռնության և մարմնի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Ինթրա հոգեբանական ակումբ» ՀԿ
Կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում: Նպատակն է իրականացնել տարբեր ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված հասարակության խնդիրների լուծմանը, Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների հաստատմանը և տարածմանը, մարդու իրավունքների ապահովմանը և խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը, սոցիալ-հոգեբանական խնամքին, հատուկ կարիքներին վերաբերող կրթությանը, երեխաների մոտ ներդաշնակ մտավոր, ինտելեկտուալ և ֆիզիկական զարգացմանը: «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2018 թվականից: Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն են՝
- «Միասին հանուն խաղաղ ապագայի». նպատակն է բարձրացնել մանկատների և սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղջիկների տեղեկացվածությունը ընտանեկան բռնության վերաբերյալ,
- «Հոգեբանական շտապօգնություն». արտակարգ ծրագիր՝ COVID-19 արտակարգ դրության ընթացքում միայնակ և սոցիալապես անապահով մայրերին սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցացիա» ՀԿ
Կազմակերպությունը ղեկավարում են միայն կանայք. այն միավորում է Հայաստանի և Արցախի երիտասարդ քրիստոնյա կանանց: Կազմակերպության առաքելությունն է միավորել հայ կանանց և աղջիկներին, ամրապնդել նրանց կարողությունները, բարելավել նրանց կարգավիճակը, զարգացնել նրանց տնտեսական հնարավորությունները շարունակական կրթության և փոխանակման ծրագրերի միջոցով, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը անհատական և ազգային/ պետական իրավունքների մակարդակով:
«Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2019 թվականից: Կազմակերպությունը Կանանց հիմնադրամի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների թեմաներով:

«Բերդի կանանց ռեսուրսային կենտրոն» հիմնադրամ
Հիմնադրամը ստեղծվել է՝ Շամշադինի շրջանի համայնքներում կանանց զարգացմանն աջակցելու համար: Հիմնադրամի նպատակներն են` պաշտպանել կանանց իրավունքները և աջակցել նրանց շահերի պաշտպանությանը, տեղեկատվական, կրթական, մշակութային, առողջապահական և գործարար խնդիրների վերաբերյալ կանանց իրազեկվածության բարձրացմանը, քաղաքացիական հարցերում մասնակցությանը, ներգրավմանը ու քաղաքականության մեջ որոշումների կայացման գործընթացներին աջակցելուն, կանանց հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ցանցի ստեղծմանը: Նպատակներից է նաև Բերդի շրջանում ստեղծել ՀԿ-ների ցանց, կանխել թրաֆիքինգի և միգրացիայի գործընթացները, աջակցել խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և օրենքների գերակայությանը:
Կազմակերպությունը «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացրել է մի քանի ծրագիր, այդ թվում ՝
- COVID-19-ով պայմանավորված՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման դրամաշնորհային ծրագիրը:
- Բերդում կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ծրագիր և այլն:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Երիտասարդ Տավուշ» ՀԿ
Կազմակերպությունը գործում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Նպատակն է նպաստել երեխաների, սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների պաշտպանությանը, կանանց իրավունքների և շահերի պաշտպանությանը: Թիրախային խումբը կանայք են, ովքեր բախվում են ընտանեկան բռնության խնդրին: Կազմակերպությունը սկսել է համագործակցությունը «Հայասանում կանանց հիմնադրամ»-ի հետ 2021 թվականից:
Այն իրականացրել է՝ «Տեղեկացված լինել նշանակում է պաշտպանված լինել». ծրագիրը, որի շրջանակներում Տավուշի մարզի 3 համայնքներում անցկացվել են սեռական, վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ իրազեկման դասընթացներ: Ծրագրի հիմնական շահառուները սոցիալապես անապահով կանայք էին, ովքեր ենթարկվել էին ընտանեկան բռնության:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ
Կազմակերպությունը գրանցվել է 2015 թվականին, բայց մինչ այդ մի քանի ակտիվ կանայք զբաղվում էին ՄԻԱՎ-ով ապրող կանանց խնդիրներով, իրականացնում էին փոքր ծրագրեր՝ ուղղված կանանց սեռական և վերարտադրողական առողջությանը: Կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղություններն են՝ կանանց և աղջիկների կարողությունների զարգացում դասընթացների, սեմինարների, աջակցության խմբերի և կարողությունների զարգացման միջոցով, կանանց տնտեսական ներուժի ամրապնդում, գենդերային հավասարության խթանում, իրավունքների պաշտպանություն, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների խթանում, բուժման հասանելիություն:
«Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի աջակցությամբ կազմակերպությունն իրականացրել է 2 ծրագիր՝
- «Կանանց հզորացում անձնական հմտությունների զարգացման, ինքնաճանաչման, ինքնադրսևորման, դրական վերաբերմունքի ձևավորման միջոցով»:
- COVID-19 արտակարգ դրամաշնորհային ծրագիր, որի միջոցով կանանց և աղջիկներին ապահովել են սանիտարահիգիենիկ պարագաներով:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Լուսաստղ» ՀԿ
Բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին: Կազմակերպության առաքելությունն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը փաստաբանական ծառայությունների միջոցով: Նպատակներն ու խնդիրներն են՝ կրթության միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը հասարակության մեջ, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, նրանց խնդիրների լուծմանն ուղղված համայնքային ծրագրերի իրականացմանը: Տրամադրել հոգեբանական, սոցիալական, իրավական աջակցություն. խթանել համանդամություն ունեցող անձանց կյանքի ակտիվացմանը և ներառականությանը սպորտային և մշակութային միջոցառումների միջոցով:
«Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2021 թվականից: Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպությունն իրականացնում է՝
- «Վերարտադրողական առողջություն. բարգավաճման գրավական» ծրագիրը, որի շրջանակներում հետազոտությունների միջոցով բացահայտնվում են հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության խնդիրները, ինչպես նաև տրամադրվում են ներառական, մատչելի առողջապահական ծառայություններ Լոռու մարզում:
ՀԿ-ի մասին այլ մանրամասները՝ ֆեյսբուքյան էջում:

«Արփի» ՀԿ
Կազմակերպությունը գործում է Լոռու մարզում, մասնավորապես՝ Գարգառ, Սարատովկա, Մեծավան, Սվերդլով, Ագարակ համայնքներում: ՀԿ-ի հիմնական նպատակն է աջակցել կանանց, երեխաներին և նրանց ընտանիքներին հոգեբանական և իրավական ոլորտներում: Թիրախային խմբերն են կանայք և երեխաները:
«Հայաստանում կանանց հիմնադրամի» հետ համագործակցությունը սկսվել է 2021 թվականից: Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպությունը Լոռու մարզի գյուղական համայնքների կանանց իրազեկման արշավ է իրականացնում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների թեմաներով: Ծրագրի իրականացման ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգը մանրամասն ներկայացրել է հակաբեղմնավորման վերջին մեթոդների, անցանկալի հղիությունների, սեռավարակների վերաբերյալ տեղեկատվություն: Վերջում մասնակիցները ստացել են իրենց բոլոր հարցերի պատասխանները անհատական խորհրդատվության միջոցով:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի հետևանքով մահացավ է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Իհարկե, Զարուհու դեպքը միակը չէր, բայց այն ճակատագրական եղավ, քանի որ այն նպաստեց ընտանեկան բռնության երևույթի բարձրաձայնմանը ԶԼՄ-ների միջոցով: Միջադեպից հետո 7 ընկերություններ միավորվեցին և ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»: Այն կոչ է անում արդար դատաքննություն անցկացնել, կանխել նման դեպքերը և ընդունել ընտանեկան բռնության կանխարգելիչ օրենսդրությունը:
Կազմակերպությունը «Հայաստանում կանանց հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման դրամաշնորհային ծրագիր՝ կանանց տրամադրելով սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ ՝ COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար:
Կազմակերպության մասին այլ մանրամասները՝ կայքէջում:
Բաժանորդագրվեք մեր նորություններին